Մարսել Յակոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսել Յակոբս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Ամբողջական անուն՝Lamont Marcell Jacobs[1]
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Իտալիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 26, 1994(1994-09-26)[2][1][3][…] (29 տարեկան)
Ծննդավայր՝Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[1][4]
Ակումբ՝Gruppo Sportivo Fiamme Oro?[4]
Մարզիչ(ներ)՝Paolo Camossi?[4]
186 սանտիմետր[4]
Քաշ՝84 կիլոգրամ[4]

Լամոնտ Մարսել Յակոբս (իտալ.՝ Lamont Marcell Jacobs, սեպտեմբերի 26, 1994(1994-09-26)[2][1][3][…], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[1][4]), իտալացի սպրինտեր ու հեռացատկորդ, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2021 թվական)։ 2021 թվականի օգոստոսի 1-ին Յակոբսը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել 100 մետր մրցատարածությունում՝ դառնալով չեմպիոն։

Յակոբսը 2020-21 թվականների մրցաշրջանն ավարտել է որպես 60 մետր վազքի համաշխարհային վարկանիշի առաջատար[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբսի մայրը իտալուհի է, իսկ հայրը ծնունդով Տեխասից է (ծնվել է Էլ Պասոյում)։ Տեխասում Յակոբսն ապրել է ընդամենը մեկ ամիս, որից հետո հորը գործուղել են Հարավային Կորեա, և նա մոր հետ տեղափոխվել է Դեզենցանո դել Գարդա[6][7]։ Լամոնտ Մարսելն այնտեղ 10 տարեկանում սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով՝ սկզբում նախընտրելով սպրինտը, իսկ 2011 թվականին իր համար բացահայտել է հեռացատկը։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Հռոմ[7], որտեղ ապրում է իր ընկերուհու՝ Նիկոլի և երկու երեխաների՝ Էնթոնիի և Մեգանի (ծնվել են 2019 և 2021 թվականին) հետ։  Յակոբսն ունի մեկ այլ որդի ևս՝ Ջերեմին (ծնվ.՝ 2013) նախորդ հարաբերություններից, երբ նա 19 տարեկան էր[8]։

2016 թվականին Յակոբսը հաղթել է Իտալիայի աթլետիկայի առաջնությունում (հեռացատկ)։ 8,07 մետր անձնական ռեկորդով նա 10-րդ տեղն է զբաղեցրել ԻԱԱՖ-ի համաշխարհային վարկանիշում՝ 2017 թվականի թեթևատլետային սեզոնի արդյունքներով[9]։ Իտալիայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա ցատկել է 8,48 մետր, ինչը իտալացու համար լավագույն ցուցանիշն է դարձել, թեև այդ արդյունքը չի կարելի ազգային ռեկորդ ճանաչել +2,8 մետր/վ արագությամբ քամու պատճառով (հաշվվում է մինչև +2,0 մետր/վ)[10][11]։

2021 թվականի մայիսի 13-ին Սավոնայում Յակոբսը 100 մետր վազքի Իտալիայի ռեկորդ է սահմանել՝ 9,95 վ արդյունքով[12], իսկ պատմության մեջ դարձել է 150-րդ մարդը, որը հաղթահարել է 10 վայրկյանանոց արգելքը։ 2021 թվականի հունիսի 26-ին, չնայած -1,0 մ/վ արագությամբ հանդիպակաց քամուն, նա գերազանցել է Իտալիայի առաջնության ռեկորդը Ռովերետոյում՝ 10,01 վրկ արդյունքով և նվաճել է չորրորդ անընդմեջ ազգային տիտղոսը։

Երբ Մարսել Յակոբսին հարցրել են նրա ծագման մասին, նա ասել է, որ իրեն զգում է 100 տոկոսով իտալացի՝ խոստովանելով, որ շատ լավ չի խոսում անգլերեն[13]։

2021 թվականի օգոստոսի 1-ին դարձել է օլիմպիական չեմպիոն 100 մետր մրցատարածությունում՝ եզրափակչում ցույց տալով 9,80 վ ժամանակ, որն անձնական ռեկորդ է[14]:

2021 թվականի օգոստոսի 6-ին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն տղամարդկանց 4х100 մետր փոխանցումավազքում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. 3,0 3,1 Munzinger Sport (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 FIDAL database (իտալ.)
  5. «Senior Outdoor 2020/21 - 60 Metres Men». worldathletics.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  6. «Mamma e Garda, le radici di Jacobs l'uomo che l'Italia voleva da anni» (իտալերեն). fidal.it. 2021 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  7. 7,0 7,1 «Lamont Marcell Jacobs biography» (իտալերեն). fidal.it.it. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին. «La mamma, sposata con un texano, è tornata in Italia quando Marcell era ancora bambino.»
  8. «Atletica, chi è Marcell Jacobs, il nuovo recordman italiano sui 100 metri» (իտալերեն). tg24.sky.it. 2021 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին. «Padre di tre figli, Anthony e Megan avuti dall'attuale compagna Nicole, e Jeremy da una relazione precedente all'età di 19 anni.»
  9. «SENIOR INDOOR 2017 - TRIPLE JUMP MEN». iaaf.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Atletica, Jacobs vola: 8.48 ventoso» (իտալերեն). gazzetta.it. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  11. «Jacobs, ancora un lampo: 10.12 a Campi Bisenzio!» (իտալերեն). fidal.it.it. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  12. «Atletica, Jacobs record italiano nei 100 metri: 9"94» (անգլերեն). olympics. 2021 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  13. Dolfin, Alberto (2021 թ․ մայիսի 14). «Atletica: ecco chi è Lamont Marcell Jacobs, il recordman azzurro sui 100 metri» (իտալերեն). La Stampa. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին. «Di americano ho solo le fibre muscolari, mi sento italiano al 100%»
  14. «Olympics: Marcell Jacobs becomes the new 100m king with glory for Italy». the Guardian (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  15. «Italy wins men's 4x100m gold medal». Tokyo 2020 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Յակոբս» հոդվածին։