Մարջորի Բրյուս
Մարջորի Բրյուս | |
---|---|
Ծնվել է՝ | 1296 |
Ծննդավայր | Dundonald |
Մահացել է՝ | մարտի 2, 1316 մահը պատահարից |
Վախճանի վայր | Փեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա |
Paisley Abbey | |
Տոհմ | Clan Bruce? |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ռոբերտ I |
Մայր | Իզաբելլա Մառեցի |
Երեխաներ | Robert II of Scotland? |
Մարջորի Բրյուս կամ Մարջորի դե Բրաս (1296, Dundonald - մարտի 2, 1316, Փեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա), Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսի և իր առաջին կնոջ՝ Իզաբելլա Մառեցու ավագ դուստր։
Մարջորիի ամուսնությունը Շոտլանդիայի Բարձր Ստյուարտ Վալտերի հետ ծնունդ է տվել Ստյուարտների արքայատան առաջացմանը։ Նրա որդին եղել է առաջին Ստյուարտ միապետը՝ Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ II-ը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մայրը՝ Իզաբելլան, եղել է Մառ տոհմի ազնվականուհի։ Մարջորին անվանվել է իր հայրական տատիկի՝ Քարրիքի կոմսուհի Մարջորիի անվամբ։ Մարջորիին ծնունդ տալուց անմիջապես հետո, 19 տարեկան հասակում, Իզաբելլան մահացել է[1]։ Մարջորիի հայրն այդ ժամանակ Քարրիքի կոմսն էր։
Ավանդույթը պատմում է, որ Մարջորիի ծնողները միմյանց շատ են սիրել, ու Ռոբերտ Բրյուսը կրկին չի ամուսնացել մինչև 1302 թվականը (կնոջ մահից վեց տարի անց), այս անգամ Էլիզաբեթ դե Բուրգ անունով մի պալատականի հետ։
1306 թվականի մարտի 27-ին նրա հայրը Սքոնում, Փերթշայր[1], թագադրվել է որպես Շոտլանդիայի թագավոր և Մարջորին, այն ժամանակ տասը տարեկան, դարձել է Շոտլանդիայի արքայադուստր։
Բանտարկություն (1307–1314)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագադրվելուց երեք ամիս անց, 1306 թվականի հունիսին, նրա հայրը պարտություն է կրել Մեթվենի ճակատամարտում։ Նա իր կնոջը, երկու քույրերին և Մարջորիին ուղարկել է հյուսիս իր աջակից Բուչանի կոմսուհի Իզաբելլա ՄաքԴուֆի հետ, բայց մինչև հունիսի վերջը նրանք գերի են ընկել Ռոսսի կոմս, Բալլիոլի աջակից Ուիլյամ II-ին, որը նրանց հանձնել է անգլիացիներին[1]։
Որպես պատիժ, Անգլիայի թագավոր Էդվարդ I-ը իր պատանդներին ուղարկել է Անգլիայի տարբեր վայրեր։ Մարջորին ուղարկվել է Ուոթոնում գտնվող մենաստանը։ Նրա հորաքույր Քրիստինա Բրյուսին ուղարկել են մեկ այլ մենաստան։ Էլիզաբեթ դը Բուրգը ենթարկվել է տնային բանտարկության Յորքշիրի մի կալվածատան մեջ։ Նրա պատիժն ավելի թեթև էր, քան մյուսները։ Դա պայմանավորված էր այն փաստով, որ Էդվարդ I-ին անհրաժեշտ էր նրա հոր՝ Ուլստերի հզոր կոմսի աջակցությունը։ Մարջորիի հորաքրոջը՝ Մերի Բրյուսին ու Բուանչի կոմսուհուն բանտարկել էին փայտե վանդակներում, որոնք հրապարակայնորեն ցուցադրվում էին համապատասխանաբար Ռոքսբուրգ և Բերվիք ամրոցներում։
Հաջորդ չորս տարիների ընթացքում Էլիզաբեթը, Քրիստինան, Մերին ու Իզաբելան ենթարկվել են մեկուսացած բանտարկության։ Վերջին երկուսն արժանացել են ամենօրյա հանրային նվաստացման։ Մոտավորապես տասներկու տարեկան Մարջորիի համար էլ էր վանդակ պատրաստվել Լոնդոնի Թաուերում, բայց Էդվարդ I-ը մտքափոխվել էր։ Դրա փոխարեն նրան ուղարկել են Ուոթոնում գտնվող Ջիլբերթայն մենաստանը[2][3][4]։ Քրիստոֆեր Սեթոնը՝ Քրիստինայի ամուսինը, մահապատժի է ենթարկվել։
Էդվարդ I-ը մահացել է 1307 թվականի հուլիսի 7-ին։ Նրան հաջորդել է իր որդի Էդվարդ II-ը, որը Մարջորիին մենաստանում գերության մեջ պահել է ևս յոթ տարի։ Նա վերջապես ազատ է արձակվել մոտավորապես 1314 թվականին, հավանաբար փոխանակվելով Բաննոքբերնի ճակատամարտից հետո գերված անգլիացի ազնվականների հետ։
Ամուսնություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում իրենց երկարատև բանտարկությունից Էլիզաբեթ դե Բուրգի ու Մարջորիի ազատվելուն պես Շոտլանդիայի 6-րդ Բարձր Ստյուարտ Վալտեր Ստյուրտին ուղարկել են նրանց դիմավորելու անգլո-շոտլանդական սահմանին ու ուղեկցելու դեպի շոտլանդական արքունիք[5]։ Հետագայում նա ամուսնացել է Մարջորիի հետ։ Նրա օժիտի մեջ էին մտնում արևմտյան Լոթիանում գտնվող Բաթգեյթի բարոնական կալվածքները[3]։
