Մարինա Մաքսիմիլիան Բլյումին (եբրայերեն՝ מארינה מקסימיליאן בלומין, դեկտեմբերի 15, 1987(1987-12-15)[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծննդյամբ` Մարինա Իգորևնա Բլյումինա իսրայելցի երգչուհի և դերասանուհի, մեծ հռչակ և լայն հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ «Կոխավ Նոլադ» («Աստղ ծնվեց») իսրայելական հեռուստատեսական շոույի հինգերորդ եթերաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը[3][4][5][6]։
Մարինա Բլյումինը ծնվել է 1987 թվականիդեկտեմբերի 15-ին Դնիպրո քաղաքում։ Երեք տարեկան հասակում նա ծնողների հետ հայրենադարձվել է Իսրայել։ Վաղ տարիներից նրա մայրը` Ալլան, սովորեցրել է Մարինային նվագել դաշնամուր և երգել երգչախմբում։ Հետագայում (յոթ տարեկան հասակում) Մարինան գնացել է երաժշտական դպրոց, որտեղ դասավանդել է իր մայրը։ Երգել է երաժշտական դպրոցի երգչախմբում, այնուհետև դարձել է դրա մենակատարուհին։ Տաս տարեկան հասակում երաժշտական դպրոցում (երրորդ դասարան) սովորելու ժամանակ մասնակցել է «Բրավո» մրցանակաբաշխությանը, որտեղ ստացել է վկայական և շահել է «Բրավո Աստղ» մրցանակը։ Տասներկու տարեկան հասակում մասնակցել է «Ոսկե Խանուկիա» մրցանակաբաշխությանը և դարձել է մրցանակաբաշխության դափնեկիր։ Տասնչորս տարեկան հասակից պրոֆեսիոնալ բեմում ելույթ է ունենում զանազան երգացանկով, այդ թվում դասական ստեղծագործություններով, ինքնօրինակ և սեփական մշակումներով ջազ, սեփական ստեղծագործություններով։ Կատարել է երգեր աշխարհի տաս լեզուներով։ Սեփական երգերը գրում և կատարում է երեք լեզվով` եբրայերեն, անգլերեն և ռուսերեն։ 2013 թվականին թողարկել է սեփական ստեղծագործությունների անգլերեն լեզվով «Step Into Мy World» սկավառակը, որը մեկ տարվա ընթացքում դարձել է «ոսկի»։ Իսրայելում բազմաթիվ համերգներից բացի, հաջողությամբ ելույթ է ունեցել հյուրախաղերով Եվրոպայի 14 երկրներում, Ամերիկաում և Չինաստանում։ 2014 թվականին Իսրայելում ստացել է «Տարվա երգչուհի» կոչումը։ Երգչուհին գործնականորեն ամեն տարի թարմացնում է իր երգացանկը և թողարկում է նոր կոնցեպտուալ համերգ։
Երիտասարդ տաղանդավոր երգչուհուն, երաժշտության և տեքստի հեղինակ Մարինային հետաքրքրում է արվեստի տարբեր ուղղություններ։ Նա մեծ հաջողությամբ դրսևորել է իրեն որպես դերասանուհի։ Մասնակցել է «Կամերային թատրոն»-ի երկու ներկայացումների։ Կինեմատոգրաֆիական ժանրում նկարահանվել է երեկ բազմասերիանոց հեռուստատեսային ֆիլմերում և երկու լիամետրաժ կինոնկարում։ Հեռուստատեսությունում եղել է երաժշտական շոուի գլխավորը և «Երեկոյան ակումբ» հեռուստանախագծի հաղորդավար։