Մարկուս Պեդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Մարկուս Պեդերսեն
Marcus Pedersen (Vitesse Arnhem) - Norway national under-21 football team (01).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկուս Պեդերսեն
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 8, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}}) (26 տարեկան)
Ծննդավայր Համար, Նորվեգիա
Հասակ 180սմ
Քաշ 80կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նորվեգիա «Ստրյոմգոդսետ»
Համար 10
Պատանեկան կարիերա
2005-2007 Նորվեգիա Համ-Կամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Նորվեգիա Համ-Կամ 9 (1)
2009-2010 Նորվեգիա Ստրյոմգոդսետ 40 (17)
2010-2014 Նիդերլանդներ Վիտես 30 (6)
2012  Նորվեգիա Վոլերենգա 15 (8)
2012-2013  Դանիա Օդենսե 24 (7)
2013-2014  Անգլիա Բարնսլի 18 (2)
2014-2015 Նորվեգիա Բրան 23 (7[1])
2015-մ.հ. Նորվեգիա Ստրյոմգոդսետ 29 (19)
Ազգային հավաքական
2009 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 2 (3)
2009-2011 Նորվեգիա Նորվեգիա (մինրև 21) 18 (8)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարկուս Պեդերսեն (նորվ.՝ Marcus Pedersen, հունիսի 8, 1990 թվական, Համար, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, նորվեգական «Ստրյոմգոդսետ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համ-Կամ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդերսենը ծնվել է Համարում և սկսել է իր ֆուտբոլային կարիերան տեղի «Համ-Կամ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմում[3]: Իր առաջին հանդիպումը մեծերի թիմում նա անցկացրել է 14 տարեկան հասակում[4]: 2007 թվականին Մարկուսը ընդգրկվում է ակումբի մրցաշրջանային հայտացուցակում, սակայն այդպես էլ տարվա ընթացքում խաղադաշտ դուրս չի գալիս: Ապրիլի 9-ին «Սկեյդի» դեմ խաղում նա «Համ-Կամի» կազմում կատարում է իր պաշտոնական նորամուտը: 2008 թվականի հուլիսի 9-ին «Ռուսենբորգի» հետ հանդիպման ժամանակ Պեդերսենը հեղիանակում է իր առաջին գնդակը նորվեգական ակումբի կազմում[5]: Այդ գոլը Պեդերսենի առաջինը լինելուց բացի նաև խաղում դառնում է հաղթական[6]: Հաջող նորամուտից հետո նորվեգացին վնասվածք է ստանում և չի կարողանում շարունակել իր ելույթները 2008-2009 ֆուտբոլային մրցաշրջանում:

«Ստրյոմգոդսետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարին Մարկուսը տեղափոխվում է «Ստրյոմգոդսետ»[7]: Մարտի 15-ին «Ստարտի» դեմ խաղում նա նոր թիմի կազմում կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[8]: Այս խաղում Պեդերսենը դուբլի հեղինակ է դառնում և օգնում է իր ակումբին խաղն ավարտել ոչ-ոքիով[9]: Մինչև մրցաշրջանի ավարտը նա աչքի է ընկնում ևս երեք անգամ: 2010 թվականի մրցաշրջանը Մարկուսի համար շատ հաջող է դասավորվում: 16 հանդիպումներում նա դառնում է 7 գոլի հեղինակ և այդպիսով առաջնության լավագույն ռմբարկուների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հարձակվողով սկսում են հետաքրքրվել շատ ակումբներ, սակայն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը ստացած վնասվածքը նրան խանգարում է նոր թիմ տեղափոխվելու հարցում[10]:

«Վիտես» և վարձավճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 30-ին Պեդերսենը չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքում նիդերլանդական «Վիտեսի» հետ[11]: Տրանսֆերի արժեքը կազմում է 1,2 մլն եվրո: Հոկտեմբերի 24-ին «Ուտրեխտի» դեմ խաղում նորվեգացին կատարում է իր նորամուտը Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում[12][13]: Չնայած այն բանին, որ «Վիտեսը» պարտվում է, և Մարկուսը դուրս է գալիս խաղադաշտ միայն երկրորդ խաղակեսում, այնուամենայնիվ նորվեգացին լավագույնն էր խաղադաշտում, և նա կարողանում է խփել այդ խաղում «Վիտեսի» միակ գոլը: Նոյեմբերի 14-ին «ՎՎՎ-Վենլոյի» դեմ խաղում Պեդերսենը երկու րոպեների ընթացքում դուբլ է ձևակերպում[14]: Ինչպես և նախորդ ակումբներում, այնպես էլ այստեղ Մարկուսը «պայքարում էր» վնասվածքների դեմ[15]:

