Մարտին Լուսինյանը ծնվել է 1896 թվականին, Դոնի Ռոստովում։ Դպրոցական նվագախմբում նվագել է թառ։ Սուղ միջոցների պատճառով կիսատ է թողել ուսումը հայկական հոգևոր ճեմարանում։
Դերասանական գործունեությունը սկսել է Նախիջևանի հայկական դրամատիկական թատերախմբում (1911)։ 1916-1920 թվականներին աշխատել է Արևելյան Կովկասի Դրամայի և օպերետի հայկական թատրոնում՝ Ա. Շահենի ղեկավարությամբ, 1920-1925 թվականներին՝ Դոնի Ռոստովի օպերետի թատրոնի դերասան։ Եղել է հայկական երաժշտական կոմեդիայի հիմնադիրներից մեկը, կատարել է բազմաթիվ ռուսական օպերետների թարգմանություններ։ 1929-1930 թվականներին հանդես է եկել «Չուգոնենկո» օպերետում։ 1930-1939 թվականներին եղել է Ռոստովի, Բաքվի, Պերմի, Սվերդլովսկի, Տուլայի թատրոնների հանդիսավար։ 1939-1941 թվականներին եղել է Կրասնոդարի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Ղազախական ԽՍՀ ստալինյան թատրոնում, 1944-1947 թվականներին` Վորոշիլովգրադի, 1947-1948 թվականներին` Երևանի օպերային թատրոններում։ 1948 թվականից խաղացել է Կրասնոդարի երկրամասային թատրոնի օպերետում[3][4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 696)։