Մաշան ու կախարդական մուրաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշան ու կախարդական մուրաբան
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼև Միլչին
ՍցենարիստՎասիլի Լիվանով
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե[1]
Թվական1979

«Մաշան ու կախարդական մուրաբան» (ռուս.՝ «Маша и волшебное варенье»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչ վատ է խաբելն ու այն մասին, որ գաղտնիքը միշտ էլ բացահայտվում է։

Տատիկը մուրաբա էր եփել ու դրել պահարանում ձմռան համար։ Մաշան չի կարող սպասել ձմռանն ու ցանկանում է մուրաբան համտեսել։ Երբ տատիկը գնում է հանգստանալու, թոռնուհին պահարանից հանում է անոթը, բացում այն ու սկսում մեծ գդալով մուրաբան ուտել։ Ուտում է ամբողջն առանց մնացորդի։

Այդ ժամանակ տատիկը հետ է գալիս, Մաշան փորձում է անոթը տեղը դնել, բայց շտապելուց այն ջարդում է։ Երբ տատիկը հարցնում է. «Ո՞վ է կերել մուրաբան», աղջիկը ցույց է տալիս կատվին։ Տատիկը թոռնուհուն ասում է, որ մուրաբան կախարդական էր. այն ուտողը կփոքրանա։ Եվ Մաշային թվում է, թե ինքը փոքրացել է, հայտնվել դատարկ անոթի մեջ, իսկ կատուն ցանկանում է իրեն պատժել խաբելու համար։ Այդ ժամանակ թոռնուհին խոստովանում է իր մեղքն ու տատիկին խոստանում այլևս չխաբել ու առանց հարցնելու ոչինչ չվերցնել։ Տատիկը խոստովանում է, որ ինքն արդեն գուշակել էր, թե ով է կերել մուրաբան, որովհետև կատուները մուրաբա չեն ուտում։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաթողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս (2006, 2007 և 2008 թվականներին) DVD-ով վերաթողարկվել է «Հեքիաթներ Մաշենկայի մասին» մուլտֆիլմերի հավաքածուներում («Սոյուզմուլտֆիլմ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]