Մարգարիտա Աբուե
Մարգարիտա Աբուե | |
---|---|
Ծնվել է | 1971[1][2][3][…] |
Ծննդավայր | Աբիջան[1][4] |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, սցենարիստ, կոմիքսների սցենարիստ և կինոռեժիսոր |
Քաղաքացիություն | Կոտ դ'Իվուար և Ֆրանսիա |
Ուշագրավ աշխատանքներ | Ակիսի[5] և Այա Յոպ Սիթիից[5] |
Անդամակցություն | Կին կոմիքսների ստեղծողների կոլեկտիվը սեքսիզմի դեմ[6] |
Պարգևներ | |
Marguerite Abouet Վիքիպահեստում |
Մարգարիտա Աբուե (ֆր.՝ Marguerite Abouet, 1971[1][2][3][…], Աբիջան[1][4]), իվուարցի գրող, կոմիքսների հեղինակ, առավել հայտնի է իր «Աիյա» գրաֆիկական վեպերի շարքով[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտա Աբուեն ծնվել է 1971 թվականին Աբիջանում (Կոտ դ'Իվուար)[7] և 12 տարեկան հասակում եղբոր հետ Ֆրանսիա է տեղափոխվել իր խորթ պապի մոտ[8]։ Այժմ նա բնակվում Է Փարիզի արվարձանում՝ Ռոմենվիլում՝ իր ամուսնու՝ նկարիչ Կլեման Ուբերիի հետ, որը նկարազարդում է նրա գրաֆիկական հայեցակարգերը և իրենց փոքրիկ որդու հետ[9]։ Մարգարիտա Աբուեն աշխատել է որպես իրավաբանի օգնական Փարիզում, երբ ստեղծել է իր առաջին գրաֆիկական վեպը՝ «Աիյան»։ Աբուեն փորձել է գրել նաև երիտասարդների համար, սակայն հրաժարվել է դրանից այն պատճառով, որ ըստ նրա, խիստ խանգարել է սահմանափակումները, որոնք դրվում են այդ ժանրի վրա հրատարակիչների կողմից։ Նա թողել է իր իրավաբանի օգնականի աշխատանքը, որպեսզի ամբողջ օրը նվիրի ստեղծագործությանը, այդ թվում՝ «Աիյա» շարքի հաջորդ երկու գրաֆիկական վեպերի ստեղծմանը»[9]։
«Աիյա»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աիյան» Աբուեի առաջին հրապարակված աշխատանքն է։ Այն համատեղ աշխատանք էր ամուսնու հետ, որի համար «Աիյան» գրաֆիկական վեպերի նկարազարդումներ ստեղծելու առաջին աշխատանքն էր։ Աբուեի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մրժան Սաթրապին՝ «Պերսեպոլիս» գրաֆիկական վեպի հեղինակը[8]։ Նրան նաև ստեղծագործելու է մղել ցույց տալ Աֆրիկան՝ շեշտը դնելով խնդիրների վրա, բացի պատերազմից և սովից, որի վրա սովորաբար կենտրոնանում են լրատվամիջոցները՝ Աֆրիկան ներկայացնելիս[10]։ Նրա ստեղծագործությունների հերոսները դպրոց են գնում, հոգնում աշխատանքից, ապագայի ծրագրեր են կառուցում և հայտնվում տնային ինտրիգների ծուղակում։ Գործողությունը տեղի են ունենում Կոտ դ'Իվուարում[11]։ Նրա պատմությունը ադապտացվել է անիմացիոն ֆիլմի՝ Աբուեի հետ համագործակցությամբ[12]։
Աբուեն հերքում է «Աիյայի» ինքնակենսագրականությունը, բացառությամբ այն բանի, որ այն պատկերում է Կոտ դ'Իվուարը, որի հետ ծանոթ էր։ Այդ կերպարները հիմնված են այն մարդկանց վրա, ում նա ճանաչում էր մանկության տարիներին, բայց սյուժեները հորինված Էին[8]։
«Աիյան» մեծ հաջողություն է ունեցել, հատկապես սկսնակ հեղինակի համար։ 2006 թվականին Աբուեն Անգուլեմում կոմիքսների միջազգային փառատոնի մրցանակին է արժանացել կոմիքսների առաջին գրքի համար, որի ավելի քան 200 հազար օրինակ վաճառվել է Ֆրանսիայում[13],։ Կանադական «Drawn and Quarterly» հրատարակչությունը տարածել է գրքի անգլալեզու տարբերակը ԱՄՆ-ում։ Այն տպագրել է ավելի քան 10 000 օրինակ[13], ԱՄՆ-ում առաջնաելույթի գրաֆիկական վեպի համար զգալի գումար էր[13]։ Աբուեն իր ֆրանսիացի հրատարակչին համոզել է իր գրաֆիկական վեպի ավելի էժան նմուշներ վաճառել իր հայրենի Կոտ դ'Իվուարում[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.drawnandquarterly.com/artBio.php?artist=a4511616c673cf
- ↑ 2,0 2,1 British National Bibliography — 1950.
- ↑ 3,0 3,1 CONOR.Sl
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.gallimard-bd.fr/auteur-68004-abouet.html
- ↑ 5,0 5,1 Goldszal C. Marguerite Abouet, créatrice de la bande dessinée « Aya de Yopougon », victime d’une campagne raciste (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2024. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://bdegalite.org/creatrices/
- ↑ 7,0 7,1 Marguerite Abouet & Clément Oubrerie Biography Արխիվացված 2020-09-26 Wayback Machine at Drawn and Quarterly.
- ↑ 8,0 8,1 8,2 Zuarino, John, «An Interview with Marguerite Abouet» Արխիվացված 2020-02-20 Wayback Machine, Bookslut website (май 2007)
- ↑ 9,0 9,1 Ajayi, Angela. «Drawing on the Universal in Africa: An Interview with Marguerite Abouet» Արխիվացված 2009-06-04 Wayback Machine, Wild River Review website.
- ↑ Review of Aya(չաշխատող հղում)Ilyuhen
- ↑ Deppey, Dirk (19 марта 2007). «Review of Aya». The Comics Journal.
- ↑ «Aya of Yop City (2013)», IMDb.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Berretta, Davide (2008 թ․ սեպտեմբերի 5). «The Cartoon Heart of Africa». The Wall Street Journal.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Աբուե» հոդվածին։ |
|