Հաջող և վնասվածքներով լեցուն իր առաջին մրցաշրջանից հետո Մարկուսը սկսում է քիչ հայտավորվել թիմի հիմնական կազմում և 2012 թվականի սկզբում վերադառնում է հայրենիք, որտեղ կնքված կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագրով սկսում է հանդես գալ «Վոլերենգայի» կազմում: Մարտի 25-ին «Հյոուգեսունի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[16]: Մեկ շաբաթ անց Մարկուսը, գրավելով իր նախկին ակումբի՝ «Ստրյոմգոդսետի» դարպասը, հեղինակում է իր նորամուտային գոլը[17]: Հուլիսի 22-ին «Ստաբեկի» դեմ խաղում Մարկուսը անպատվում է հակառակորդ թիմի երկրպագուներին, ինչի համար նույն թվականի օգոստոսին պատժվում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից[18][19]: «Վոլերենգայի» կազմում Մարկուսն անցկացնում է 15 հանդիպում և դառնում է 8 գոլի հեղինակ:

2012 թվականի ամռանը Պեդերսենը կրկին վարձավճարային պայմանագիր է կնքում: Մարկուսի նոր թիմն է դառնում «Օդենսեն»: Սեպտեմբերի 2-ին «Կոպենհագենի» դեմ խաղում նորվեգացին կատարում է իր նորամուտը դանիական առաջնությունում[20]: Սեպտեմբերի 30-ին «Օրհուսի» դեմ խաղում Պեդերսենը հեղինակում է իր նորամուտային գնդակը[21]: Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Մարկուսը լիարժեք պայմանագիր է կնքում «Օդենսեի» հետ[22]:

2013 թվականի ամռանը Մարկուսը վարձավճարային իրավունքներով տեղափոխվում է անգլիական «Բարնսլի»: Օգոստոսի 24-ին «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում Մարկուսը կատարում է իր նորամուտը Չեմպիոնշիպում[23]: Իսկ օգոստոսի 31-ին կայացած «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում Պեդերսենը հեղինակում է իր առաջին գնդակը անգլիական թիմի կազմում[24][25]:

Վերադարձ Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Մարկուսը տեղափոխվում է «Բրան»[26][27]: 2014 թվականի օգոստոսի 17-ին կայացած «Ռուսենբորգի» դեմ խաղում Պեդերսենը կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[28]: Այդ նույն խաղում նորվեգացին նաև հեղինակում է իր առաջին գնդակը «Բրանի» կազմում: 2015 թվականի ամառվանից Մարկուսը կրկին հանդես է գալիս «Ստրյոմգոդսետի» կազմում[2][29]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդերսենը հանդես է եկել Նորվեգիայի տարբեր տարիքայինների հավաքականներում[30]: 2013 թվականի հունվարի 8-ին կայացած ՀԱՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում[31]: Նոյեմբերի 15-ին Դանիայի ազգային հավաքականի դեմ խաղում Մարկուսը հեղինակում է իր առաջին գնդակը երկրի ազգային հավաքականի կազմում[32]:

2013 թվականի հունիսին Պեդերսենը հայտավորվում է Նորվեգիայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[33][34]: Հունիսի 5-ին` բացման և առաջնության հյուրընկալողների դեմ խաղում Մարկուսը երկու գոլի հեղինակ է դառնում և փրկում է երկրի ազգային հավաքականին պարտությունից[35]: Առաջնության շրջանակներում Մարկուսը նաև մասնակցում է նաև Իսպանիայի[36] և Անգլիայի[37] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին:

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ[38]
Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոն Լիգա Գավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Համ-Կամ 2007 Առաջին դիվ. 4 0 0 0 4 0
2008 Թիփելիգա 5 1 1 0 6 1
Ընդհանուր 9 1 1 0 10 1
Ստրյոմգոդսետ 2009 Թիփելիգա 24 10 0 0 24 10
2010 16 7 3 4 19 11
Ընդհանուր 40 17 3 4 43 21
Վիտես 2010–11 Էրեդիվիզի 16 5 1 0 17 5
2011–12 9 0 2 1 11 1
2012–13 0 0 0 0 0 0
2013–14 2 1 0 0 2 1
Ընդհանուր 27 6 3 1 29 7
Վոլերենգա(վարձավճար) 2012 Թիփելիգա 15 8 1 1 16 9
Օդենսե (վարձավճար) 2012–13 Սուպերլիգա 24 7 2 5 26 12
Բարնսլի (վարձավճար) 2013–14 18 2 1 0 19 2
Բրան 2014 Թիփելիգա 10 3 1 0 11 3
2015 9 3 1 1 10 4
Ընդհանուր 19 6 2 1 21 7
Ստրյոմգոդսետ 2015 Թիփելիգա 10 11 0 0 10 11
2016 19 8 3 3 22 11
Ընդհանուր կարիերայում 177 65 15 15 192 80

