Մարիամ Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան
Արտաքին տեսք
Մարիամ Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան | |
---|---|
Ի ծնե անուն | Մարիամ Թադեոսի Տիգրանյան |
Ծնվել է | մայիսի 25, 1882 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 31, 1947 (65 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Մարիամ Թադեոսի Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան (Մարիա Ֆադեևնա Տիգրանովա-Տեր-Մարտիրոսյան, մայիսի 25, 1882, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1947, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականին ավարտել է Ռապգոֆի բարձրագույն երաժշտական կուրսերը Պետերբուրգում (Ե․ Պ․ Ռապգոֆի դասարան)։ Անդրկովկասի քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) և Լենինգրադում հանդես է եկել որպես մենակատարուհի, իսկ երգիչներ Վ․ Տեր-Առաքելյանի, Բ․ Զալիպսկու, Հ․ Դանիելյանի, Վ. Արծրունու, ջութակահար Հ․ Նալբանդյանի հետ՝ անսամբլներում։ Եղել է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Նիկողայոս Տիգրանյանի (իր եղբոր), Ս․ Բարխուդարյանի, Ս․ Տեր-Ղևոնդյանի և ուրիշ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն ու պրոպագանդողը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 703)։ |