Մարկուս Պեդերսեն
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Մարկուս Պեդերսեն | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Նորվեգիա | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նորվեգիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 8, 1990[1] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Համար, Նորվեգիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | «Ստրյոմգոդսետ» | ||||||||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարկուս Պեդերսեն (նորվ.՝ Marcus Pedersen, հունիսի 8, 1990 թվական, Համար, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, նորվեգական «Ստրյոմգոդսետ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Համ-Կամ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդերսենը ծնվել է Համարում և սկսել է իր ֆուտբոլային կարիերան տեղի «Համ-Կամ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմում[4]։ Իր առաջին հանդիպումը մեծերի թիմում նա անցկացրել է 14 տարեկան հասակում[5]։ 2007 թվականին Մարկուսը ընդգրկվում է ակումբի մրցաշրջանային հայտացուցակում, սակայն այդպես էլ տարվա ընթացքում խաղադաշտ դուրս չի գալիս։ Ապրիլի 9-ին «Սկեյդի» դեմ խաղում նա «Համ-Կամի» կազմում կատարում է իր պաշտոնական նորամուտը։ 2008 թվականի հուլիսի 9-ին «Ռուսենբորգի» հետ հանդիպման ժամանակ Պեդերսենը հեղինակում է իր առաջին գնդակը նորվեգական ակումբի կազմում[6]։ Այդ գոլը Պեդերսենի առաջինը լինելուց բացի նաև խաղում դառնում է հաղթական[7]։ Հաջող նորամուտից հետո նորվեգացին վնասվածք է ստանում և չի կարողանում շարունակել իր ելույթները 2008-2009 ֆուտբոլային մրցաշրջանում։
«Ստրյոմգոդսետ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունվարին Մարկուսը տեղափոխվում է «Ստրյոմգոդսետ»[8]։ Մարտի 15-ին «Ստարտի» դեմ խաղում նա նոր թիմի կազմում կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։ Այս խաղում Պեդերսենը դուբլի հեղինակ է դառնում և օգնում է իր ակումբին խաղն ավարտել ոչ-ոքիով[10]։ Մինչև մրցաշրջանի ավարտը նա աչքի է ընկնում ևս երեք անգամ։ 2010 թվականի մրցաշրջանը Մարկուսի համար շատ հաջող է դասավորվում։ 16 հանդիպումներում նա դառնում է 7 գոլի հեղինակ և այդպիսով առաջնության լավագույն ռմբարկուների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Հարձակվողով սկսում են հետաքրքրվել շատ ակումբներ, սակայն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը ստացած վնասվածքը նրան խանգարում է նոր թիմ տեղափոխվելու հարցում[11]։
«Վիտես» և վարձավճարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի օգոստոսի 30-ին Պեդերսենը չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքում նիդերլանդական «Վիտեսի» հետ[12]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 1,2 մլն եվրո։ Հոկտեմբերի 24-ին «Ուտրեխտի» դեմ խաղում նորվեգացին կատարում է իր նորամուտը Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում[13][14]։ Չնայած այն բանին, որ «Վիտեսը» պարտվում է, և Մարկուսը դուրս է գալիս խաղադաշտ միայն երկրորդ խաղակեսում, այնուամենայնիվ նորվեգացին լավագույնն էր խաղադաշտում, և նա կարողանում է խփել այդ խաղում «Վիտեսի» միակ գոլը։ Նոյեմբերի 14-ին «ՎՎՎ-Վենլոյի» դեմ խաղում Պեդերսենը երկու րոպեների ընթացքում դուբլ է ձևակերպում[15]։ Ինչպես և նախորդ ակումբներում, այնպես էլ այստեղ Մարկուսը «պայքարում էր» վնասվածքների դեմ[16]։
Հաջող և վնասվածքներով լեցուն իր առաջին մրցաշրջանից հետո Մարկուսը սկսում է քիչ հայտավորվել թիմի հիմնական կազմում և 2012 թվականի սկզբում վերադառնում է հայրենիք, որտեղ կնքված կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագրով սկսում է հանդես գալ «Վոլերենգայի» կազմում։ Մարտի 25-ին «Հյոուգեսունի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[17]։ Մեկ շաբաթ անց Մարկուսը, գրավելով իր նախկին ակումբի՝ «Ստրյոմգոդսետի» դարպասը, հեղինակում է իր նորամուտային գոլը[18]։ Հուլիսի 22-ին «Ստաբեկի» դեմ խաղում Մարկուսը անպատվում է հակառակորդ թիմի երկրպագուներին, ինչի համար նույն թվականի օգոստոսին պատժվում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից[19][20]։ «Վոլերենգայի» կազմում Մարկուսն անցկացնում է 15 հանդիպում և դառնում է 8 գոլի հեղինակ։
