Մարիա Ռոլնիկայտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Ռոլնիկայտե
լիտ.՝ Marija Rolnikaitė
Ծնվել էհուլիսի 21, 1927(1927-07-21)[1]
ԾննդավայրԿլայպեդա, Լիտվա
Վախճանվել էապրիլի 7, 2016(2016-04-07)[2][1] (88 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2]
ԳերեզմանPreobrazhenskoe Jewish Cemetery
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Լիտվա,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվավերագրական գրականություն
Պարգևներ

Մարիա Գրիգորևնա Ռոլնիկայտե (լիտ.՝ Marija Rolnikaitė, իդիշ՝ מאַשע ראָלניק՝ Մաշե Ռոլնիկ, հուլիսի 21, 1927(1927-07-21)[1], Կլայպեդա, Լիտվա - ապրիլի 7, 2016(2016-04-07)[2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[2][4]), հրեա, ռուս և լիտվացի գրող, հրապարակախոս, հուշավիպագիր, հասարակական գործիչ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ռոլնիկայտեն ծնվել է 1927 թվականի հուլիսի 21-ին Լիտվայի Պլունգե քաղաքում։

Տասնչորս տարեկանում Մարիա Ռոլնիկայտեն հայտնվել է Վիլնյուսի գետտոյում։ Այնտեղ մահացել է նրա ընտանիքը՝ մայրը, քույրը և եղբայրը[6]։

1943-1945 թվականներին նա եղել է Շտրասդենգոֆի և Շտուտգոֆի համակենտրոնացման ճամբարների կալանավոր։ Մասնակցել է հակաֆաշիստական ընդհատակին։ Հեղինակն է իդիշ լեզվով գրված «Շտրասդենգոֆի հիմն» բանաստեղծության, որը դարձել է դիմադրության մարտական երգը։

Գետտոյում և ճամբարներում Մարիա Ռոլնիկայտեն օրագիր է պահել և բանաստեղծություններ գրել իդիդշ լեզվով։

«Գետտոյում ստիպված էի գրել թղթի կտորների, երբեմն ցեմենտի պարկերի թղթերի վրա, որոշ չափով սովորել եմ անգիր և այդպիսով պահպանել եմ իմ հիշողությունները»:

— Մարիա Ռոլնիկայտե[7]

Ազատ արձակվելուց հետո՝ 1945 թվականի մարտին, վերադարձել է Վիլնյուս[8]։

1955 թվականին Մարիա Ռոլնիկայտեն ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժինը։ Ապրել է Վիլնյուսում։

Լիտվական ԽՍՀ Նախարարների խորհրդի արվեստի գործերի վարչությունում աշխատել է որպես խմբագիր, իսկ Վիլնյուսի ֆիլհարմոնիայի գրական բաժնում՝ որպես վարիչ։ Լիտվերեն թարգմանել է խորհրդային գրողների ստեղծագործությունները։

1964 թվականից ապրել և աշխատել է Լենինգրադում։ Երկար տարիներ Մարիա Ռոլնիկայտեն եղել է Լենինգրադի միակ գրողը, որն իր ստեղծագործություններում արտացոլել է հոլոքոստի թեման և հրեա ժողովրդի սխրանքը։ Ակտիվորեն մասնակցել է հակաֆաշիստական շարժմանը և Սանկտ Պետերբուրգում հրեական համայնքի կյանքին։

Գետտոյի մասին նրա «Ես պետք է պատմեմ» գիրքը, որը հիմնված է անձնական օրագրերի ու հիշողությունների վրա, սկզբում՝ 1963 թվականին, տպագրվել է լիտվերեն, իսկ այնուհետև հեղինակային թարգմանությամբ հրատարակվել է իդիշ լեզվով և ռուսերեն։ Ավելի ուշ գիրքը թարգմանվել է աշխարհի 18 լեզուներով[9]։

Մարիա Ռոլնիկայտեն Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածների և էսսեների հեղինակ է[10]։

Մարիա Ռոլնիկայտեն մահացել է 2016 թվականի ապրիլի 7-ին՝ կարճատև հիվանդությունից հետո։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Պրեոբրաժենսկայա հրեական գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 – «Ես պետք է պատմեմ» – հուշեր, հուշագրություն
  • 1970 – «Երեք հանդիպում» – զինվորական վիպակ
  • 1974 – «Ընտելացիլ լույսին» – զինվորական վիպակ
  • 1981 – «Երկար լռություն» – զինվորական վիպակ
  • 1990 – «Հարսանեկան նվեր, կամ Սև օր» – վիպակ
  • 2002 – «Եվ այդ ամենը ճիշտ է» – հուշեր
  • 2013 – «Մենակ հիշողության հետ» – հուշագրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]