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ba.no/brann/fotball/sport/marcus-pedersen-folk-hater-deg-i-bergen-hvis-brann-sliter/s/5-8-244029
  2. 2,0 2,1 «Velkommen tilbake, Marcus!» (13 August 2015) (Norwegian)։ Վերցված է 13 August 2015 
  3. Andresen Gorm S. (4 April 2006)։ «10. klassingen som skal til Liverpool» (Norwegian)։ Վերցված է 13 August 2015։ «Han kom fra Stange som 11-åring (...)» 
  4. Melby Olav (15 May 2010)։ «Jaktbikkja» (Norwegian)։ Drammens Tidende։ Վերցված է 13 August 2015։ «Han trente med A-laget til Ham Kam som 14-åring. To år senere ble ham invitert til Anfield Road for å trene og prøvespille for Liverpool. Det ble ingen suksess. Han orket ingen ting. Svaret fikk han først etter at han kom hjem til Hamar. Kyssesyken herjet i kroppen hans.» 
  5. Synstad Roger (10 July 2008)։ «18 år og iskald» [18 years old and ice cold] (Norwegian)։ Hamar Arbeiderblad։ Վերցված է 13 August 2015 
  6. «Хам-Кам VS. Русенборг 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 9 июля 2008 
  7. Sandberg Tore (15 October 2008)։ «Pedersen blir Godset-spiller»։ Վերցված է 14 August 2015 
  8. «Стрёмсгодсет VS. Старт 3:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 15 марта 2009 
  9. «Strømsgodset 3-3 Start»։ Altomfotball.no։ 15 March 2009։ Վերցված է 14 August 2015 
  10. «Strømsgodset 2-1 Brann»։ Altomfotball.no։ 2 June 2009։ Վերցված է 14 August 2015 
  11. «Pedersen solgt til Vitesse for 12 mill.» (Norwegian)։ Verdens Gang։ 31 August 2010։ Վերցված է 14 August 2015 
  12. «Vitesse Sack Head Coach Theo Bos»։ 21 October 2010։ Վերցված է 14 August 2015 
  13. «Витесс VS. Утрехт 1:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 24 октября 2010 
  14. «ВВВ-Венло VS. Витесс 1:5» (ռուսերեն)։ soccerway.com։ 14 ноября 2010 
  15. «Match report, Levanger-Brann 4-1, 26 May 2015»։ Վերցված է 13 August 2015 
  16. «Волеренга VS. Хёугесунн 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 25 марта 2012 
  17. «Стрёмсгодсет VS. Волеренга 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 31 марта 2012 
  18. Педерсен был наказан за оскорбления фанатов команды сопреника
  19. martin k. andersen։ «Pedersen fikk bot for obskøn gest – Aftenposten»։ Fotball.aftenposten.no 
  20. «Оденсе VS. Копенгаген 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2 сентября 2012 
  21. «Оденсе VS. Орхус 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 30 сентября 2012 
  22. «Langtidsskade for Marcus Pedersen» (Norwegian)։ NTB։ 4 February 2015։ Վերցված է 13 August 2015 
  23. «Блэкберн Роверс VS. Барнсли 5:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—08—24 
  24. «Барнсли VS. Хаддерсфилд Таун 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—08—31 
  25. «- Vi vil at Marcus Pedersen skyter oss tilbake til eliteserien» (Norwegian)։ 25 December 2014։ Վերցված է 13 August 2015 
  26. «Marcus Pedersen til Brann» (Norwegian)։ Bergens Tidene։ 11 August 2014։ Վերցված է 11 August 2014 
  27. «Marcus Pedersen klar for Brann» (Norwegian)։ SK Brann։ 11 August 2014։ Վերցված է 11 August 2014 
  28. «Бранн VS. Русенборг 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—08—17 
  29. «Selges til Godset for 2 millioner» (Norwegian)։ Bergens Tidene։ 12 August 2015։ Վերցված է 12 August 2015 
  30. «Marcus Pedersen's profil – fotball.no – Norges Fotballforbund»։ fotball.no։ 14 September 2009 
  31. «ЮАР VS. Норвегия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 8 января 2013 
  32. «Дания VS. Норвегия 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013—11—15 
  33. «Fire PL-klubber så Pedersens målshow – VG Nett om Strømsgodset»։ Vg.no։ 31 May 2010 
  34. «Pedersen starter mot Zambia» (Norwegian)։ NRK։ Norwegian News Agency։ 12 January 2013։ Վերցված է 12 January 2013 
  35. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 5 июня 2013 
  36. «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 15-06-2013 
  37. «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 08-06-2013 
  38. «Altomfotball.no profile»։ Վերցված է 10 August 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]