Մարտին Լուսինյան
Մարտին Լուսինյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8 (20), 1896[1][2] |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 27, 1983[2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարտին Քրիստափորի Լուսինյան (փետրվարի 8 (20), 1896[1][2], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 27, 1983[2], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ օպերետային դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտին Լուսինյանը ծնվել է 1896 թվականին, Դոնի Ռոստովում։ Դպրոցական նվագախմբում նվագել է թառ։ Սուղ միջոցների պատճառով կիսատ է թողել ուսումը հայկական հոգևոր ճեմարանում։
Դերասանական գործունեությունը սկսել է Նախիջևանի հայկական դրամատիկական թատերախմբում (1911)։ 1916-1920 թվականներին աշխատել է Արևելյան Կովկասի Դրամայի և օպերետի հայկական թատրոնում՝ Ա. Շահենի ղեկավարությամբ, 1920-1925 թվականներին՝ Դոնի Ռոստովի օպերետի թատրոնի դերասան։ Եղել է հայկական երաժշտական կոմեդիայի հիմնադիրներից մեկը, կատարել է բազմաթիվ ռուսական օպերետների թարգմանություններ։ 1929-1930 թվականներին հանդես է եկել «Չուգոնենկո» օպերետում։ 1930-1939 թվականներին եղել է Ռոստովի, Բաքվի, Պերմի, Սվերդլովսկի, Տուլայի թատրոնների հանդիսավար։ 1939-1941 թվականներին եղել է Կրասնոդարի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Ղազախական ԽՍՀ ստալինյան թատրոնում, 1944-1947 թվականներին` Վորոշիլովգրադի, 1947-1948 թվականներին` Երևանի օպերային թատրոններում։ 1948 թվականից խաղացել է Կրասնոդարի երկրամասային թատրոնի օպերետում[3][4]։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրասնոդարում 2003 թվականին Լուսինյանի անունով փողոց է կոչվել։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոպանդոպուլո՝ Ալեքսանդրովի «Հարսանիք Մալինովկայում»
- Տյուֆյակին՝ Միլյուտինայի «Աղջկական իրարանցում»,
- Լոսոսինո-Օստրովսկի՝ Միլյուտինայի «Կրկեսը վառում է կրակները»
- Քութաիսով՝ Ստրելնիկովի «Աղախին»
- Զուպան՝ Շտրաուսի «Գնչուական բարոն»
- Հերթապահ՝ Շտրաուսի «Չղջիկ»
- Հավալուսն՝ Կալմանի «Կրկեսի արքայադուստրը»
- Պանդոկապետ Բոգոմոլով՝ Սվիրիդովի «Լույսեր»
- Քեռի Կրիժան՝ Կեմենի «Ինչ-որ տեղ հարավում»
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, 1957
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, 1960
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 486.
- ↑ Մարտին Լուսինյանի կենսագրությունը AV Production կայքում(չաշխատող հղում)
- ↑ Մարտին Լուսինյանի մասին Кино-театр.ru կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Լուսինյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 696)։ |