Մարիա Շեստիչ (սերբ.՝ Марија Шестић, մայիսի 5, 1987(1987-05-05)[1], Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի-սերբ երգչուհի և երաժիշտ։ Հայտնի է որպես Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ 2007 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում, Հելսինկիում, Ֆինլանդիա։ Ներկայացնելով "Rijeka bez imena" («Անանուն գետ») երգը` նա հավաքել է 106 միավոր` 24 մասնակիցներից լինելով 11-րդը։
Շեստիչը բարձր մրցանակային տեղեր է զբաղեցնում իր երկրի մրցույթներում և հնարավորություն ուներ դառնալու առաջին արվեստագետը նախկին Հարավսլավիայից, ով կհայտնվեր MTV Europe մրցույթում։ Մարիան փորձել է մասնակցել նաև Եվրատեսիլ 2005 երգի մրցույթին «Այս աշխարհում» երգով, սակայն իր ազգային եզրափակչում գրավել է չորրորդ տեղը։
Նրա հայրը, Դուշան Շեստիչը, գրել է Բոսնիա և Հերցոգովինայի ազգային օրհներգի երաժշտությունը։