Հարավչինական ծով
Կոորդինատներ | 14°57′14″ հս․. լ. 112°49′47″ ավ. ե. / 14.9537609° հս․. լ. 112.8297661° ավ. ե.Կոորդինատներ: 14°57′14″ հս․. լ. 112°49′47″ ավ. ե. / 14.9537609° հս․. լ. 112.8297661° ավ. ե. | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
|
Տեղագրություն | Հարավարևելյան Ասիա | |
Ջրատարածություն | Խաղաղ օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 3 500 000 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 5016 մ | |
![]() ![]() |
||
Հարավչինական ծով (մալայ․՝ Laut China Selatan, վիետ․՝ Biển Đông, չին.՝ 南海, ինդոն.՝ Laut Cina Selatan), կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսի արևմուտքում, Հարավարևելյան Ասիայի ափերի մետ՝ Հնդկաչին թերակղզու, Կալիմանտան, Պալիվան, Լուսոն և Թայվան կղզիների միջև։ Հյուսիսում Թայվանի նեղուցով միանում է Արևելաչինական ծովին, հյուսիս-արևելքում՝ Բաշի և Լուսոն նեղուցներով՝ Խաղաղ օվկիանոսին, հարավ-արևմուտքում՝ Սինգապուրի նեղուցով՝ Հնդկական օվկիանոսին, հարավում՝ Գելասի և Կարիմատա նեղուցներով՝ Ճավայի ծովին։ Մակերեսը՝ 3537 հազար կմ2, խորությունը՝ մինչև 5560 մ։
Խոշոր ծոցերն են Բակբոն (Տոնկինի) և Սինամին։ Խոշոր կղզին է Հանյանը։ Հարավչինական ծովն են թափվում Սիցզյան, Հանգհա, Մեկոնգ, Մենակ Չաո Պրայա գետերը։ Գլխավոր նավահանգիստներն են Բանգկոկը (Թաիլանդ), Հոշիմինը, Հայֆոնը (Վիետնամ), Սյանգանը (Սյանգան), Գուանչժոուն (Չինաստան), Մանիլան (Ֆիլիպիններ)։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չինարեն անվանումն է նանհայ (նան ― «հարավ», հայ ― «ծով», այսինքն՝ «հարավային ծով»)։ Այդպես է կոչվել Չինաստանի հարավային ափերի մոտ գտնվելը նկատի ունենալով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Խաղաղ օվկիանոսի ծովեր |
---|
Ակի • Արևելաչինական • Բալի • Բանդա • Բերինգի • Դեղին • Թասմանյան • Կամոտես • Կորո • Հալմահերա • Հարավչինական • Ճապոնական • Մարջանների • Մինդանաո • Մոլուքյան • Յավանյան • Ներքին Ճապոնական • Նորգվինեական • Սամար • Սավու • Սելիշ • Սերամ • Սիբույան • Սողոմոնյան • Սուլավեսի • Սուլու • Վիսայան • Օխոթյան • Ֆիլիպինյան • Ֆիջի • Ֆլորես |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարավչինական ծով կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 289)։ ![]() |