Մարիտա Պետերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիտա Պետերսեն
 
Կուսակցություն՝ Social Democratic Party of the Faroe Islands?
Կրթություն՝ Q12316101? և Q11774262?
Մասնագիտություն՝ ուսուցչուհի և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 21, 1940(1940-10-21)
Ծննդավայր Vágur, Ֆարերյան կղզիներ
Վախճանի օր օգոստոսի 26, 2001(2001-08-26) (60 տարեկան)
Վախճանի վայր Տորսհավն, Ֆարերյան կղզիներ
Քաղաքացիություն Դանիա
Հայր Sámal Johansen?

Մարիտա Պետերսեն (ֆար.՝ Marita Sámalsdóttir Petersen, հոկտեմբերի 21, 1940(1940-10-21), Vágur, Ֆարերյան կղզիներ - օգոստոսի 26, 2001(2001-08-26), Տորսհավն, Ֆարերյան կղզիներ), ֆարերյան քաղաքական և պետական գործիչ, Ֆարերյան կղզիների առաջին կին վարչապետը (18 հունվարի 1993 թվական - 15 սեպտեմբերի 1994 թվական)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, 1967 թվականից մինչև 1989 թվականը աշխատել է Կոպենհագենի և Էսբերգի դպրոցներում։ 1988 թվականից աշխատել է Ֆարերյան կղզիների կառավարությունում։ 1989 թվականից մինչև 1994 թվականը եղել է Ուսուցիչների ասոցիացիայի նախագահը։ 1991-1993 թվականներին եղել է կրթության, մշակույթի, արդարադատության և կրոնի գործերով նախարար։ 1993 թվականի հունվարի 18-ից մինչև 1994 թվականի ստպտեմբերի 15-ը եղել է Ֆարերյան կղզիների առաջին և միակ կին վարչապետը։ Միաժամանակ եղել է վարչակազմի և հասարակական աշխատանքների գծով նախարար։ Վարչապետ եղած ժամանակ պայքարել է քաղաքականության մեջ կանանց դերի ակտիվացման և հավասարության կարգավիճակի մասին օրենքի ներդրման ուղղությամբ, որը ընդունվեց 1994 թվականին։ 1993-1996 թվականներին եղել է Ֆարերյան կղզիների ձախ ցենտրիստական Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահը[2]։ 1988-1998 թվականներին եղել է ֆարերյան Լյոգտինգի (խորհրդարանի) անդամ (բացի այն ժամանակահատվածից, երբ նա եղել է վարչապետ կամ նախարար)։ 1994-1995 թվականներին եղել է Լյոգտինգի (խորհրդարանի) խոսնակ։ 1998-2001 թվականներին ընտրվել է Դանիական ֆոլկետինգի պատգամավոր։ 1998 թվականին նա դարձավ Հատուկ կրթության կենտրոնի (մտավոր թերզարգացած երեխաների դպրոց) ղեկավար։ Մահացել է քաղցկեղից, 2001 թվականի օգոստոսի 26-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]