Դեպի երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դեպի երկիր», գրականության և արվեստի պարբերագիրք։ Լույս է տեսել 1945-1947 և 1949 թվականներին, Հալեպում։ Խմբագրական կազմ։ Հայրենադարձ հայերի ընդհանուր միության, հետագայում՝ սովետական Հայաստանի հետ մշակութային կապի հալեպահայ ընկերակցության հրատարակություն։ Փորձել է նպաստել հայրենադարձությանը։ Տպագրել է սփյուռքահայ գրողների հայրենասիրական գործերը, նմուշներ արաբական և սովետական գրողներից։ Աշխատակցել են Վահե Վահյանը, Զ․ Մելքոնյանը, Ս․ Սեզան, Ա․ Նաճարյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 351