Ռոքսբուրգ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքսբուրգ ամրոցի ավերակները Ֆլորզ ամրոցի ֆոնին

Ռոքսբուրգ ամրոց (անգլ.՝ Roxburgh Castle), ավերված թագավորական ամրոց Շոտլանդիայի Սքոթիշ Բորդերս շրջանում։

Կառույցից տեսարան է բացվում դեպի Թվիդ և Թեվիոթ գետերի միախառնման կետը։ Ամրոցին կից բնակավայրը աճելով կազմել է Ռոքսբուրգ թագավորական քաղաքը։ 1460 թվականին շոտլանդացիների կողմից տարածքի գրավման ժամանակ ամրոցն ու քաղաքը ավերվել են։ Այժմ Ռոքսբուրգի ավերակները գտնվում են Ռոքսբուրգի դքսի նստավայր հանդիսացող Ֆլորզ ամրոցին պատկանող տարածքում՝ Քելսո քաղաքի գետի հակառակ կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդույթի, ամրոցը հիմնադրել է թագավոր Դավիթ I Շոտլանդացին, քանի որ այն առաջին անգամ հիշատակվել է մոտավորապես 1128 թվականին՝ վերջինիս իշխանության օրոք։ 1174 թվականին Ռոքսբուրգը հանձնվել է Անգլիայի թագավորությանը՝ Ալնիքում Ուիլյամ Առյուծի գերեվարումից հետո, և դրանից հետո պարբերաբար գտնվել անգլիացիների տիրապետության տակ։ Շոտլանդացիները շատ են փորձել վերանվաճել ամրոցը[1]։ Անգլիայի Էդուարդ I թագավորը 1306-1310 թվականներին ամրոցից կախված մի վանդակի մեջ բանտարկած է պահել շոտլանդացի արքայադուստր Մերի Բրյուսին։ 1314 թվականի փետրվարի 19-ին շոտլանդացի ասպետ սըր Ջեյմս Դուգլասը (ով հայտնի է որպես Սև Դուգլաս), ում զինվորները կովեր էին ձևացել, վերանվաճվել է ամրոցը, սակայն շուտով կրկին կորցրել այն[2]։ Ամրոցի գրավումից հետո շոտլանդացիները քանդել են այն, և, ինչպես ներկայացված է Լեյներքոսթի ժամանակագրությունում. «այդ ամբողջ գեղեցիկ ամրոցը հավասարեցրին գետնին, ինչպես և այն մյուս ամրոցները, որ հաջողել էին գրավել, որպեսզի հանկարծ այլևս անգլիացիները երբևէ ամրոցները գրավելով տարածքների չտիրանան»[3]։

1334 թվականի ձմռանը ամրոցը հանդիսացել է շոտլանդացիների դեմ Անգլիայի թագավոր Էդուարդ III-ի արշավի ռազմակայան։ 1417 թվականի շոտլանդացիների պաշարումից հետո ամրոցը գտնվում էր կիսավեր վիճակում։ 1460 թվականի շոտլանդացիների կողմից ամրոցի հերթական պաշարման ժամանակ հրանոթներից մեկի պայթյունից առաջացած մետաղական բեկորներից զոհվել է Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ը։ Սակայն, այնուամենայնիվ, շոտլանդացիները գրոհել և գրավել են ամրոցը, որից հետո Ջեյմսի կինը՝ Մերի Գուելդերս թագուհին հրամայել է հիմնովին ոչնչացնել ամրոցը[1][4]։

1545 թվականին Կոպիտ սիրահետում անվանում ստացած Շոտլանդիայի ու Անգլիայի միջև պատերազմի ժամանակ Ռալֆ Բալմերի գլխավորած անգլիական զորամասը այդ վայրում կոմս Հերթֆորդի հրամանով կառուցել է մի ուղղանկյուն ամրոց։ Բոլոնիայի համաձայնագրի համաձայն 1550 թվականին այդ նորակառույց ամրոցը ևս կազմաքանդվել է[5]։

Այժմ Ռոքսբուրգի ավերակները գտնվում են Ռոքսբուրգի դքսի նստավայր հանդիսացող Ֆլորզ ամրոցին պատկանող տարածքում՝ Քելսո քաղաքի գետի հակառակ կողմից[6]։ Ամրոցից պահպանվել է միայն մեկ թումբ՝ հազիվ երևացող մի պատաշարով։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ ամրոցի 1314 թվականի գրավումը Ջեյմս Հոգգի «Մարդու երեք ռիսկ» գրքի ներշնչման աղբյուրներից մեկն է եղել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mike Salter (1985). Discovering Scottish Castles. Shire Publications Ltd. էջ 17. ISBN 0-85263-749-7.
  2. Կաղապար:Canmore
  3. Colvin, H. M.; Brown, R. A. (1963), «The Royal Castles 1066–1485», The History of the King's Works. Volume II: The Middle Ages, London: Her Majesty's Stationery Office, էջ 819
  4. Colvin, H. M.; Brown, R. A. (1963), «The Royal Castles 1066–1485», The History of the King's Works. Volume II: The Middle Ages, London: Her Majesty's Stationery Office, էջ 820
  5. Mike Salter (1985). Discovering Scottish Castles. Shire Publications Ltd. էջ 18. ISBN 0-85263-749-7.
  6. Coventry, Martin (2006). The Castles of Scotland. Birlinn. էջ 561. ISBN 1-84158-449-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]