Մարիա Բերտիլա Բոսկարդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Բերտիլա Բոսկարդին
Ծնվել էհոկտեմբերի 6, 1888(1888-10-06)[1][2]
ԾննդավայրԲրենդոլա, Վիչենցա, Վենետո, Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 20, 1922(1922-10-20)[1][2] (34 տարեկան)
Մահվան վայրՏրևիզո, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունբուժքույր և միանձնուհի

Բոսկարդին Մարիա Բերտիլա (իտալ.՝ Maria Bertilla Boscardin, հոկտեմբերի 6, 1888(1888-10-06)[1][2], Բրենդոլա, Վիչենցա, Վենետո, Իտալիա - հոկտեմբերի 20, 1922(1922-10-20)[1][2], Տրևիզո, Վենետո, Իտալիա), Հռոմի կաթոլիկ եղեղեցու վանականուհի և բուժքույր։ Հայտնի է դարձել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օդային հարձակումներից զոհվածների և հիվանդ երեխաների հետ աշխատանքի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իտալիայի Վենետո մարզի Բրենդոլա կոմունայում՝ հասարակ գյուղացու ընտանիքում որպես Աննա Ֆրանչեսկա Բեսկարդին[3]։ Սովորել է տարրական դպրոցում, միաժամանակ աշխատել հարևանների տանը։ 12 տարեկանում միացել է «Մարիայի Դուստրեր» կաթոլիկ շարժմանը[3] The parish priest gave her a catechism as a gift. They found it in the pocket of her habit, when she died, at 34 years old.[3]։ 15 տարեկանում որոշել է նվիրվել Աստծուն ծառայելուն։ 1904 թվականին մտել է կուսանոց, որտեղ նրան տարել էր հայրը։ Վանքում ստացել է Մարիա Բերտիլա անունը։

Վանականության առաջին տարվա ավարտին միաբանության ղեկավարությունը Մարիա Բերտիլային ուղարկել է Տրեվիզոյի քաղաքային հիվանդանոցում աշխատելու որպես ամանեղեն լվացող, սակայն խոհանոցում իր հիմնական աշխատանքից հետո խնամում էր դիֆթերիայով տառապող երեխաներին[4]։ Օդային հարձակումների ժամանակ նաև խնամում էր վիրավորներին։ 1918 թվականին նրան ուղարկել են Կոմոյի նահանգ՝ զինվորական հոսպիտալ։

20 տարի շարունակ Մարիա Բերտիլան կատարում էր իր բուժքույրական գործունեությունը՝ ապաքինվածների և բժիշկների մոտ թողնելով բարի հիշողություն։

1922 թվականի սկզբին բժիշկներ ախտորոշել են քաղցկեղ և մահացել է 1922 թվականի հոտեմբերի 16-ին։

Սրբացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին սրբացվել է Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի կողմից։ Հիշատակի օր՝ հոկտեմբերի 16։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GCatholic.org — 1997.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  3. 3,0 3,1 3,2 Sicari, Antonio, Ritratti Di Santi Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  4. «St. Patrick Catholic Church: Saint of the Day, October 20». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Антонио Сикари, Портреты святых, т. III—IV, изд. «Христианская Россия», Милан — Москва, 1998, стр. 309—326

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Բերտիլա Բոսկարդին» հոդվածին։