Մարիա Ռոլնիկայտե
Մարիա Ռոլնիկայտե լիտ.՝ Marija Rolnikaitė | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1927[1][2] |
Ծննդավայր | Կլայպեդա, Լիտվա[3] |
Վախճանվել է | ապրիլի 7, 2016[4][1][2] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4] |
Գերեզման | Preobrazhenskoe Jewish Cemetery |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Լիտվա, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Ժանրեր | վավերագրական գրականություն |
Պարգևներ |
Մարիա Գրիգորևնա Ռոլնիկայտե (լիտ.՝ Marija Rolnikaitė, իդիշ՝ מאַשע ראָלניק՝ Մաշե Ռոլնիկ, հուլիսի 21, 1927[1][2], Կլայպեդա, Լիտվա[3] - ապրիլի 7, 2016[4][1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4][6]), հրեա, ռուս և լիտվացի գրող, հրապարակախոս, հուշավիպագիր, հասարակական գործիչ[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Ռոլնիկայտեն ծնվել է 1927 թվականի հուլիսի 21-ին Լիտվայի Պլունգե քաղաքում։
Տասնչորս տարեկանում Մարիա Ռոլնիկայտեն հայտնվել է Վիլնյուսի գետտոյում։ Այնտեղ մահացել է նրա ընտանիքը՝ մայրը, քույրը և եղբայրը[8]։
1943-1945 թվականներին նա եղել է Շտրասդենգոֆի և Շտուտգոֆի համակենտրոնացման ճամբարների կալանավոր։ Մասնակցել է հակաֆաշիստական ընդհատակին։ Հեղինակն է իդիշ լեզվով գրված «Շտրասդենգոֆի հիմն» բանաստեղծության, որը դարձել է դիմադրության մարտական երգը։
Գետտոյում և ճամբարներում Մարիա Ռոլնիկայտեն օրագիր է պահել և բանաստեղծություններ գրել իդիդշ լեզվով։
«Գետտոյում ստիպված էի գրել թղթի կտորների, երբեմն ցեմենտի պարկերի թղթերի վրա, որոշ չափով սովորել եմ անգիր և այդպիսով պահպանել եմ իմ հիշողությունները»:— Մարիա Ռոլնիկայտե[9]
Ազատ արձակվելուց հետո՝ 1945 թվականի մարտին, վերադարձել է Վիլնյուս[10]։
1955 թվականին Մարիա Ռոլնիկայտեն ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժինը։ Ապրել է Վիլնյուսում։
Լիտվական ԽՍՀ Նախարարների խորհրդի արվեստի գործերի վարչությունում աշխատել է որպես խմբագիր, իսկ Վիլնյուսի ֆիլհարմոնիայի գրական բաժնում՝ որպես վարիչ։ Լիտվերեն թարգմանել է խորհրդային գրողների ստեղծագործությունները։
1964 թվականից ապրել և աշխատել է Լենինգրադում։ Երկար տարիներ Մարիա Ռոլնիկայտեն եղել է Լենինգրադի միակ գրողը, որն իր ստեղծագործություններում արտացոլել է հոլոքոստի թեման և հրեա ժողովրդի սխրանքը։ Ակտիվորեն մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը և Սանկտ Պետերբուրգում հրեական համայնքի կյանքին։
Գետտոյի մասին նրա «Ես պետք է պատմեմ» գիրքը, որը հիմնված է անձնական օրագրերի ու հիշողությունների վրա, սկզբում՝ 1963 թվականին, տպագրվել է լիտվերեն, իսկ այնուհետև հեղինակային թարգմանությամբ հրատարակվել է իդիշ լեզվով և ռուսերեն։ Ավելի ուշ գիրքը թարգմանվել է աշխարհի 18 լեզուներով[11]։
Մարիա Ռոլնիկայտեն Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածների և էսսեների հեղինակ է[12]։
Մարիա Ռոլնիկայտեն մահացել է 2016 թվականի ապրիլի 7-ին՝ կարճատև հիվանդությունից հետո։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Պրեոբրաժենսկայա հրեական գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1965 – «Ես պետք է պատմեմ» – հուշեր, հուշագրություն
- 1970 – «Երեք հանդիպում» – զինվորական վիպակ
- 1974 – «Ընտելացիլ լույսին» – զինվորական վիպակ
- 1981 – «Երկար լռություն» – զինվորական վիպակ
- 1990 – «Հարսանեկան նվեր, կամ Սև օր» – վիպակ
- 2002 – «Եվ այդ ամենը ճիշտ է» – հուշեր
- 2013 – «Մենակ հիշողության հետ» – հուշագրություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122815610 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.jewish.ru/news/cis/2016/04/news994333363.php
- ↑ http://buchman.fondationjudaisme.org
- ↑ Запись в блоге Валерия Дымшица
- ↑ «Мария Рольникайте, писательница, общественная деятельница». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Мария Рольникайте: «Я должна рассказать»
- ↑ «КРОМЕ КНИГ У МЕНЯ НИЧЕГО НЕ ОСТАЛОСЬ»
- ↑ Такие дела: без купюр
- ↑ «Центр современной литературы и книги». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Мария Григорьевна Рольникайте — писатель и публицист
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Продолжаю помнить о гетто… // Народ Книги в мире книг. 2002. № 39.
- Фрезинский Б. Илья Эренбург и дневник Маши Рольникайте // Народ Книги в мире книг. 2009. № 82.
- Фрезинский Б. Поздравления Марии Григорьевне (с фрагментами воспоминаний и сожалений) // Народ Книги в мире книг. 2012. № 98.
- In memoriam: Маша Рольникайте (1927—2016) // Народ Книги в мире книг. 2016. № 121.
- Типпнер А. Записки советской Анны Франк? Воспоминания Маши Рольникайте «Я должна рассказать» и их место в советской литературе // Народ Книги в мире книг. 2016. № 121.
- Opac der DNB, alle Werke von M.R.(գերմ.)
- Buchbesprechung bei Deutschlandradio(գերմ.)
- Rolnikaitė, Marija(լիտվ.)
- Центр современной литературы и книги Արխիվացված 2006-09-28 Wayback Machine(ռուս.)
- Кантор Ю. Что было потом // Невское время. 8 мая 1998
- Щеглова Е. Продолжение ада; Бытие как бремя // Нева. 2003, № 9
- Холокост и художественная литература. Мария Рольникайте
- Ռոլնիկայտե Մարիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
|
- Հուլիսի 21 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Լիտվայում ծնվածներ
- Ապրիլի 7 մահեր
- 2016 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հոլոքոստից փրկվածներ
- Ռուս գրողներ
- Լիտվացի կին գրողներ
- Խորհրդային հուշագիրներ