Ավանդությունն ասում է, որ երկու տարի անց, 1316 թվականի մարտի 2-ին հղի Մարջորին ձիավարում էր Գալոուհիլում, Փեյսլի, Ռենֆրուշայրում։ Հանկարծ նրա ձին ինչ-որ բանից վախեցել է ու նրան գցել գետնին։ Նա վաղաժամ ծննդաբերել է․ ծնվել է նրա որդի Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ II-ը։ Մարջորին դրանից անմիջապես հետո մահացել է, հազիվ 20 տարեկան, ինչպես իր մայրն էր մահացել մոտավորապես նույն տարիքում ծննդաբերելիս։ Սակայն հնարավոր է, որ այս պատմությունը ճիշտ չլինի, քանի որ որոշ աղբյուրներում նշվում է, որ նա ապրել է մինչև 1317 թվականը[6][7]։ Հնարավոր է, որ նա մահացած լինի ձիավարելիս, սակայն դա տեղի ունեցած լինի որդու ծնվելուց հետո միայն։
Փեյսլիում Ռենֆրու և Դանդոնալդ փողոցների խաչմերուկում կա մի քարակույտ, որը կոչվում է «հանգույց», որը ցույց է տալիս այն վայրը, որտեղ Մարջորին ընկել է ձիուց։ Բրյուս փողոցն ու Մարջորի դրայվն անվանվել են ի պատիվ նրա։ Թաղված է Փեյսլի վանքում։
1371 թվականին նրա որդին հաջորդել է իր անզավակ հորեղբայր, Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ին որպես թագավոր Ռոբերտ II։ Մարջորիի ժառանգներն են Ստյուարտների արքայատոհմը և Շոտլանդիայի, Անգլիայի ու Միացյալ Թագավորության նրանց բոլոր ներկայացուցիչները։
Նախնիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարջորին գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյն Յոլենի ու Ռոբերտ Ջ․ Հարրիսի «Աղջիկը վանդակում» վեպը ներկայացնում է Մարջորիին որպես գլխավոր հերոս։ Վեպում Մարջորին բանտարկված է վանդակում։ Չնայած կա նախաբան, որտեղ նշվում է, որ այն հորինված է, շատերն այն համարում են իրական պատմություն։
«Կրակված ոգին․ Մարջորի Բրյուսի պատմությունը» պատմավեպում (2016) երիտասարդ գրող Էմմերսոն Բրանդը նկարագրում է Մարջորիին որպես գլխավոր հերոս։
«Օրենքից դուրս թագավորը» գործող դրամա ֆիլմում (2018) Մարջորին ներկայացված է որպես երկրորդական հերոս շոտլանդական անկախության առաջին պատերազմի ընթացքում։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաթգեյթ ամրոցի սկզբնական տարածքը, որը Մարջորիի օժիտի մի մասն էր կազմում, այսօր գտնվում է Բաթգեյթի գոլֆի ակումբի տարածքում։ Տարածքը պահպանվում է «Պատմական Շոտլանդիա» կազմակերպության կողմից և ակումբին արգելված է առանց նախնական թույլտվության այնտեղ իրականացնել որևէ պեղումների աշխատանք։ Ամեն տարի հունիսի առաջին շաբաթ օրը Բաթգեյթ քաղաքը նշում է Մարջորիի և Վալտերի ամուսնությունը իրենց ամենամյա պատմական տոնահանդեսի ժամանակ, քաղաքային շքերթից ու Նյուլենդ փառատոնից անմիջապես առաջ։ Տեղական դպրոցի աշակերտներին տրվում են Մարջորիի, Վալտերի և արքունիքի այլ անդամների դերեր։ Տոնահանդեսից հետո բոլորը միանում են ձիավարության երթին Ռոբերտ Բրյուսի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 "Elizabeth de Burgh and Marjorie Bruce". Foghlam Alba Արխիվացված 11 Հուլիս 2015 Wayback Machine
- ↑ Barrow, G W S (2005 թ․ հունիսի 17). Robert Bruce. Edinburgh University Press. doi:10.3366/edinburgh/9780748620227.001.0001. ISBN 9780748620227.
- ↑ 3,0 3,1 Peter., Traquair (1998). Freedom's sword. Niwot, Colo.: Roberts Rinehart Publishers. ISBN 978-1570982477. OCLC 40072790.
- ↑ Scott, Ronald McNair, Robert the Bruce, p. 87
- ↑ 1805-1866., Anderson, William (1995). The Scottish nation : or, The surnames, families, literature, honours, and biographical history of the people of Scotland. Heritage Books. ISBN 978-0788402456. OCLC 33233987.
{{cite book}}
:|last=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Broadman, Stephen The Early Stewart Kings
- ↑ Penman, Michael, Robert the Bruce, King of the Scots
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bannockburn article (National Trust for Scotland) contains some information on Marjorie Bruce.
- Bathgate Castle and Old Hall Knowe Արխիվացված 2019-05-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջորի Բրյուս» հոդվածին։ |
|