Մարդասպանի հավատամքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդասպանի հավատամքը
անգլ.՝ Assassin’s Creed
Երկիր ԱՄՆ
 Իսպանիա
 Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն[1]
Հոնկոնգ[1]
 Թայվան[1]
 Մալթա[1]
Ժանրմարտաֆիլմ[2][3], արկածային ֆիլմ[3], ֆանտաստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքAssassin's Creed
Թվականդեկտեմբերի 21, 2016[3], դեկտեմբերի 27, 2016[4] և դեկտեմբերի 29, 2016[5]
Լեզուանգլերեն և իսպաներեն[6]
ՌեժիսորՋասթին Կուրզել[2][3]
ՊրոդյուսերՄայքլ Ֆասբենդեր
ԴերակատարներՄայքլ Ֆասբենդեր[2][7][1], Մարիոն Կոտիար[2][7][1], Մայքլ Ուիլյամս[1], Արիանա Լաբեդ[7][1], Ջերեմի Այրոնս[2][7][1], Բրենդան Գլիսոն[2][7][1], Coco König?, Բրայան Գլիսոն[1], Քալլում Թերներ[1], Շառլոտա Ռեմփլինգ[1], Դենիս Մենոշե[1], Հովիկ Կեուչկերյան[1], Կառլոս Բարդեմ[1], Խավիեր Գուտիերես[1], Խալիդ Աբդալլա[1], Էսսի Դևիս[1], Մատիաս Վարելա և Բրյուս Ջոնսոն[1]
ՕպերատորԱդամ Արքափոու
ԵրաժշտությունՋեդ Կուրզել
ՄոնտաժՔրիստոֆեր Թելեֆսեն
Պատմվածքի վայրԻսպանիա
Նկարահանման վայրPinewood Studios[8] և Մալթա[8]
ԿինոընկերությունRegency Enterprises
Տևողություն115 րոպե
Բյուջե125 000 000 $[9]
Շահույթ240 697 856 $[10] և 54 647 948 $[10]
Պաշտոնական կայքէջ

«Մարդասպանի հավատամքը» (անգլ.՝ Assassin’s Creed), ամերիկացի ռեժիսոր Ջասթին Քուրզելի գիտա-ֆանտաստիկ մարտաֆիլմ, որը նկարահանվել է համանուն Assassin' s Creed[11] հայտնի խաղի մոտիվներով։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թ. դեկտեմբերի 14 - ին Լոս-Անջելեսում։ Հայաստանյան պրեմիերան նախատեսված է 2017 թվականի հունվարի 5-ին[12]։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարքային բարմեն Կալում Լինչը դառնում է խորհրդավոր կազմակերպության փորձարկման առարկա, որի հետևանքով նրա մեջ արթնանում է գենետիկական հիշողությունը։ Լինչի ԴՆԹ-ի մոլեկուլից ստացված տեղեկատվությունը նրան է վերադարձնում 15-րդ դարում Իսպանիայում ապրող իր հեռավոր նախնու՝ Ագիլարի հիշողությունները։ Կալումը բացահայտում է, որ նա տոհմիկ մարդասպան է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Մայքլ Ֆասբենդեր Կալում Լինչ / Ագիլար դե Նարհա Կալում Լինչ / Ագիլար դե Նարհա
Մարիոն Քոտիար Սոֆիա Րիկին Սոֆիա Րիկին դոկտոր
Ջերեմի Այրոնս Ալան Րիկին Ալան Րիկին
Մայքլ Ուիլյամս Մուսա / Բապտիստ Մուսա / Բապտիստ
Բրենդան Գլիսոն Ջոզեֆ Ջոզեֆ

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 11-ին տեղի է ունեցել առաջին թրեյլերի պրեմիերան[13]։ Հոկտեմբերի 18-ին դուրս է եկել երկրորդ թրեյլերը[14]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-ի մայիսի 1-ին հայտարարվել է, որ Ջեդ Քրուզելը կլինի ֆիլմի կոմպոզիտոր, ով Ջասթին Քրուզելի եղբայրն է[15]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդասպանի հավատամքը», քննադատների կողմից ստացել է առավելապես բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 17 %, հիմնվելով 119 գրախոսականով որոնց միջին միավորը 4-ից 10[16]։ Metacritic կայքում ֆիլմի գնահատականն է 36 100-ից,  հիմնվելով քննադատների 38 գրախոսական հոդվածներով[17]։

Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ. մարտին Catchplay ընկերությունը, որը ֆիլմի հովանավորներից մեկն է, դեռ հետարտադրական փուլում հայտնել է, որ Regency Enterprises ծրագրում է ֆիլմի շարունակության նկարահանումը։ Այդ քայլով ֆիլմը կդարնա կինոֆրանշիզա[18].

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=198730.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt2094766/
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. http://www.gamesradar.com/the-assassins-creed-movies-historical-sequences-are-all-in-spanish/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt2094766/fullcredits
  8. 8,0 8,1 http://www.imdb.com/title/tt2094766/locations?ref_=tt_dt_dt
  9. http://www.imdb.com/title/tt2094766/business?ref_=tt_dt_bus
  10. 10,0 10,1 Box Office Mojo — 1999.
  11. Дарья Буданова. «Влюбиться в убийцу: история серии Assassin's Creed». Игромания.
  12. «Кредо убийцы». Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  13. «Опубликован трейлер к фильму «Кредо убийцы»». Росбалт. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
  14. «Assassin's Creed | Official Trailer 2 [HD] | 20th Century FOX». 20th Century Fox. 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. «Jed Kurzel to Score 'Assassin's Creed' Film Adaptation». 2016 թ․ մայիսի 1.
  16. «Assassin's Creed на сайте Rotten Tomatoes».
  17. «Assassin's Creed на сайте Metacritic».
  18. «'Assassin's Creed,' 'Splinter Cell' Being Eyed for Sequels». variety.com. 2016 թ․ մարտի 22.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]