Մարիտա Պետերսեն
Մարիտա Պետերսեն | |
Կուսակցություն՝ | Social Democratic Party of the Faroe Islands? |
---|---|
Կրթություն՝ | Q12316101? և Danish Pedagogical University? |
Մասնագիտություն՝ | ուսուցչուհի և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 21, 1940 |
Ծննդավայր | Vágur, Ֆարերյան կղզիներ, Դանիա |
Վախճանի օր | օգոստոսի 26, 2001 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Հայր | Sámal Johansen? |
Մարիտա Պետերսեն (ֆար.՝ Marita Sámalsdóttir Petersen, հոկտեմբերի 21, 1940, Vágur, Ֆարերյան կղզիներ, Դանիա - օգոստոսի 26, 2001, Տորսհավն, Ֆարերյան կղզիներ, Դանիա), ֆարերյան քաղաքական և պետական գործիչ, Ֆարերյան կղզիների առաջին կին վարչապետը (18 հունվարի 1993 թվական - 15 սեպտեմբերի 1994 թվական)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, 1967 թվականից մինչև 1989 թվականը աշխատել է Կոպենհագենի և Էսբերգի դպրոցներում։ 1988 թվականից աշխատել է Ֆարերյան կղզիների կառավարությունում։ 1989 թվականից մինչև 1994 թվականը եղել է Ուսուցիչների ասոցիացիայի նախագահը։ 1991-1993 թվականներին եղել է կրթության, մշակույթի, արդարադատության և կրոնի գործերով նախարար։ 1993 թվականի հունվարի 18-ից մինչև 1994 թվականի ստպտեմբերի 15-ը եղել է Ֆարերյան կղզիների առաջին և միակ կին վարչապետը։ Միաժամանակ եղել է վարչակազմի և հասարակական աշխատանքների գծով նախարար։ Վարչապետ եղած ժամանակ պայքարել է քաղաքականության մեջ կանանց դերի ակտիվացման և հավասարության կարգավիճակի մասին օրենքի ներդրման ուղղությամբ, որը ընդունվեց 1994 թվականին։ 1993-1996 թվականներին եղել է Ֆարերյան կղզիների ձախ ցենտրիստական Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահը[2]։ 1988-1998 թվականներին եղել է ֆարերյան Լյոգտինգի (խորհրդարանի) անդամ (բացի այն ժամանակահատվածից, երբ նա եղել է վարչապետ կամ նախարար)։ 1994-1995 թվականներին եղել է Լյոգտինգի (խորհրդարանի) խոսնակ։ 1998-2001 թվականներին ընտրվել է Դանիական ֆոլկետինգի պատգամավոր։ 1998 թվականին նա դարձավ Հատուկ կրթության կենտրոնի (մտավոր թերզարգացած երեխաների դպրոց) ղեկավար։ Մահացել է քաղցկեղից, 2001 թվականի օգոստոսի 26-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Demokratia.fo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Løgtingið 150, HÁTÍÐARRIT, 150 ár liðin, síðani Løgtingið varð endurstovnað(in Faroese, written for the 150 anniversary of the Løgting, published in 2002), page 337
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография(լեհ.)
- Danimarca Արխիվացված 2016-07-15 Wayback Machine(դան.)