2012 թվականի ամռանը Պեդերսենը կրկին վարձավճարային պայմանագիր է կնքում։ Մարկուսի նոր թիմն է դառնում «Օդենսեն»։ Սեպտեմբերի 2-ին «Կոպենհագենի» դեմ խաղում նորվեգացին կատարում է իր նորամուտը դանիական առաջնությունում[21]։ Սեպտեմբերի 30-ին «Օրհուսի» դեմ խաղում Պեդերսենը հեղինակում է իր նորամուտային գնդակը[22]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Մարկուսը լիարժեք պայմանագիր է կնքում «Օդենսեի» հետ[23]։
2013 թվականի ամռանը Մարկուսը վարձավճարային իրավունքներով տեղափոխվում է անգլիական «Բարնսլի»։ Օգոստոսի 24-ին «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում Մարկուսը կատարում է իր նորամուտը Չեմպիոնշիպում[24]։ Իսկ օգոստոսի 31-ին կայացած «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում Պեդերսենը հեղինակում է իր առաջին գնդակը անգլիական թիմի կազմում[25][26]։
Վերադարձ Նորվեգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Մարկուսը տեղափոխվում է «Բրան»[27][28]։ 2014 թվականի օգոստոսի 17-ին կայացած «Ռուսենբորգի» դեմ խաղում Պեդերսենը կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[29]։ Այդ նույն խաղում նորվեգացին նաև հեղինակում է իր առաջին գնդակը «Բրանի» կազմում։ 2015 թվականի ամառվանից Մարկուսը կրկին հանդես է գալիս «Ստրյոմգոդսետի» կազմում[3][30]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդերսենը հանդես է եկել Նորվեգիայի տարբեր տարիքայինների հավաքականներում[31]։ 2013 թվականի հունվարի 8-ին կայացած ՀԱՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում[32]։ Նոյեմբերի 15-ին Դանիայի ազգային հավաքականի դեմ խաղում Մարկուսը հեղինակում է իր առաջին գնդակը երկրի ազգային հավաքականի կազմում[33]։
2013 թվականի հունիսին Պեդերսենը հայտավորվում է Նորվեգիայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[34][35]։ Հունիսի 5-ին` բացման և առաջնության հյուրընկալողների դեմ խաղում Մարկուսը երկու գոլի հեղինակ է դառնում և փրկում է երկրի ազգային հավաքականին պարտությունից[36]։ Առաջնության շրջանակներում Մարկուսը նաև մասնակցում է նաև Իսպանիայի[37] և Անգլիայի[38] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ[39]
Ակումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Լիգա | Գավաթ | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Համ-Կամ | 2007 | Առաջին դիվ. | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2008 | Թիփելիգա | 5 | 1 | 1 | 0 | 6 | 1 | |
Ընդհանուր | 9 | 1 | 1 | 0 | 10 | 1 | ||
Ստրյոմգոդսետ | 2009 | Թիփելիգա | 24 | 10 | 0 | 0 | 24 | 10 |
2010 | 16 | 7 | 3 | 4 | 19 | 11 | ||
Ընդհանուր | 40 | 17 | 3 | 4 | 43 | 21 | ||
Վիտես | 2010–11 | Էրեդիվիզի | 16 | 5 | 1 | 0 | 17 | 5 |
2011–12 | 9 | 0 | 2 | 1 | 11 | 1 | ||
2012–13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2013–14 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 1 | ||
Ընդհանուր | 27 | 6 | 3 | 1 | 29 | 7 | ||
Վոլերենգա(վարձավճար) | 2012 | Թիփելիգա | 15 | 8 | 1 | 1 | 16 | 9 |
Օդենսե (վարձավճար) | 2012–13 | Սուպերլիգա | 24 | 7 | 2 | 5 | 26 | 12 |
Բարնսլի (վարձավճար) | 2013–14 | 18 | 2 | 1 | 0 | 19 | 2 | |
Բրան | 2014 | Թիփելիգա | 10 | 3 | 1 | 0 | 11 | 3 |
2015 | 9 | 3 | 1 | 1 | 10 | 4 | ||
Ընդհանուր | 19 | 6 | 2 | 1 | 21 | 7 | ||
Ստրյոմգոդսետ | 2015 | Թիփելիգա | 10 | 11 | 0 | 0 | 10 | 11 |
2016 | 19 | 8 | 3 | 3 | 22 | 11 | ||
Ընդհանուր կարիերայում | 177 | 65 | 15 | 15 | 192 | 80 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ http://www.ba.no/brann/fotball/sport/marcus-pedersen-folk-hater-deg-i-bergen-hvis-brann-sliter/s/5-8-244029
- ↑ 3,0 3,1 «Velkommen tilbake, Marcus!» (Norwegian). Արխիվացված է օրիգինալից (13 August 2015) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Andresen, Gorm S. (2006 թ․ ապրիլի 4). «10. klassingen som skal til Liverpool» (Norwegian). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին. «Han kom fra Stange som 11-åring (...)»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Melby, Olav (2010 թ․ մայիսի 15). «Jaktbikkja» (Norwegian). Drammens Tidende. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին. «Han trente med A-laget til Ham Kam som 14-åring. To år senere ble ham invitert til Anfield Road for å trene og prøvespille for Liverpool. Det ble ingen suksess. Han orket ingen ting. Svaret fikk han først etter at han kom hjem til Hamar. Kyssesyken herjet i kroppen hans.»
