Jump to content

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
անգլ.՝ Massachusetts Institute of Technology[1]
Изображение логотипа
Տեսակհամալսարան, տեխնիկական համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն, տեխնոլոգիական ինստիտուտ, ակադեմիական հրատարակիչ և space grant institution?
Կարգախոսmens et manus
Հիմնադրված էապրիլի 10, 1861[1]
ՀիմնադրիրWilliam Barton Rogers?
Ընդհանուր անձնակազմ14 032 մարդ (սեպտեմբեր 2020)[2]
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[3], DDI Alliance?[4], LIGO գիտական համագործակցություն[5], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[6], Shibboleth Consortium?[7], ArXiv[8], Northeast University Semiconductor Network?, ORCID[9], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[10][11], Կրթության ամերիկյան խորհուրդ[12], National Humanities Alliance?[13], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[14], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[15], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[16], Open Education Global?[17] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[18]
Երկիր ԱՄՆ[19][20]
ՏեղագրությունՔեմբրիջ
Հասցե77 Massachusetts Avenue, Cambridge, MA, 02139-4307[2]
Կայքmit.edu(անգլ.)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)##
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ
 Massachusetts Institute of Technology Վիքիպահեստում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (անգլ.՝ Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական կենտրոն։ Հիմնադրվել է 1861 թվականին[21]։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ ԱՄՆ-ի և աշխարհի ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից է[22]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՏԻ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Նորարար է հանդիսանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում[23]։

Համալսարանը հայտնի է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, այդ թվում, կառավարման, տնտեսագիտության, լեզվաբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության, ֆիզիկական գիտությունների և ճարտարագիտության, և վերջերս էլ կենսաբանության, տնտեսագիտության, լեզվաբանության և մենեջմենթի ոլորտներում։

Հիմնադրվել է 1861 թվականին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների աճող արդյունաբերականացմանը։ Ինստիտուտն օգտագործում է ճարտարագիտական համալսարանի մոդելը և շեշտը դնում է լաբորատոր ուսուցման վրա։ MIT-ի սկզբնական շեշտադրումը կիրառական տեխնոլոգիաների վրա բակալավրում և մագիստրատուրայում հանգեցրել են արդյունաբերության հետ սերտ համագործակցության։ 1930 թվականին Կարլ Կոմպտոնի և Վանեվար Բուշի կողմից ծրագրային փոփոխությունները շեշտը դրել են հիմնարար գիտությունների վրա։ 1934 թվականին MIT-ն ընդգրկվել է Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ հետազոտողները աշխատում էին համակարգիչներով, ռադարներով և իներցիալ ուղղորդությամբ։ Հետպատերազմյան հետազոտությունները հանգեցրել են դասախոսական կազմի և Ջեյմս Կիլեանի ներքո գտնվող համալսարանային համալիրի արագ ընդլայմանը։ Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։

Այսօր համալսարանը ներառում է տարբեր ամբիոններ՝ շեշտը դնելով գիտական, ճարտարագիտական և տեխնոլոգիական կրթության և հետազոտության վրա։ Ինստիտուտն ունի հինգ դպրոց և մի քոլեջ, ընդհանուր առմամբ 32 գիտական բաժանմունք։ 82 Նոբելյան մրցանակակիրներ, 52 գիտական ոլորտում ազգային մեդալակիրներ, 45 Ռոդեսի կրթաթոշակառուներ և 38 ՄաքԱրթուրի անդամներ կապված են համալսարանի հետ։ Այն ամենաընտրողական համալսարաններից մեկն է և 2016 թվականի դասի համար ունեցել է 18,109 բակալավրի դիմորդ, որոնցից միայն 1,620-ն է ընդունվել, ընդունելու տոկոսը 8.95% է։

MIT-ը նաև ունի շատ ուժեղ ձեռնարկատիրական մշակույթ։ MIT-ի շրջանավարտների կողմից հիմնված ընկերությունների ագրեգացված եկամուտները կարող են գնահատվել, որպես աշխարհում 11-րդ խոշորագույն տնտեսություն։

Ֆակուլտետներ (ծրագրեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճարտարապետություն
  • Աստղագիտություն
  • Օդագնացություն
  • Կենսաբանություն
  • Հումանիտար գիտություններ
  • Առողջապահություն
  • Ճարտարագիտություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Կառավարում
  • Ֆիզիկա
  • Քիմիա

Կրթության արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսման վարձը, առանց կացարանի, միջինում կազմում է տարեկան 40,800 դոլար[24]։ Տեղավորումն ու սնունդը միասին տարեկան մոտ 14,000 ԱՄՆ դոլար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.britannica.com/topic/Massachusetts-Institute-of-Technology
  2. 2,0 2,1 IPEDS — 1992.
  3. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  4. http://www.ddialliance.org/ddi-membership
  5. https://space.mit.edu/LIGO/
  6. https://www.cossa.org/members/
  7. https://www.shibboleth.net/about-us/members/
  8. Our Members / Platinum Members
  9. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  10. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  11. https://www.aau.edu/who-we-are/our-members
  12. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  13. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  14. https://web.archive.org/web/20221215225406/https://www.heliosopen.org/members
  15. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  16. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  17. https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
  18. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  19. Global Research Identifier Database — 2015.
  20. Global LEI index
  21. «"UMass Opens Springfield Center Campus Office". WAMC/Northeast Public Radio. Retrieved April 3, 2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  22. "University of Massachusetts reports record number of students -- nearly 71,000 -- across 5 campus system". MassLive.com. Retrieved March 18, 2013.
  23. "UMass' Springfield center holds opening ceremony". boston.com. Retrieved April 3, 2014.
  24. «2011-2012 Financing Your MIT Education» (PDF) (անգլերեն). Massachusetts Institute of Technology. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 21-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ» հոդվածին։