Մագլցող գորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագլցող գորտ
Մագլցող գորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Oophaga pumilio
Schmidt, 1857
Հոմանիշներ
  • Dendrobates pumilio
  • Hylaplesia pumilio
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ծառմագլցող գորտ (լատ.՝ Oophaga pumilio), անպոչների կարգի կարճագլուխ գորտերի ընտանիքին պատկանող արևադարձային գորտի տեսակ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է Հարավային Ամերիկա մայրցամաքին բնորոշ էնդեմիկ կենդանատեսակ։ Տարածված է Հարավային Ամերիկայի կարիբյան ավազանում։

Տարածման արեալը ընդգրկում է Նիկարագուայից Պանամա ընկած խոնավ տարածքները։ Ապրում է ծովի մակարդակից մինչև 960 մետր բարձրություններում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառամագլցող գորտերից չափերով ամենափոքրն է։ Երկարությունը կազմում է 17-24 սմ։ Մարմինը վերևից նարնջակարմրավուն է և ծածկված է մանր բծերով։ Մաշկը համեմատաբար հարթ է։ Ոտքերը սովորաբար սև են կամ կապտասև։

Որովայնը կարմիր է, երբեմն՝ կարմրակապույտ, շագանակագույն կամ սպիտակ

Մաշկային լորձը շատ թունավոր է։ Ապրում է խոնավ վայրերում, իսկ ձուն դնում է մամուռների մեջ։ Ձվերը հսկում է արուն։ Դնում է 3-17 ձու։ Սնվում է հիմնականում մանր ճանճերով։

Ունի վառ արտահայտված նախազգուշացնող գունավորում։ Գորտի վառ գունավորումը գիշատիչներին զգուշացնում է, որ երկկենցաղը թունավոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 149 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։