Հրաչյա Պողոսյան (բարերար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Միսակի Պողոսյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1970(1970-08-11) (53 տարեկան)
ԾննդավայրԱրմավիր
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՉելյաբինսկի ավտոմոբիլային ինժեներական բարձրագույն ռազմական ուսումնարան
ՄասնագիտությունԻրավաբան, ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանակիր
Կայքradichesti.ru

Հրաչյա Միսակի Պողոսյան (օգոստոսի 11, 1970(1970-08-11), Արմավիր), հայ բարերար, հասարակական գործիչ, գործարար։ Ավելի քան 400 բարեգործական նախաձեռնությունների հեղինակ[1][2][3], Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ծառայակից զինվորների Պատերազմի և զինվորական ծառայության խորհրդի պատվավոր անդամ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀԱԵ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Պողոսյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 11-ին Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում։ 1988 թվականին ավարտել է Երևանի զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի անվան հատուկ ռազմական դպրոցը։ 1992 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի ավտոմոբիլային ինժեներական բարձրագույն ռազմական ուսումնարանը։ Լեյտենանտի կոչում ստանալուց հետո զինվորական ծառայության է անցել Լենինգրադի մարզում։ 1999 թվականին կազմհաստիքային միջոցառումներով զորացրվել է պահեստազոր։ 2006 թվականից աշխատում է որպես «РосВоенСтрой» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն։

2013 թվականից նշանակվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական։ Այժմ բնակվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

2017 թվականից հանդիսանում է նաև Հրաչյա Միսակի Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի տնօրենը[4]։

Հասարակական և բարեգործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բարեգործական նախաձեռնությունն իրականացրել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ կառուցելով կանգառ։ Ագարակի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի, Արարատ 73-ի հաղթանակի 40-ամյակի հուշարձանի, Ագարակի Սբ Աստվածածին եկեղեցու, զանգակատան, խաղահրապարակի կառուցման նախաձեռնությունների հեղինակն է, Ագարակի միջնակարգ դպրոցի վերանորոգման, սպորտային դահլիճի ստեղծման աջակիցն է, Ագարակի Յուրի Գագարինի անվան «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հովանավորը։

Հրաչյա Պողոսյանը նաև 2018 թվականին Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնության հեղինակն է[5]։

Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության շնորհիվ 2013 թվականին վերակառուցվել է Պետրոս I-ի լենինգրադյան Կիրովսկ քաղաքում գտնվող հուշահամալիրը։ Նրա բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել, Սիրիա։ Գործունեության մեծ մասը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի հավերժացմանը, Հայոց Ցեղասպանության հիշատակի պահպանմանը, որոնց երկուսին էլ մասնակցել են իր պապերը։ Նրա շնորհիվ տպագրվել է նաեւ «Սանկտ Պետերբուրգի հայ մարշալներ, գեներալներ և ծովակալներ» հաստափոր գիտական ժողովածուն։

2023 թվականին Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացվել է «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի «Պահպանելով հիշողությունը» թանգարանը[6][7][8], որը «Արգումենտի ի ֆակտի» հրատարակչության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է որպես «Տարվա բացահայտում»[9]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար»[10]
  • ՌԴ «Տարվա տղամարդ 2020»
  • «Մովսես Խորենացի» մեդալ
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
  • Ֆրիտյոֆ Նանսենի Ոսկե մեդալ
  • Յուրի Գագարինի մեդալ
  • «Ծովակալ Իսակով» մեդալ՝ ՀՀ պաշտպանության նախարարից
  • «Սպարապետ Վազգեն Սարգսյան» մեդալ՝ ՀՀ պաշտպանության նախարարից
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ՝ ՀՀ պաշտպանության նախարարից
  • «Պողոս Նուբար» մեդալ՝ ՀՀ սփյուռքի նախարարից
  • «Բանակի գեներալ Կոմարովսկի» մեդալ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարից
  • «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Холопова, Любовь (2022 թ․ հունիսի 14). «Меценаты возрождают дух и традиции страны». kp.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  2. «Հանրաճանաչ մարդկանց շարքում նաեւ մեր հայրենակիցն է». Հայաստանի Հանրապետություն. 2021 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
  3. «Он возвращает память о погибших в Великую Отечественную». Комсомольская Правда.
  4. «О фонде». www.radichesti.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  5. «Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում». armenpress.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.
  6. «Хранитель памяти».
  7. «В Петербурге открыли музей истории «Сохраняя Память»».
  8. «В Петербурге открылся музей «Сохраняя Память»».
  9. «Музей «Сохраняя Память» получил премию «Открытие года» от издания Аргументы и Факты».
  10. Холопова, Любовь (2022 թ․ ապրիլի 20). «Служение городу и людям: В Петербурге назвали Почетного мецената». spb.kp.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]