Մար Արտավազդ
Արտավազդ Ա Մեդացի | |
---|---|
Ծոփքի արքա Ատրպատականի թագավոր | |
Իշխանություն | Ատրպատականի թագավոր՝ մ․թ․ա․ 56-մ․թ․ա․ 30 թվականներ Ծոփքի թագավոր՝ մ․թ․ա․ 30-մ․թ․ա․ 20 թվականներ |
Թագադրում | մ․թ․ա․ 56 թվական՝ Ատրպատականում մ․թ․ա․ 30 թվական՝ Ծոփքում |
Տիտղոսներ | Մեդիա-Մարաստանի արքա |
Ծնվել է՝ | մոտ մ․թ․ա․ 59 թվական |
Մահացել է՝ | մ․թ․ա․ 20 թվական (39 տարեկանում) |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Ազգություն | մար՝ հայկական և հունական արմատներով |
Հարստություն | Կոմմագենեի թագավորական ընտանիք |
Տոհմ | Կոմմագենեի թագավորական ընտանիք |
գերիշխան | |
Հայր | Ariobarzanes I of Media Atropatene? |
Մայր | NN of Armenia?[1] |
Երեխաներ | Իոտապա (Մար Արտավազդի դուստր) և Արիոբարզան |
Հավատք | Զրադաշտականություն |
Արտավազդ Ա Մեդացի, հայ պատմագիտության մեջ առավել հայտնի է որպես Մար Արտավազդ, Ատրպատականի (Մեդիա-Մարաստանի) արքա Կոմմագենեի թագավորական ընտանիքից, որը կառավարել է մ․թ․ա․ 56 թվականից մինչև մ․թ․ա․ 30 թվականներին[2]։ Թողնելով Ատրպատականի գահը՝ Մար Արտավազդը մ․թ․ա․ 30 թվականին կայսերական Հռոմի գործուն աջակցությամբ հռչակվել է Ծոփքի արքա և կառավարել մինչև մ․թ․ա․ 20 թվականը։
Մար Արտավազդը Տիգրան Մեծի դստեր որդին էր և անվանված էր ի պատիվ Հայքի արքայից արքա Արտավազդ Բ Աստվածայինի[3]։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում վերջինիս ունենալ ընդգծված հակահայկական դիրքորոշում։ Արտավազդի կառավարման սկզբնամասում Ատրպատականը ենթարկվում է Մարկոս Անտոնիոսի ներխուժմանը, որը արևելքի հզորագույն տերության դեմ արշավանք սկսելուց առաջ նախ և առաջ նպատակ ուներ Հայաստանից ներխուժել Մարաստան և գրավել այն։ Սակայն Անտոնիոս սխալ ռազմավարության հետևանքով հռոմեական լեգեոնները Փրաասպայի մատույցների մոտ ջախջախիչ պարտություն են կրում Արտավազդ Մեդացու զորքերի և օգնական պարթևական բանակի կողմից։
Այս դեպքից հետո հանգամանքների բերումով Ատրպատականը կտրուկ փոխում է իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը՝ խզելով դաշինքը պարթևաց արքա Հրահատի հետ և բանակցություններ սկսելով Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսի հետ։ Արդյունքում՝ կողմերը կնքում են փոխօգնության պայմանագիր, իսկ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ։ Մ․թ․ա․ 31 թվականին Կլեոպատրան և Անտոնիոսը գլխատում են Հայքի արքայից արքա Արտավազդ Բ-ին և նրա գլուխն ուղարկում Փրաասպա՝ որպես ընծա։ Դրանից հետո Մար Արտավազդի բանակը ասպատակում է Մեծ Հայքի սահմանային շրջանները։
Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31 թվականին տեղի ունեցած Ակտիումի ճակատամարտից և Անտոնիոսի սպանությունից հետո Ատրպատական են ներխուժում Արտավազդ Բ-ի որդու՝ արքայազն Արտաշեսի գլխավորած հայկական ուժերը, ովքեր պարտության են մատնում Մար Արտավազդին և նվաճում տերությունը։ Վերջինս ստիպված է լինում փախչել և ապաստանել Օգոստոս Օկտավիանոսի մոտ։ Վերջինս ապաստանում է պարտված Մար Արտավազդին և մ․թ․ա․ 30 թվականին վերջինիս ճանաչում Ծոփքի (Փոքր Հայքի) կամակատար թագավորության արքա։ Մար Արտավազդը մահանում է մ․թ․ա․ 20 թվականին՝ հավանաբար Հռոմում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Swan, The Augustan Succession: An Historical Commentary on Cassius Dio’s Roman History, Books 55-56 (9 B.C.-A.D. 14), p.114
- ↑ «Ptolemaic Genealogy: Affiliated Lines, Descendant Lines». Tyndalehouse.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Swan, The Augustan Succession: An Historical Commentary on Cassius Dio’s Roman History, Books 55-56 (9 B.C.-A.D. 14), p.115