Մարիամ Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան
Ծնվել էմայիսի 25, 1882(1882-05-25)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 31, 1947(1947-07-31) (65 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդաշնակահարուհի

Մարիամ Թադեոսի Տիգրանյան-Տեր-Մարտիրոսյան (Տիգրանովա-Տեր-Մարտիրոսյան Մարիա Ֆադեևնա, մայիսի 25, 1882 թվական, Ալեքսանդրապոլ- հուլիսի 31, 1947 թվական, Թբիլիսի), հայ դաշնակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականին ավարտել է Ռապգոֆի բարձրագույն երաժշտական կուրսերը Պետերբուրգում (Ե․ Պ․ Ռապգոֆի դասարան)։ Անդրկովկասի քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) և Լենինգրադում հանդես է եկել որպես մենակատարուհի, իսկ երգիչներ Վ․ Տեր-Առաքելյանի, Բ․ Զալիպսկու, Հ․ Դանիելյանի, Վ. Արծրունու, ջութակահար Հ․ Նալբանդյանի հետ՝ անսամբլներում։ Եղել է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Նիկողայոս Տիգրանյանի (իր եղբոր), Ս․ Բարխուդարյանի, Ս․ Տեր-Ղևոնդյանի և ուրիշ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն ու պրոպագանդողը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 703 CC-BY-SA-icon-80x15.png