Մարտին Սելիգման
Մարտին Սելիգման անգլ.՝ Martin Elias Peter Seligman | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1942[1][2] (82 տարեկան) Օլբանի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան, բրիջ խաղացող, գրող և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փենսիլվանիայի համալսարան[3] |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն, Պոզիտիվ հոգեբանություն և Ձեռքբերովի անօգնականություն |
Պաշտոն(ներ) | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ |
Անդամակցություն | Society of Experimental Psychologists? և University of Pennsylvania Department of Psychology?[3] |
Ալմա մատեր | Փրինսթոնի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][5] |
Ազդվել է | Աարոն Բեկ |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Martin Seligman Վիքիպահեստում |
Մարտին Սելիգման (անգլ.՝ Martin E. P. Seligman;օգոստոսի 12, 1942[1][2], Օլբանի, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, պոզիտիվ հոգեբանության հիմնադիրը։ Փենսիլվանիայի համալսարանի պոզիտիվ հոգեբանության կենտրոնի տնօրենն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Փրինսթոնի համալսարանում, որտեղ սկսել է ուսումնասիրել փիլիսոփայություն, իսկ հետո հետաքրքրվել է հոգեբանությամբ։ 1973 թվականին ստացել է հոգեբանի դիպլոմ Փենսիլվանիայի համալսարանում, իսկ հետո 13 տարվա ընթացքում կլինիկական հետազոտությունների ծրագիր է վարել Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում։
Սելիգմանը 1998 թվականին դարձել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահը։
2002 թվականին en:Review of General Psychology ամսագրում հրապարակած հարցման արդյունքերի համաձայն՝ մեջբերումների առումով Սելիգմանը 31-րդ տեղում է 20-րդ դարի հոգեբանների շրջանում[14]։
Անօգնականության ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելիգմանն իր առաջին հոգեբանական փորձարկումներն իրականացրել է Փենսիլվանիայի համալսարանում 1967 թվականին՝ նպատակ ունենալով հասկանալ, թե ինչպես պետք է բուժել դեպրեսիան։ Հատուկ փորձարկումների ընթացքում նա գործընկերների հետ պարզել է, որ շները, որոնք թեթև հոսանքահարվել են, չեն փորձում փախչել, եթե տեսնում են, որ միևնույն է, կստանան այն։ Ավելի ուշ Սելիգմանը նման փորձ է արել մարդկանց հետ, միայն հոսանքի փոխարեն նա աղմուկ է օգտագործել։ Եվ մարդկանց մեծ մասը արագ դառնում էր անօգնական փորձարարի առջև և ոչինչ չէր անում ինչ-որ բան փոխելու համար։
Ավելի ուշ պարզվել է, որ ինչպես շները, այնպես էլ մարդիկ իրենց անօգնական էին պահում մեկ իրավիճակում՝ տհաճ իրավիճակից խուսափելու մի քանի անհաջող փորձերից հետո, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը դեռ կարող էր ինչ-որ բան փոխել։ Սելիգմանը նման վարքագիծ է նկատել դեպրեսիայով այցելուների մոտ և ենթադրել, որ կլինիկական դեպրեսիան կապված է հենց մարդու՝ իր վիճակը բարելավելու համար որևէ բան ձեռնարկելու անկարողության հետ։ Այդ ֆենոմենը նա անվանել է «ձեռքբերովի անօգնականություն»։
Սակայն փորձի ոչ բոլոր մասնակիցներն են դադարեցրել պայքարը մի քանի անհաջողությունից հետո։ Մասնակիցներից ոմանք կրկին ու կրկին, չնայած անհաջողություններին, փորձում էին ազատվել աղմուկից։ Հենց նրանք են հետաքրքրել Սելիգմանին, որը որոշել է հասկանալ, թե ինչով են նրանք տարբերվում մյուսներից։ Այսպիսով, Սելիգմանը հանգել է «գիտակցված լավատեսության ֆենոմենի» բացահայտմանը, որը մարդու ունակությունն է ազդել իր մտածողության և նրա միջոցով՝ իր վարքագծի վրա։
