Մաշենկայի համերգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշենկայի համերգը
ռուս.՝ Машенькин концерт
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՄստիսլավ Պաշչենկո
ՍցենարիստՄստիսլավ Պաշչենկո
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1949

«Մաշենկայի համերգը» (ռուս.՝ «Машенькин концерт»), խորհրդային նկարված մուլտֆիլմ երեխաների համար։ Ստեղծվել է 1948 թվականին ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկոյի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Մաշենկան իր ծննդյան օրը նվեր է ստանում սևամորթ տիկնիկ։ Սևամորթ Թոմը շատ տխուր տեսք ունի, և աղջիկն ուզում է ուրախացնել նրան։ Իր խաղալիքների հետ միասին Մաշենկան Թոմի համար համերգ է կազմակերպում, որին մասնակցում են մատրյոշկաները, թավշե արջուկը, կապիկը։ Թեև այդ ամենը տեղի է ունենում երազում, առավոտյան արթնանալուց հետո Մաշենկան Թոմի դեմքին տեսնում է ուրախ ժպիտ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկո
Սցենարիստ Մստիլսավ Պաշչենկո
Բեմադրող նկարիչ Գեորգի Պոզին
Անիմատորներ Նադեժդա Պրիվալովա, Պյոտր Ռեպկին, Բորիս Ստեպանցև, Լիդիա Ռեզցովա, Գրիգորի Կոզլով, Ռենատա Միրենկովա, Ելիզավետա Կոմովա, Բ. Պետին, Լև Պոզդնեև, Դմիտրի Բելով
Նկարիչներ Իրինա Սվետլիցա, Ելենա Տանենբերգ
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Իսաակ Դունաևսկի
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
Դերերը հնչյունավորել են Վիկտորյա Իվանովա, Զինաիդա Բոկարյովա - մայր

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին «Մաշենկայի համերգը» մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրամա, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորողների մասին տվյալները։ Վերահնչյունավորումը խիստ բասացաբար է ընդունվել հեռուստադիտողների մեծ մասի[1][2], ինչպես նաև պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[3][4]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է արժանանում։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS (1990-ական թվականներ) և DVD-ով (2006, 2007 և 2008 թվականներին) մուլտֆիլմերի հետևյալ հավաքածուներում.

  • Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, Studio PRO Video (1990-ական թվականների կեսեր), VHS
  • «Սոյուզմուլտֆիլմ» հավաքածու № ?, «Союз» ստուդիա (1990-ական թվականների կեսեր), մուլտֆիլմեր տեսաերիզով,
  • «Հեքիաթներ Մաշենկայի մասին», «Սոյուզմուլտֆիլմ», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Մաշենկայի համերգը» (ռուս.՝ «Машенькин концерт», 1949), «Կախարդական զանգակ» (ռուս.՝ «Чудесный колокольчик», 1949), «Մաշենկան ու արջը» (ռուս.՝ «Машенька и медведь», 1960), «Ինչպես Մաշան կռվեց բարձի հետ» (ռուս.՝ «Как Маша поссорилась с подушкой», 1977), «Մաշան այլևս ալարկոտ չէ» (ռուս.՝ «Маша больше не лентяйка», 1978), «Մաշան ու կախարդական մուրաբան» (ռուս.՝ «Маша и волшебное варенье», 1979), «Վարունգից ձիուկ» (ռուս.՝ «Огуречная лошадка», 1985)։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մստիսլավ Պաշչենկոն ոչ միայն նուրբ հոգեբան էր, մանկական հոգու գիտակ, այլև հիանալի նկարիչ, մուլտիպլիկացիայի մեծ վարպետ։ Բայց այնուամենայնիվ Պաշչենկոյի ֆիլմերի գլխավոր արժանիքը դրամատուգիայի կատարելության մեջ է։ Սցենարներին տալով առաջնային նշանակություն՝ Մստիսլավ Սերգեևիչը հաճախ դրանք ինքն է գրել՝ ցուցաբերելով դրամատուրգի արտասովոր տաղանդ։ Նրա բոլոր լավագույն ֆիլմերը՝ «Երգ ուրախության», «Մաշեկայի համերգը», «Անտառային ճանապարհորդները», «Անհնազանդ կատվիկը», «Արտասովոր խաղ», «Հին ծանոթներ», առանձնանում են դրամատուրգիական ամբողջականությամբ։

— Իվան Իվանով-Վանո, Կադր կադրի հետևից, 1980

[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  4. НЕТ — фальсификации анимационного наследия!
  5. «ТЕКСТЫ:Мстислав Пащенко — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Фильмы-сказки: сценарии рисованных фильмов». Выпуск 8.. — М.: Искусство, 1964. — 224 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]