Մարգարիտա Աբուե
Մարգարիտա Աբուե | |
---|---|
Ծնվել է | 1971[1][2][3][…] |
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար[1][4] |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, սցենարիստ, կոմիքսների սցենարիստ և կինոռեժիսոր |
Քաղաքացիություն | Կոտ դ'Իվուար |
Ուշագրավ աշխատանքներ | Ակիսի և Այա Յոպ Սիթիից |
Անդամակցություն | Կին կոմիքսների ստեղծողների կոլեկտիվը սեքսիզմի դեմ[5] |
Պարգևներ | |
Marguerite Abouet Վիքիպահեստում |
Մարգարիտա Աբուե (ֆր.՝ Marguerite Abouet, 1971[1][2][3][…], Աբիջան, Կոտ դ'Իվուար[1][4]), իվուարցի գրող, կոմիքսների հեղինակ, առավել հայտնի է իր «Աիյա» գրաֆիկական վեպերի շարքով[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարգարիտա Աբուեն ծնվել է 1971 թվականին Աբիջանում (Կոտ դ'Իվուար)[6] և 12 տարեկան հասակում եղբոր հետ Ֆրանսիա է տեղափոխվել իր խորթ պապի մոտ[7]։ Այժմ նա բնակվում Է Փարիզի արվարձանում՝ Ռոմենվիլում՝ իր ամուսնու՝ նկարիչ Կլեման Ուբերիի հետ, որը նկարազարդում է նրա գրաֆիկական հայեցակարգերը և իրենց փոքրիկ որդու հետ[8]։ Մարգարիտա Աբուեն աշխատել է որպես իրավաբանի օգնական Փարիզում, երբ ստեղծել է իր առաջին գրաֆիկական վեպը՝ «Աիյան»։ Աբուեն փորձել է գրել նաև երիտասարդների համար, սակայն հրաժարվել է դրանից այն պատճառով, որ ըստ նրա, խիստ խանգարել է սահմանափակումները, որոնք դրվում են այդ ժանրի վրա հրատարակիչների կողմից։ Նա թողել է իր իրավաբանի օգնականի աշխատանքը, որպեսզի ամբողջ օրը նվիրի ստեղծագործությանը, այդ թվում՝ «Աիյա» շարքի հաջորդ երկու գրաֆիկական վեպերի ստեղծմանը»[8]։
«Աիյա»[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աիյան» Աբուեի առաջին հրապարակված աշխատանքն է։ Այն համատեղ աշխատանք էր ամուսնու հետ, որի համար «Աիյան» գրաֆիկական վեպերի նկարազարդումներ ստեղծելու առաջին աշխատանքն էր։ Աբուեի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մրժան Սաթրապին՝ «Պերսեպոլիս» գրաֆիկական վեպի հեղինակը[7]։ Նրան նաև ստեղծագործելու է մղել ցույց տալ Աֆրիկան՝ շեշտը դնելով խնդիրների վրա, բացի պատերազմից և սովից, որի վրա սովորաբար կենտրոնանում են լրատվամիջոցները՝ Աֆրիկան ներկայացնելիս[9]։ Նրա ստեղծագործությունների հերոսները դպրոց են գնում, հոգնում աշխատանքից, ապագայի ծրագրեր են կառուցում և հայտնվում տնային ինտրիգների ծուղակում։ Գործողությունը տեղի են ունենում Կոտ դ'Իվուարում[10]։ Նրա պատմությունը ադապտացվել է անիմացիոն ֆիլմի՝ Աբուեի հետ համագործակցությամբ[11]։
Աբուեն հերքում է «Աիյայի» ինքնակենսագրականությունը, բացառությամբ այն բանի, որ այն պատկերում է Կոտ դ'Իվուարը, որի հետ ծանոթ էր։ Այդ կերպարները հիմնված են այն մարդկանց վրա, ում նա ճանաչում էր մանկության տարիներին, բայց սյուժեները հորինված Էին[7]։
«Աիյան» մեծ հաջողություն է ունեցել, հատկապես սկսնակ հեղինակի համար։ 2006 թվականին Աբուեն Անգուլեմում կոմիքսների միջազգային փառատոնի մրցանակին է արժանացել կոմիքսների առաջին գրքի համար, որի ավելի քան 200 հազար օրինակ վաճառվել է Ֆրանսիայում[12],։ Կանադական «Drawn and Quarterly» հրատարակչությունը տարածել է գրքի անգլալեզու տարբերակը ԱՄՆ-ում։ Այն տպագրել է ավելի քան 10 000 օրինակ[12], ԱՄՆ-ում առաջնաելույթի գրաֆիկական վեպի համար զգալի գումար էր[12]։ Աբուեն իր ֆրանսիացի հրատարակչին համոզել է իր գրաֆիկական վեպի ավելի էժան նմուշներ վաճառել իր հայրենի Կոտ դ'Իվուարում[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.drawnandquarterly.com/artBio.php?artist=a4511616c673cf
- ↑ 2,0 2,1 British National Bibliography — 1950.
- ↑ 3,0 3,1 CONOR.Sl
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.gallimard-bd.fr/auteur-68004-abouet.html
- ↑ https://bdegalite.org/creatrices/
- ↑ 6,0 6,1 Marguerite Abouet & Clément Oubrerie Biography Արխիվացված 2020-09-26 Wayback Machine at Drawn and Quarterly.
- ↑ 7,0 7,1 7,2 Zuarino, John, «An Interview with Marguerite Abouet» Արխիվացված 2020-02-20 Wayback Machine, Bookslut website (май 2007)
- ↑ 8,0 8,1 Ajayi, Angela. «Drawing on the Universal in Africa: An Interview with Marguerite Abouet» Արխիվացված 2009-06-04 Wayback Machine, Wild River Review website.
- ↑ Review of Aya(չաշխատող հղում)Ilyuhen
- ↑ Deppey, Dirk (19 марта 2007). «Review of Aya». The Comics Journal.
- ↑ «Aya of Yop City (2013)», IMDb.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Berretta, Davide (2008 թ․ սեպտեմբերի 5). «The Cartoon Heart of Africa». The Wall Street Journal.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Աբուե» հոդվածին։ |
|