Ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 14-ին ԼիբանանիԲեյրութ մայրաքաղաքում: Հայրը հայ է, մայրը` իսպանուհի: 1975 թվականին, երբ նա երեք տարեկան էր, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը որոշում է արտագաղթել Իսպանիա:
Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է Ալպեդրետեում, որտեղ` հոր բարում, մատուցող է աշխատել: 20 տարեկան հասակում տեղափոխվել է Մադրիդ, իսկ 1995 թվականին բացել է սեփական` «HK,1» մարզադահլիճը, որը գտնվում է Մադրիդի Հորթալեզա թաղամասում[1]: Մարզադահլիճը փակվել է 2015 թվականի դեկտեմբերին: