Մագլցող գորտ
Մագլցող գորտ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Oophaga pumilio
Schmidt, 1857
|
||
Հոմանիշներ | ||
|
||
Հատուկ պահպանություն | ||
|
Ծառմագլցող գորտ (լատին․՝ Oophaga pumilio), անպոչների կարգի կարճագլուխ գորտերի ընտանիքին պատկանող արևադարձային գորտի տեսակ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Հարավային Ամերիկա մայրցամաքին բնորոշ էնդեմիկ կենդանատեսակ։ Տարածված է Հարավային Ամերիկայի կարիբյան ավազանում։
Տարածման արեալը ընդգրկում է Նիկարագուայից Պանամա ընկած խոնավ տարածքները։ Ապրում է ծովի մակարդակից մինչև 960 մետր բարձրություններում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառամագլցող գորտերից չափերով ամենափոքրն է։ Երկարությունը կազմում է 17-24 սմ։ Մարմինը վերևից նարնջակարմրավուն է և ծածկված է մանր բծերով։ Մաշկը համեմատաբար հարթ է։ Ոտքերը սովորաբար սև են կամ կապտասև։
Որովայնը կարմիր է, երբեմն՝ կարմրակապույտ, շագանակագույն կամ սպիտակ
Մաշկային լորձը շատ թունավոր է։ Ապրում է խոնավ վայրերում, իսկ ձուն դնում է մամուռների մեջ։ Ձվերը հսկում է արուն։ Դնում է 3-17 ձու։ Սնվում է հիմնականում մանր ճանճերով։
Ունի վառ արտահայտված նախազգուշացնող գունավորում։ Գորտի վառ գունավորումը գիշատիչներին զգուշացնում է, որ երկկենցաղը թունավոր է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 149 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագլցող գորտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագլցող գորտ» հոդվածին։ |
|