Մասնակից:TadArpi/Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TadArpi/Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից

Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից ստեղծագործությունը Սթիվեն Քինգ-ի 1982 թվականին հրատարակված «Տարբեր Եղանակներ» ժողովածուի նովելներից է: Այն հիմնված է Լև Տոլստոյի «Աստված տեսնում է ճշմարտությունը, բայց սպասում է» պատմվածքի վրա[1]: 1994 թվականին նովելը վերամշակվել է «Փախուստ Շոուշենկից», որն արժանացել է 1994 թվականին յոթ Օսկարի, արդ թվում արժանանալով Օսկար լավագույն ֆիլմի համար[2]: 2009 թվականին որպես պիես (թատրոն) ներկայացվել է «Փախուստ Շոուշենկից» խորագրով[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Մեն նահանգում բանկիր Էնդի Դուֆրենսն-ը դատտվապարտվել է կնոջն ու սիրուհուն սպանելու մեջ: Նա ցմահ ազատազրկման է ենթարկվել Շոուշենկ քրեակատարողական հիմնարկում: Այնտեղ նա հանդիպում է Ռեդին, ով մաքսանենգությոամբ ապրանք է ներմուծում արտաքին աշխարհից: Էնդին, ով նախքան բանտարկվելը, եղել է սիրողական երկրաբան, խնդրում է Ռեդին իր համար ձեռք բերել Երկրաբանի մուրճ, որը նա կօգտագործի խաղահրապարակից հավաքած քարերը փոքրիկ քանդակներ պատրաստելու համար: Նա նաև պատվիրեց Ռիտա Հեյուորթի պաստառը: Հետագա տարիներին նա խնդրում է նաև գեղեցկության թագուհիների` Մերիլին Մոնրոի և Ռաքել Ուելչի պաստառները: Երբ Ռեդը հարցրեց Անդիին, թե ինչի համար են պաստառները հարկավոր, վերջինս պատասխանում է, որ սիրում է քայլել նկարների կողքով և պատկերացնել թե դերասանուհիների կեղքին է:

Մի օր Էնդին և մյուս բանտարկյալները ձյութում էին տանիքը, երբ Էնդին պատահաբար լսում է, թե ինչպես է պահակը բողոքում Ժառանգության հարկի դեմ, որ կտակել են իրեն: Էնդին մոտենում է պահակին և ասում վերջինիս թե ինչպես անի, որպեսզի գումարը պաշտպանի հարկումից: Ավելի ուշ բանտային բռնաբարության համար դատապարտված մի բանդա` <<Քույրերը>>, որոնց առաջնորդը Բոգս Դայմոնդն է, հարձակվում է Էնդիի վրա: Այնուամենայնիվ Էնդրյուին հաջողվում է պաշտպանվել <<Քույրերից>>` պահակների օգնությամբ: Մի գիշեր Բոգսը իր բանտախցում հայտնաբերվում է անգիտակից և դաժանաբար ծեծված: Էնդիին, ինչպես մյուս բանտարկյալներին, թույլատրվում է մնալ բանտախցում միայնակ` առանց բանտակից ունենալու:

Էնդիի աշխատանքային հանձնարարությունը լվացքատնից փոխարինվում է գրադարանով: Նոր հանձնարարությունը նաև թույլ է տալիս Էնդիին անցկացնել ավելի շատ ժամանակ գրադարանում, կատարելով նաև ֆինանսական թղթաբանություն աշխատակազմի համար: Էնդին դիմում է ԱՄՆ-ի Մեն նահանգի սենատին որպեսզի ֆինանսավորեն` գրադարանը ավելի մեծացնելու համար: Տարիներ շարունակ, շաբաթական նամակներից հետո պատասխան չստանալով, վերջապես Սենատը փոխանցում է 200 ամերիկյան դոլլար` մտածելով, որ Էնդին կդադարի գումար խնդրել: Փոխարենը դադարեցնելու իր նամակ գրելը, նա սկսում է երկու անգամ ավելի շատ գրել: Նրա համառ աշխատանքը հանգում է գրադարանի ժողովածուների ընդլայմանը, ինչպես նաև օգնում է մի շարք բանտակյալներին ստանալ կրթություն` նախապատրաստելով բանտարկյալներին բանտից դուրս կյանքին:

Շոուշենկի այլասերված բանտի պետ Նորթնը գիտակցում է, որ Էնդին բավականին խելացի է և սկսում է մի նախագիծ` "Inside-Out" (թարգ. Թարս, շրջոնք, շուռ տված), որտեղ դատապարտյալները աշխատում էին բանտից դուրս և ստանում ստրուկների աշխատավարձ: Դրսի ընկերությունները չէին կարող մրցակցել նրանց հետ, այդ իսկ պատճառով էլ նրանք առաջարկում են կաշառք Նորթնին, որպեսզի նա այլևս պայմանագրերում գնային առաջարկեր չառաջադրի: Էնդին օգնում է Նորթնին զբաղվվել փողերի լվացմամբ:

