Մատամորոս (իսպ.՝ Matamoros), լրիվ պաշտոնական անվանումը Էրոյկա–Մատամորոս (իսպ.՝ Heroica Matamoros) համանուն մունիցիպալիտետային քաղաք և վարչական կենտրոն մեքսիկական Տամաուլիպաս նահանգում։ Գտնվում է Ռիո Գրանդե գետի աջ ափին՝ գետաբերանի մոտ՝ Միացյալ Նահանգների սահմանին։ Քաղաքի հակառակ կողմում՝ գետի ձախ ափին, գտնվում է Տեխաս նահանգի Բրաունսվիլ քաղաքը։
Տարածքը, որի վրա այժմ գտնվում է քաղաքը, ժամանակին բնակեցված էր կոավիլտեկներով, բայց Մեքսիկան իսպանացիների կողմից գրավելու ժամանակ նրանք գրեթե ամբողջությամբ վերացան։ 18-րդ դարի վերջին Իսպանիայի կառավարությունը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ՝ հյուսիսային Մեքսիկան կոլոնիստներով բնակեցնելու համար։ 1774 թվականին տասներեք ընտանիք բնակություն հաստատեց մի վայրում, որը անվանեցին Սան Խուան դե լոս Էստերոս Էրմոսոս։ 1793 թվականին այստեղ, ինչպես և ամենուր Նոր Սանտանդեր քաղաքում, հիմնադրվեց կաթոլիկ առաքելություն։ 1826 թվականին Մեքսիկայի անկախության պատերազմի հերոս Մարիանո Մատամորոսի պատվին քաղաքը վերանվանվեց Մատամորոս։
Քաղաքը ազգային հեղինակություն և տխրահռչակ փառք ձեռք բերեց 1989 թվականի գարնանը` սերիական մարդասպան և գաղտնի գործիչ Ադոլֆո Կոնստանցոյի բանդայի բացահայտումից հետո․ նա որպես զոհաբերություններ քաղաքում կատարեց մի շարք առևանգումներ և դաժան սպանություններ[2]։