Jump to content

Մարիո Բիոնդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Բիոնդի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունիտալ.՝ Mario Biondi
Ծնվել էհունվարի 28, 1971(1971-01-28)[1] (53 տարեկան)
Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[2]
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ և Ֆանկ[3]
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր և հնչյունավորող
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ[3]
ԼեյբլSchema?
Կայքmariobiondi.com
 Mario Biondi Վիքիպահեստում

Մարիո Բիոնդի (ծնվ. Մարիո Ռաննո, իտալերեն` Mario Biondi, Mario Ranno. հունվարի 28, 1971(1971-01-28)[1], Կատանիա, Սիցիլիա, Իտալիա[2]), իտալացի երգիչ։ Վերցրել է բեմական անունն իսկ իր հոր՝ նույնպես երգիչ Ջուզեպպե Ռաննոյի, ով հանդես է եկել Ստեֆանո Բիոնդի անունով[4][5]։

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Բիոնդին ծնվել է Իտալիայի Կատանիա քաղաքում։ Ծնողները տեղացի սիցիլիացիներ էին[6]։ Նա սիրված երգչի որդի է, երիտասարդ տարիներին երգել է տարբեր փոքր երգչախմբերում։ Բիոնդին կրքոտ սեր ուներ սոուլի հանդեպ և եռանդով ու նվիրվածությամբ պարապում էր՝ լսելով ու նմանակելով Լու Ռոլսի, Ալ Ջարոյի և Այզեք Հեյեսի ձայնագրությունները՝ ի թիվս այլոց։ Իր գեղարվեստական աճի հարցում նա կարևորել է հատկապես ընկերությունը համաքաղաքացի Ջաննի Բելլայի հետ[7]։ 1988 թվականին Մարիոն հանդես է եկել որպես Ռեյ Չարլզի մեծ աջակից[8]։

Տարիներ անց նա համերգային շրջագայություններում ուղեկցել է Ֆրանկո Կալիֆանոյին, Պեպինո դի Կապրիին, Ֆրեդ Բոնգուստոյին, Ռոզարիո Ֆիորելլոյին և այլոց։

Իտալացի և միջազգային արտիստների հետ երկար համագործակցելուց, ինչպես նաև ոչ մեծ ծավալով դիսկո երաժշտություն թողարկելուց հետո Բիոնդին վերջապես նշանակալի հաջողության է հասել 2006 թվականին՝ ձայնագրման Schema Records ֆիրմայում թողարկելով Handful of Soul ալբոմը։ Նրա խորը և ջերմ ձայնը հիշեցնում է սոուլի և ռիթմ ընդ բլյուզ երաժշտության մեծ մեկնաբան-կատարողներին։ 2007 թվականին Մարիոն թողարկեց կրկնակի սկավառակ, որը պարունակում էր կենդանի կատարումների ձայնագրություններ և վերնագրված էր «Ես քեզ ավելի շատ եմ սիրում LIVE» : 2010 թվականին էլ թողարկեց Yes You (Live) ալբոմը, որին 2011 թվականին հաջորդեց Due կրկնակի CD ալբոմը, 2013 թվականին՝ SUN-ը և Mario Christmas-ը, 2015 թվականի մայիսի 5-ին՝ Beyond -ը, որը ներառում էր բազմաթիվ սիրված երգեր, դրանց թվում՝ նաև «Love is a temple»-ը։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիո Բիոնդին և High Five Quintet-ը Տաորմինայում 2007 թվականի հունիսին
  • 2006. Handful of Soul
  • 2007. I Love You More (Live) / Ես քեզ ավելի շատ եմ սիրում (կենդանի կատարումների ձայնագրություններ)
  • 2010. If / Եթե
  • 2010. Yes You (Live) / Այո դու (կենդանի կատարումների ձայնագրություններ)
  • 2011. Due
  • 2013 Sun / Արև
  • 2013. Mario Christmas / Մարիո. Սուրբ Ծնունդ
  • 2015. Beyond / Այն կողմում
  • 2016. Best of Soul / Սոուլի լավագույնը
  • 2018: Brasil / Բրազիլիա
  • 2021. Dare / Համարձակվել
  • 2022. Romantic / Ռոմանտիկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135495245 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
  4. Tra i numerosi successi e riconoscimenti riceve, nel 2014, il "Premio Lunezia Interprete" - per la capacità di valorizzare le qualità musical-letterarie delle canzoni - .
  5. Mario Biondi chiede un minuto di silenzio.
  6. «Rediscover the 'Paloznak' Jazz Picnic – Hungary 2021». Rolling in Budapest. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Collegamento esterno».
  8. «Alessandro Baronciani intervista Mario Biondi». Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Բիոնդի» հոդվածին։