Մարսելոն 2008 թվականին խաղացել է 4 խաղ Լիբերտադորես գավաթի համար, իսկ Սանտոսը հասավ մինչև 1/4-ը, որտեղ պարտվեց մեքսիկական Ամերկային։ Բրազիլիայի առաջնությունում խաղացել է 41 խաղ և խփել 2 գոլ։ 2008 թվականին Մարսելոն կարող էր գնալ դանիական Շախտյոր ակումբը, նաև գրում էին, որ Շախտյորը նրա համար պատրաստ էր տալ 3 միլիոն եվրո[4]։
2010 թվականի հուլիսին Մարսելոն գնաց նիդերլանդական ՊՍՎ ակումբ՝ կնքելով 3 տարվա պայմանագիր[5]։ Գումարը կազմում է մոտավորապես 3 800 000 եվրո[6]։