Մարտին Քարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Քարամյան
Ծնվել էմարտի 25, 1912(1912-03-25)
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1993(1993-12-30) (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Մարտին Քարամյան Վիքիդարանում

Մարտին Խաչատուրի Քարամյան (1912, մարտի 25, գ. Վարխունո, այժմ՝ Վրաստանի Թիթրիծղարոյի շրջանում - 1993, դեկտեմբերի 30, Երևան), խորհրդային հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի հայկական մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո սովորել է Թբիլիսիի համալսարանի հայկական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժնում, ավարտել է 1941 թվականին, 1941-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1931-1932 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Աղբուլաղի (այժմ՝ Թեթրիծղարոյի) շրջանային «Կոլխոզային ուղի» թերթի հայկական բաժնի վարիչ, 1932-1933 թվականներին՝ Երևանի «Ավանգարդ» թերթի գյուղբաժնի վարիչ, 1934-1937 թվականներին՝ «Կոլխոզային ուղի» թերթի պատասխանատու քարտուղար, 1937-1941 թվականներին՝ Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների խմբագիր։ 1940 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ 1956-1964 թվականներին ավագ խմբագիր էր Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների խմբագրությունում։ Ղեկավարել է ՎԽՍՀ գրողների միության հայկական մասնաճյուղը (1964-1974)։ 1964-1971 թվականներին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում որպես բաժնի վարիչ, 1972-1976 թվականներին՝ «Մերանի» հրատարակչությունում որպես ավագ խմբագիր։ Հեղինակ է քնարական բանաստեղծությունների («Ցասման կրակ», 1945, «Մտերիմ խոսքեր», 1952, «Հայրենիքի ճամփաներում», 1961, «Դարի բովում», 1975, «Ձմեռնամուտի արշալույս», 1982), պատմվածքների, հուշերի («Աշխարհը Լալվարից», 1972, «Ապրած տարիներ», 1978) ժողովածուների։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Գովք աշնան» ժողովածուն (Թբիլիսի, 1965), վրացերեն՝ «Կյանքի ուղիներ» (Թբիլիսի, 1973), «Տարիներ և հանդիպումներ» (Թբիլիսի, 1984) գրքերը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշանով։ Քարամյանը թարգմանություններ է կատարել վրաց գրողների ստեղծագործություններից («Հարազատ ձայներ», մաս 1-2, 1961-1963, ժողովածուներ)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևոտ դաշտերում, Թբիլիսի, 1937, 52 էջ։
  • Ցասման կրակ, Երևան, Հայպետհրատ, 1945, 64 էջ։
  • Մտերիմ խոսքեր, Երևան, Հայպետհրատ, 1952, 76 էջ։
  • Հայրենի լեռներ, Թբիլիսի, 1953, 160 էջ։
  • Ծանոթ այգի, Թբիլիսի, 1957, 140 էջ։
  • Հայրենիքի ճամփաներում, Երևան, Հայպետհրատ, 1961, 100 էջ։
  • Աշխարհը Լալվարից, Երևան, «Հայաստան», 1972, 364 էջ։
  • Դարի բովում, Թբիլիսի, 1975, 145 էջ։

Թարգմանություններ (վրացերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Աբաշիձե Գրիգոլ։ Ծովը և ծիծեռնակը.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 165 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Գրիշաշվիլի Իոսեբ։ Հին Թիֆլիսի գրական բոհեմը /Թարգմ.՝ Հրաչյա Բայրամյան, Մարտին Քարամյան.- Թբիլիսի։ Մերանի, 1989.- 160 էջ։
  • Եղբայրական ձայներ (Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու միջնակարգ դպրոցի X դասարանի աշակերտների համար).- Երևան։ Լույս, 1978.- 294 էջ.- (Դպրոցական գրադարան)։
  • Հարազատ ձայներ։ (Սովետավրաց պոետների բանաստեղծություններից).- Թբիլիսի։ Սաբճոթա Սաքարթվելո, 1961.- 126 էջ։ Տե՛ս նաև Հարազատ ձայներ.- Թբիլիսի։ Պետհրատ, 1963.- 144 էջ։
  • Մխարգրձելի Ստեպան։ Կենաց եղբայրության։ Բանաստեղծություններ.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 44 էջ։
  • Յաննակոպուլու-Պապայոանու Ֆոտուլա։ Հելլադայի դուստրը.- Երևան։ Հայաստան, 1974.- 41 էջ։
  • Նոնեշվիլի Իոսեբ։ Լինենք սրտաբաց.- Երևան։ Հայաստան, 1972.- 144 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Նոնեշվիլի Իոսեբ։ Նվիրում։ Բանաստեղծություններ.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 158 էջ։
  • Սրտի ձայն։ Վրաց բանաստեղծները Հայաստանին և հայերին /Կազմ.՝ Մ.Խ. Քարամյան.- Երևան-Թբիլիսի։ Հայաստան-Սաբճոթա Սաքարթվելո, 1970.- 182 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Սայաթ-Նովան բանաստեղծների երգերում /Կազմ.՝ Գ. Անանյան.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 115 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Սուլակաուրի Արչիլ։ Ոսկե ձկնիկ։ Վիպակ.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 202 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Ափխաիձե Շալվա; Տաբիձե Գալաքտիոն. Օրերի երգը; Շենգելիա Ալեկո. Կտակ; Օրեր; Ծերունին; Մարգիանի Ռևազ. Ուր էլ գնացի; Մոր աչքերը; Խաղաղություն; Երևի մեր փոքրիկները; Հիշու՞մ ես դու կանաչ, Գվալդա։
  • Վրացական պոեզիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1983.- 438 էջ.- (Ուսանողի գրադարան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 423
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Քարամյան» հոդվածին։