Jump to content

Մալակկայի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալակկայի նեղուց
Տեսակնեղուց
Երկիր Ինդոնեզիա[1],  Մալայզիա,  Սինգապուր և  Թաիլանդ
Երկարություն930 կմ
Խորություն8765 մետր
Ավազանի երկիր Մալայզիա,  Ինդոնեզիա և  Սինգապուր
Լիճ հոսող գետKlang River?, Siak River?, Asahan River?, Kampar River?, Muda River?, Rokan River?, Barumun River?, Kedah River? և Merbok River?
Անվանված էՄալակկա
Քարտեզ
Քարտեզ
Մայրամուտը սինգապուրյան հատվածում

Մալակայի նեղուց (մալայերեն՝ Selat Melaka, ինդոն.՝ Selat Malaka), Մալակկա թերակղզու և Սումատրա կղզու միջև։ Միացնում է Անդամանյան և Հարավ-չինական ծովերը։ Երկարությունը մոտ 1000 կմ է, նվազագույն լայնությունը՝ 40 կմ է, խորությունը նավարկուղում՝ 25 մ։ Հարավային մուտքի մոտ է Սինգապուր նավահանգիստը (Սինգապուր պետության մայրաքաղաքը)։

Ռազմավարական և տնտեսական առումներով, Մալլակայի նեղուցը, Սուեզի և Պանամայի ջրանցքների հետ միասին, ամենակարևոր ծովային ուղիներից մեկն է։ Այն Հնդկական օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ կապող հիմնական ուղին է, որի երկայնքով իրականացվում է աշխարհի առավել խիտ բնակեցված պետությունների` Հնդկաստանի (2-րդ տեղ), Ինդոնեզիայի (4-րդ) և Չինաստանի (1-ին) կապը։ Նեղուցով տարեկան անցնում է շուրջ 50 հազար նավ՝ ծառայելով, ըստ տարբեր գնահատականների, ծովային ամբողջ առևտրի մեկ հինգերորդից մինչև մեկ չորրորդը։ 2003 թվականին այս եղանակով իրականացվել է ծովային նավթի փոխադրման մեկ չորրորդ մասը, որը կազմում է օրական մոտավորապես 11 միլիոն բարել։ Չինաստանից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից նավթի անընդհատ աճող պահանջարկի հետ, այդ ցուցանիշը անընդհատ աճում է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալակկայի նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 146


  1. GEOnet Names Server — 2018.