Մարիա Բերտիլա Բոսկարդին
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1888[1][2] |
---|---|
Ծննդավայր | Բրենդոլա, Վիչենցա, Վենետո, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1922[1][2] (34 տարեկան) |
Մահվան վայր | Տրևիզո, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | բուժքույր և միանձնուհի |
Բոսկարդին Մարիա Բերտիլա (իտալ.՝ Maria Bertilla Boscardin, հոկտեմբերի 6, 1888[1][2], Բրենդոլա, Վիչենցա, Վենետո, Իտալիա - հոկտեմբերի 20, 1922[1][2], Տրևիզո, Վենետո, Իտալիա), Հռոմի կաթոլիկ եղեղեցու վանականուհի և բուժքույր։ Հայտնի է դարձել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օդային հարձակումներից զոհվածների և հիվանդ երեխաների հետ աշխատանքի շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Իտալիայի Վենետո մարզի Բրենդոլա կոմունայում՝ հասարակ գյուղացու ընտանիքում որպես Աննա Ֆրանչեսկա Բեսկարդին[3]։ Սովորել է տարրական դպրոցում, միաժամանակ աշխատել հարևանների տանը։ 12 տարեկանում միացել է «Մարիայի Դուստրեր» կաթոլիկ շարժմանը[3] The parish priest gave her a catechism as a gift. They found it in the pocket of her habit, when she died, at 34 years old.[3]։ 15 տարեկանում որոշել է նվիրվել Աստծուն ծառայելուն։ 1904 թվականին մտել է կուսանոց, որտեղ նրան տարել էր հայրը։ Վանքում ստացել է Մարիա Բերտիլա անունը։
Վանականության առաջին տարվա ավարտին միաբանության ղեկավարությունը Մարիա Բերտիլային ուղարկել է Տրեվիզոյի քաղաքային հիվանդանոցում աշխատելու որպես ամանեղեն լվացող, սակայն խոհանոցում իր հիմնական աշխատանքից հետո խնամում էր դիֆթերիայով տառապող երեխաներին[4]։ Օդային հարձակումների ժամանակ նաև խնամում էր վիրավորներին։ 1918 թվականին նրան ուղարկել են Կոմոյի նահանգ՝ զինվորական հոսպիտալ։
20 տարի շարունակ Մարիա Բերտիլան կատարում էր իր բուժքույրական գործունեությունը՝ ապաքինվածների և բժիշկների մոտ թողնելով բարի հիշողություն։
1922 թվականի սկզբին բժիշկներ ախտորոշել են քաղցկեղ և մահացել է 1922 թվականի հոտեմբերի 16-ին։
Սրբացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին սրբացվել է Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի կողմից։ Հիշատակի օր՝ հոկտեմբերի 16։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GCatholic.org — 1997.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Sicari, Antonio, Ritratti Di Santi Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- ↑ «St. Patrick Catholic Church: Saint of the Day, October 20». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Антонио Сикари, Портреты святых, т. III—IV, изд. «Христианская Россия», Милан — Москва, 1998, стр. 309—326
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Läs mer om denna pionjär
- Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare. Lund։ Signum 1990. (ISBN 91-87896-03-6)
- http://www.ub.gu.se/fasta/laban/erez/kvinnohistoriska/tidskrifter/idun/1896/pdf/1896_44.pdf
- St. Maria Bertilla Boscardin
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Բերտիլա Բոսկարդին» հոդվածին։ |
|