Հրաչյա Սարուխան

از Վիքիպեդիա
Հրաչյա Սարուխան
Ծնվել էհունվարի 1, 1947(1947-01-01)
ԾննդավայրՄարգահովիտ, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 8, 2016(2016-04-08) (69 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Հայաստան
Ուշագրավ աշխատանքներ«Ի տրիտուր»
«Աստծո առավոտ»
«Վկայություններ»
«Հրաշք օրեր»
«Եզրագծեր»
ԱնդամակցությունՀԳՄ
ՊարգևներՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
«Մովսես Խորենացի» մեդալ
Հրաչյա Սարուխան Վիքիքաղվածքում
Հրաչյա Սարուխան Վիքիդարանում

Հրաչյա Լյուդվիգի Սարուխան (Հրաչիկ Լյուդվիգի Սարուխանյան, սեպտեմբերի 1, 1947, Համզաչիման (այժմ՝ Մարգահովիտ, Լոռու մարզ) - ապրիլի 8, 2016[1])[2], հայ թարգմանիչ, բանաստեղծ։ Հեղինակ է «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուների։ Հայաստանի գրողների միության անդամ է 1978 թվականից։

Կենսագրություն[ویرایش | ویرایش مبدأ]

Հրաչյա Սարուխանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գուգարքի շրջանի Համզաչիման գյուղում։ Ավարտել է Կիրովականի № 3 միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի (այժմ՝ քոլեջ) գեղանկարչության բաժինը, 1974 թվականին ուսումը շարունակել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ 1977 թվականից աշխատում է Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթում։ Սարուխանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել նույն թերթում, 1966 թվականին։ 1978 թվականին արժանացել է տարվա լավագույն առաջին գրքի մրցանակին։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում կազմակերպված հատուկ դասընթացները[3]։

Առաջին անգամ տպագրվել է 1966 թվականին «Ավանգարդ» թերթում[4]։

Երկեր[ویرایش | ویرایش مبدأ]

  • Ի տրիտուր, Երևան, 2005[5]։
  • Աստծո առավոտ, Երևան, 1999[6]։
  • Վկայություններ, Երևան, 1989[6]։
  • Հրաշք օրեր, Երևան, 1981[6]։
  • Եզրագծեր, Երևան, 1977[6]։

Թարգմանություններ (ռուսերենից)[ویرایش | ویرایش مبدأ]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Տիխոնով Նիկոլայ, Կավ և կրակ (գրքի մեջ մտնող «Կիրովը մեզ հետ է» պոեմը և բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Հրաչյա Սարուխանը), Երևան, «Հայաստան», 1976, 251 էջ։

Մամուլ[ویرایش | ویرایش مبدأ]

  • Բանաստեղծություններ։ «Գարուն», 1967, № 1։

Պարգևներ և մրցանակներ[ویرایش | ویرایش مبدأ]

Արժանացել է «Տարվա լավագույն առաջին գիրք», Հայաստանի գրողների միության, հայ պոեզիայի բարձրագույն՝ «Ավետիք Իսահակյանի անվան» մրցանակների, պարգևատրվել է «Մովսես Խորենացու», «Գրական վաստակի համար» մեդալներով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Հայաստանի վարչապետի շնորհակալագրով։ Հայաստանի գրողների միության վարչության անդամ է։ Արժանացել է «Լոռվա ասպետ», «Մարգահովիտի պատվավոր քաղաքացի» կոչումներին։

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[7]։

Վերջերս էլ՝ սեպտեմբերի 9-ին բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Ղումաշյանը հրատարակեց «Հրաչյա Սարուխանի պոեզիան» մենագրությունը։

Տես նաև[ویرایش | ویرایش مبدأ]

Ծանոթագրություններ[ویرایش | ویرایش مبدأ]

Արտաքին հղումներ[ویرایش | ویرایش مبدأ]