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Synstad, Roger (2008 թ․ հուլիսի 10). «18 år og iskald» [18 years old and ice cold] (Norwegian). Hamar Arbeiderblad. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Хам-Кам VS. Русенборг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 9 июля 2008.
- ↑ Sandberg, Tore (2008 թ․ հոկտեմբերի 15). «Pedersen blir Godset-spiller». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Стрёмсгодсет VS. Старт 3:3» (ռուսերեն). soccerway.com. 15 марта 2009.
- ↑ «Strømsgodset 3-3 Start». Altomfotball.no. 2009 թ․ մարտի 15. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Strømsgodset 2-1 Brann». Altomfotball.no. 2009 թ․ հունիսի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Pedersen solgt til Vitesse for 12 mill» (Norwegian). Verdens Gang. 2010 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Vitesse Sack Head Coach Theo Bos». 2010 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Витесс VS. Утрехт 1:4» (ռուսերեն). soccerway.com. 24 октября 2010.
- ↑ «ВВВ-Венло VS. Витесс 1:5» (ռուսերեն). soccerway.com. 14 ноября 2010.
- ↑ «Match report, Levanger-Brann 4-1, 26 May 2015». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Волеренга VS. Хёугесунн 2:1» (ռուսերեն). soccerway.com. 25 марта 2012.
- ↑ «Стрёмсгодсет VS. Волеренга 3:2» (ռուսերեն). soccerway.com. 31 марта 2012.
- ↑ «Педерсен был наказан за оскорбления фанатов команды сопреника». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ martin k. andersen. «Pedersen fikk bot for obskøn gest – Aftenposten». Fotball.aftenposten.no. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Оденсе VS. Копенгаген 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2 сентября 2012.
- ↑ «Оденсе VS. Орхус 1:2» (ռուսերեն). soccerway.com. 30 сентября 2012.
- ↑ «Langtidsskade for Marcus Pedersen» (Norwegian). NTB. 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Блэкберн Роверс VS. Барнсли 5:2» (ռուսերեն). soccerway.com. 2013—08—24.
- ↑ «Барнсли VS. Хаддерсфилд Таун 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—08—31.
- ↑ «- Vi vil at Marcus Pedersen skyter oss tilbake til eliteserien» (Norwegian). 2014 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Marcus Pedersen til Brann» (Norwegian). Bergens Tidene. 2014 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Marcus Pedersen klar for Brann» (Norwegian). SK Brann. 2014 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Бранн VS. Русенборг 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—08—17.
- ↑ «Selges til Godset for 2 millioner» (Norwegian). Bergens Tidene. 2015 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Marcus Pedersen's profil – fotball.no – Norges Fotballforbund». fotball.no. 2009 թ․ սեպտեմբերի 14.
- ↑ «ЮАР VS. Норвегия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 8 января 2013.
- ↑ «Дания VS. Норвегия 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—11—15.
- ↑ «Fire PL-klubber så Pedersens målshow – VG Nett om Strømsgodset». Vg.no. 2010 թ․ մայիսի 31.
- ↑ «Pedersen starter mot Zambia» (Norwegian). NRK. Norwegian News Agency. 2013 թ․ հունվարի 12. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 5 июня 2013.
- ↑ «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 15-06-2013.
- ↑ «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 08-06-2013.
- ↑ «Altomfotball.no profile». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում (անգլ.)
- Player info Արխիվացված 2009-03-03 Wayback Machine at hamkam.no
- Player info Արխիվացված 2010-06-12 Wayback Machine at godset.no
- Transfer Rumours Արխիվացված 2011-07-26 Wayback Machine at soccervoice.com
- Transfer Rumours at chroniclelive.co.uk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Պեդերսեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |