Մարդասպանները (ֆիլմ, 1956)
Մարդասպանները ռուս.՝ Убийцы | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | թրիլեր և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | «Մարդասպանները» 1927 թվականի պատմվածք |
Թվական | 1956 |
Պրեմիերա | 1956 (ԽՍՀՄ) |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարիկա Բեյկու Ալեքսանդր Գորդոն Անդրեյ Տարկովսկի |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Գորդոն, Էռնեստ Հեմինգուեյ[1] և Անդրեյ Տարկովսկի[1] |
Դերակատարներ | Յուլի Ֆայթ Ալեքսանդր Գորդոն Վալենտին Վինոգրադով Անդրեյ Տարկովսկի Վասիլի Շուկշին |
Օպերատոր | Ալֆրեդո Ալվարես Ալեքսանդր Ռիբին |
Տևողություն | 19 րոպե |
«Մարդասպանները» (ռուս.՝ Убийцы), խորհրդային և ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու և նրա համակուրսեցիներ Մարիկա Բեյկուի և Ալեքսանդր Գորդոնի 1956 թվականի ուսանողական ֆիլմը[2]։ Ֆիլմը հիմնված է Էռնեստ Հեմինգուեյի «Մարդասպանները» պատմվածքի վրա, որը գրվել է 1927 թվականին[3]։ Սա Տարկովսկու առաջին ֆիլմն է, որը նկարահանվել էր, երբ նա Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ուսանող էր[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մարդասպանները» Էռնեստ Հեմինգուեյի կարճ պատմվածքի էկրանավորումն է։ Պատմությունը բաժանված է երեք տեսարանների։ Առաջին և երրորդ տեսարանների ռեժիսորներն էին Բեյկուն և Տարկովսկին, երկրորդը՝ Գորդոնը։
Առաջին տեսարանում Նիք Ադամսը (Յուլի Ֆայթ) հետևում է երկու գանգստերների (Վալենտին Վինոգրադով և Վադիմ Նովիկով)՝ սև վերարկուներով և սև գլխարկներով, որոնք մտնում են փոքրիկ քաղաքի ճաշարան, որտեղ Ադամսը ճաշում է։ Նրանք սեփականատիրոջը՝ Ջորջին (Ալեքսանդր Գորդոն) ասում են, որ փնտրում են բռնցքամարտիկ Օլե Անդրեսոնին և ցանկանում են սպանել նրան։ Նրանք կապում են Նիք Ադամսին և խոհարար Սեմին և սպասում են, թե երբ կհայտնվի Օլե Անդրեսոնին։ Երեք այցելուներ մտնում են ռեստորան, սակայն Ջորջը նրանց դուրս է հանում։ Այցելուներից մեկին մարմնավորում է Տարկովսկին, ով սուլում էր «Lullaby of Birdland» երգը։
Երկրորդ տեսարանը ցույց է տալիս, որ Նիք Ադամսը այցելում է Օլե Անդրեսոնին (Վասիլի Շուկշին) իր ապաստարանում՝ փոքրիկ սենյակում։ Նա զգուշացնում է Անդրեսոնին երկու գանգստերների մասին, բայց Անդրեսոնը հաշտվել է իր ճակատագրի հետ և չի ցանկանում փախչել։
Երրորդ տեսարանը ցույց է տալիս, որ Ադամսը վերադառնում է ճաշարան և սեփականատիրոջը տեղեկացնում Անդրեսոնի որոշման մասին։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուլի Ֆայթ՝ Նիք Ադամս
- Ալեքսանդր Գորդոն՝ Ջորջ
- Վալենտին Վինոգրադով՝ Ալ
- Վադիմ Նովիկով՝ Մաքս
- Յուրի Դուբրովին՝ 1-ին հաճախորդ
- Անդրեյ Տարկովսկի՝ 2-րդ հաճախորդ
- Վասիլի Շուկշին՝ Օլե Անդրեսոն
- Էրմենգելդ Կոնովալով՝ խոհարար Սեմ
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողները ստիպված էին աշխատել ֆիլմերի վրա երկու-երեք հոգանոց խմբերով՝ ՎԳԻԿ կինոդպրոցում սարքավորումների պակասի պատճառով։ Անդրեյ Տարկովսկին և Ալեքսանդր Գորդոնը Մարիկա Բեյկուին խնդրել են աշխատել իրենց հետ։ Էռնեստ Հեմինգուեյի պատմվածքի էկրանավորման գաղափարը պատկանում էր Տարկովսկուն։ Բոլոր դերակատարները ՎԳԻԿ-ի ուսանողներ էին, իսկ տեսախցիկով և լուսավորությամբ զբաղվել են ուսանողներ Ալֆրեդո Ալվարեսը և Ալեքսանդր Ռիբինը[5]։
Ռեկվիզիտները բերվել են ուսանողների կողմից իրենց տներից, ինչպես նաև հարազատներից և ընկերներից։ Ֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել Բեյկուի, Գորդոնի և Տարկովսկու պրոֆեսոր և դասախոս Միխայիլ Ռոմի կողմից[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «The Killers (A. Tarkovsky, 1956)». IST (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «When Andrei Tarkovsky made an Ernest Hemingway adaptation». faroutmagazine.co.uk (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մարտի 10. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «"the Killers" Andrei Tarkovksy's First Feature Film | Faena». www.faena.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «43ª Mostra Internacional de Cinema - Movie - The Killers». 43.mostra.org. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Alexander Gordon (1990). «Student Years». Nostalgia.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Александр Гордон о фильме Убийцы Արխիվացված 2006-08-23 Wayback Machine(անգլ.) на сайте nostalghia.com Արխիվացված 2006-07-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Killers(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մարդասպանները ֆիլմի 1/2 մասը ՅուԹյուբում (Անգլերեն ենթագրերով)
|