Մի օր Էնդին մեկ այլ բանտարկյալից` Թոմմի Ուիլիամսից, տեղեկանում է, որ վերջինիս նախկին բանտակիցը պարծեցել է, որ սպանել է հարուստ գոլֆ խաղացողի և իրավաբանի կնոջը (Էնդիի մտքում գաղափար է ծագում, որ անգրագետ հասարակության համար այնքան էլ էական չէ իրավաբան թե բանկիր) և որոշում է դառնալ տվյալ հանցագործության իրավաբանը: Լսելով Թոմմիի պատմությունը, Էնդին գիտակցում է, որ իր վկայությունը կարող է հանգեցնել մի նոր դատավարության, որն էլ կարող է ազատության հնարավորության տալ: Նորթնը ծիծաղում է այդ պատմությունը լսելիս, այնուամենայնիվ հավաստիացնում է, որ հնարավորության դեպքում Թոմմիին կտեղափոխի մեկ այլ բանտախուց: Էնդին Նորթնի մութ գործարքների մասին գիտի և Նորթնիին չի ցանականում, որպեսզի Էնդին դուրս գա բանտից: Էնդին վերջիվերջո հասկանում է, որ իր իրավական պաշտպանությունը դառնում է ապարդյուն:

Մինչ դատապարտվելը, Էնդին վաճառել էր իր ակտիվները և ներդրել եկամուտները իր գրական անուն ներքո: Նրա գրական անունը Փիթր Ստիվսն է, ով ունի վարորդական իրավունք, սոցիալական անվտանգության քարտ, և այլ լիազորագրեր: Այս փաստաթղթերը, Սթիվնսի ակտիվները, նույնականացման քարտը դրված են անվտանգ ավանդային արկղում Փորթլենդ բանկում: Արկղի բանալին պահված է Բուխթն քաղաքի ժայռի մոտ` Շոուշենկից ոչ շատ հեռու:18 տարի բանտում գտնվելուց հետո Էնդին կիսում է իր գաղտնիքները Ռեդի հետ` նկարագրելով ինչպես գտնել տարածքը և ինչպես մի օր Պիթր Սթիվնսը կունենա մի փոքրիկ ծովափնյա առողջարանային հյուրանոց Մեքսիկայում: Ռեդը շփոթվում է, թե ինչու է Էնդին վստահում այս տեղեկությունը նրան:

Մի առավոտ, 27 տարվա ազատազրկումից հետո Էնդին իր կողպված բանտախցից անհետանում է: Երկար փնտրտուքներից հետո չգտնելով ոչ մի նշան, բանտի պետը զննում է Էնդիի բանտախուցը և հայտնաբերում պատին Լինդա Ռոնսթադի պաստառը, որի հետևում անցք է փորված լինում: Փաստորեն Էնդին օգտագործել էր իր փոքրիկ մուրճը ոչ միայն փոքրիկ քանդակներ անելու համար, այլ նաև փախուստի համար անցք փորելու համար: Այդ անցքով նա հասել է կոյուղու խողովակին, կոտրել այն, սողալով անցել, հայտնվել մի դաշտում, որը գտնվում է բանտի տարածքից դուրս և անհետացել: Նրա բանտի համազգեստը հաըտնաբերվել է 2 մղոն հեռավորության վրա:

Մի քանի շաբաթ հետո, Ռեդը ստանում է մի դատարկ փոստային բացիկ Տեխաս քաղաքից` Մեքսիկայի սահմանին մոտ, և նա անմիջապես կռահում է, որ Էնդին անցել է սահմանը: Կարճ ժամանակ անց, Ռեդը պատվո խոսք առնելով ազատ է արձակվում: Համարյա 40 տարվա բանտարկությունից հետո, նա գտնում է, որ անցումը դրսի կյանքի դժվար ընթացք է: Հանգստյան օրերին նա նույնընթաց մեքենայով անվճար ճանապարհորդում է Բուխթն` փնտրելով Էնդիի նկարագրած դաշտը: Մի քանի ամիս անց թափառելով գյուղական և քաղաքային ճանապարհներով, նա գտնում է մի ժայռի պատ: Այս ժայռի տակ նա գտնում է մի նամակ հասցեագրված իրեն Փիթր Ստիվենսից` հրավիրելով նրան միանալ Փիթրին Մեքսիկայում: Նամակի հետ կանխիկ 1000 ամերիկյան դոլլար է լինում: Պատմությունը ավարտվում է Ռեդի պատվո խոսքի դրժմամբ, քանի որ նա գնում է Էնդիի հետևից Մեքսիկա:

Վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովելի հիման վրա նկարահանվել է Փախուստ Շոուշենկից ֆիլմը և ցուցադրվել է համանուն պիեսը: Դերասան Մորգան Ֆրիմանը, ով ֆիլմում մարմնավորում է Ռեդին, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ այս նովելը իր ամենասիրելի գրքերից է[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «15 Things You May Not Have Known About The Shawshank Redemption». IFC. July 15, 2014. Վերցված է September 12, 2016-ին.
  2. «THE SHAWSHANK REDEMPTION». Oscars.org. November 11, 2014. Վերցված է September 12, 2016-ին.
  3. Jasper Rees (September 13, 2009). «The Shawshank Redemption hits the West End». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից June 15, 2011-ին. Վերցված է September 12, 2016-ին.
  4. Head, Steve (11 May 2005). «10 QUESTIONS: MORGAN FREEMAN». IGN. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]