Պոզիտիվ հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն ավանդական հոգեբանության, որը հիմնականում զբաղվում է հոգեկան շեղումների ուղղմամբ, պոզիտիվ հոգեբանությունը ուսումնասիրում է մարդկային վարքագծի այն գծերը և առանձնահատկությունները, որոնք բնորոշ են հոգեկան խանգարումներ չունեցող բավարարված, երջանիկ մարդկանց։
Հումանիստական հոգեբանության ներկայացուցիչները, ինչպիսիք են Աբրահամ Մասլոուն և Կարլ Ռոջերսը, ժամանակին զարգացրել են նման հոգեբանական տեսություն, բայց առանց լիարժեք գիտական հետազոտությունների նրանց տեսությունը այդպես էլ մնացել է տեսություն։ Հոգեբանների նոր սերնդի հետազոտությունները՝ Մարտին Սելիգմանի ղեկավարությամբ, սկսել են հիմնվել արդեն ոչ այնքան հիպոթեզների վրա, որքան գիտական փորձերի վրա, որոնք թույլ են տալիս ավելի լավ հասկանալ այնպիսի ֆենոմեններ, ինչպիսիք են երջանկությունը, դրական մտածողությունը, լավատեսությունը և կյանքից գոհունակությունը։
Այսօր պոզիտիվ հոգեբանությունը ներկայացված է մի շարք հեղինակավոր գիտնականների կողմից, ինչպիսիք են՝ էդ Դիներ, Չարլզ Սնայդեր, Միխայի Չիկսենտմիխայի և ուրիշներ։ Մասնավորապես, վերջինս առաջ է քաշել այսօր հայտնի «հոսքի» հայեցակարգը։ Դա վիճակ է, որը զգալիորեն բարձրացնում է ստեղծագործական աշխատանքի արտադրողականությունը և արդյունավետությունը։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անօգնականություն» (1975)
- «Շեղումների հոգեբանություն» (1982)
- «Լավատեսություն, որը կարելի է սովորել» (1991)
- «Ինչ կարող եք փոխել և ինչ չեք կարող» (1994)
- «Լավատես երեխան» (1995)
- «Իսկական երջանկություն» (2002)
Բացի գրքերից` Մարտին Սելիգմանն ավելի քան 200 գիտական հոդված է գրել[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 http://psychology.sas.upenn.edu/people/martin-seligman
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://psychopathology.org/annual-meeting/awardwinners_archive/
- ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
- ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
- ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/cattell-award/past-award-winners
- ↑ https://www.apa.org/about/governance/president/outstanding
- ↑ https://www.apa.org/about/awards/early-career-contribution?tab=4
- ↑ https://apf.apa.org/funding/staats/
- ↑ Haggbloom, Steven J.;, Renee; Warnick, Jason E.; Jones, Vinessa K.; Yarbrough, Gary L.; Russell, Tenea M.; Borecky, Chris M.; McGahhey, Reagan; Powell, John L., III et al. The 100 most eminent psychologists of the 20th century(անգլ.) // Review of General Psychology[en] : journal. — 2002. — Т. 6. — № 2. — С. 139—152. —
- ↑ Dr. Martin E.P. Seligman’s Curriculum Vitae Արխիվացված 2015-03-04 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Eudaemonia, the Good Life: A Talk with Martin Seligman», երջանկության մասին Մարտին Սելիգմանի մտորումները
- «The Positive Psychology Center», պոզիտիվ հոգեբանության մասին կայք
- Մարտին Սելիգմանի մրցանակները կայքում John Templeton Foundation
- Մարտին Սելիգմանի կարճ կենսագրությունը Փենսիլվանիայի համալսարանի կայքում
- Dr Martin Seligman Flourish: how to assess PERMA life satisfaction and Subjective Well-Being