Մասայոսի Նագատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասայոսի Նագատա
ճապ.՝ 永田雅宜
Ծնվել էփետրվարի 9, 1927(1927-02-09)[1]
Օբու[1]
Մահացել էօգոստոսի 27, 2008(2008-08-27)[1] (81 տարեկան)
Կիոտո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կիոտոյի համալսարան[1] և Նագոյայի համալսարան[1]
Գործունեության ոլորտմաթեմատիկա և commutative algebra?[1]
Ալմա մատերՆագոյայի համալսարան (1950)[1]
Տիրապետում է լեզուներինճապոներեն և անգլերեն
Գիտական ղեկավարTadashi Nakayama?
Եղել է գիտական ղեկավարՍիգեֆումի Մորի[2], Shuzo Izumi?[2], Thomas Bulkley Knapp?[2], Masayoshi Miyanishi?[2], Masaki Maruyama?[2], Shigeru Mukai?[2], Hiroshi Saito?[2], Satoshi Suzuki?[2], Sampei Usui?[2] և Masatoshi Yamauchi?[2]
Պարգևներ

Մասայոսի Նագատա (ճապ.` 永田 雅宜, փետրվարի 9, 1927(1927-02-09)[1], Օբու[1] - օգոստոսի 27, 2008(2008-08-27)[1], Կիոտո, Ճապոնիա), ճապոնացի մաթեմատիկոս, տեղափոխական հանրահաշվի և հանրահաշվական երկրաչափության գծով մասնագետ։ 1958 թվականին նա ներկայացրեց Հիլբերտի տասնչորսերորդ պրոբլեմի հաստատման հակաօրինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նագատան ծնվել է 1927 թվականին, 1947 թվականին ընդունվել է Նագոյայի համալսարան, որտեղ եղել է Տադասի Նակայամայի աշակերտը։ 1950 թվականին ավարտել է համալսարանը և որոշ ժամանակ Նագոյայի համալսարանում աշխատել է ասիստենտ և դասախոս, այնուհետև փոխադրվել Կիոտոյի համալսարան, 1963 թվականին ստացել պրոֆեսորի պաշտոն և այդ պաշտոնում մնացել մինչև թոշակի անցնելը` 1990 թվականը[3]։

Նագատան հատկապես հայտնի է որպես առանցքային հակաօրինակների հեղինակ, գծային հանրահաշվական խմբի օրինակ, այլ տարբերակային հանրահաշիվ, որը չի համարվում վերջնաստեղծված (Բացասաբար լուծելով Հիլբերտի 14-րդ պրոբլեմը), լրիվ հանրահաշվական բազմազանության օրինակ, որն անհնար է տեղավորել տարածական հարթության վրա, նյոթերովի օղակի անսահմանության օրինակ և այլն[4]։ Կոմպակտաֆիկացիայի մասին Նագատայի թեորեման հաստատում է, որ ցանկացած հանրահաշվական բազմազանություն թույլատրում է ներդրում լրիվ բազմազանության մեջ։ Ավտոմորֆոզների մասին Նագատայի վարկածի համաձայն գոյություն ունեն երեք փոփոխականներով օղակի բազմանդամի ավտոմորֆիզմներ, որոնք հնարավոր չէ ներկայացնել «տարրական» ավտոմորֆիզմների համակցության տեսքով (այդպիսի ավտոմորֆիզմները կոչվում են «վայրի»)։ 2003 թվականին Շեստակովը և Ումիրբաևն ապացուցեցին, որ Նագատայի առաջարկած օրինակը իրականում համարվում է վայրի ավտոմորֆիզմ[5]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1978 թվականներին Նագատան եղել է Միջազգային մաթեմատիկական միության Գործադիր կոմիտեի անդամ, 1979-1982 թվականներին` Միության փոխնախագահը[6] :

Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին պարգևատրվել է Ճապոնական ակադեմիայի մրցանակով։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nagata, Masayoshi. Local rings. - New York-London: Interscience Publishers, 1962. - (Interscience Tracts in Pure and Applied Mathematics).
  • Nagata, Masayoshi. On the imbeddings of abstract surfaces in projective varieties // Mem. Coll. Sci. Univ. Kyoto. Ser. A. Math. - 1957. - № 30. - С. 231–235. MR: 0094358
  • Nagata, Masayoshi. On the fourteenth problem of Hilbert. (англ.) // Proc. Internat. Congress Math., Cambridge University Press. - 1958. - P. 459–462.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Mathematics Genealogy Project — 1997.
  3. Maruyama, Masaki; Masayoshi Miyanishi, Shigefumi Mori, Tadao Oda. Masayoshi Nagata (1927–2008)(անգլ.) // Notices of the American Mathematical Society. — 2009.
  4. Ravi Vakil, MATH 216: Foundations of Algebraic Geometry, page 299.
  5. I. P. Shestakov, U. U. Umirbaev. The tame and the wild automorphisms of polynomial rings in three variables(անգլ.) // J. Amer. Math. Soc. — 2004. — № 17. — С. 197-227.
  6. IMU Executive Committees 1952—2010 Արխիվացված 2013-08-07 Wayback Machine, mathunion.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]