Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան (Ագարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան

Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Ագարակ, Արագածոտնի մարզ
Ճարտարապետ(ներ) Աշոտ Դավայան
Հիմնադրում 2007
Նյութ տուֆ
Շինարարության ավարտ մայիս, 2007
Ներկա վիճակ կանգուն


Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան, գտնվում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում։ Կառուցվել է 2007 թվականին բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ։ Հուշարձանի ճարտարապետը Արագածոտնի մարզի գլխավոր ճարտարապետ Աշոտ Դավայանն է։

Հուշարձանը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած 96 ագարակցիների հիշատակին, որոնցից 43-ը այդպես էլ չվերադարձան տուն։ Նրանց անունները քանդակված են հուշարձանի պատերին՝ հայերենով և ռուսերենով։

Հուշարձանը ունի երեք կամար, որոնցից երկուսը միահավասար են, իսկ երրորդը՝ ավելի փոքր։ Երկու միահավասար կամարները խորհրդանշում են Հայոց Ցեղասպանությունն ու Հայրենական Մեծ պատերազմը, իսկ փոքր կամարը՝ Արցախյան ազատամարտը։ Հուշարձանի երկու միահավասար կամարների ներքևում գտնում է ցորենի հասկը, որը առատության և բերրիության խորհրդանիշն է։ Իսկ դրա վերևում գտնվում է նուռ, որն էլ արտահայտում է հայ ժողովրդի միասնության գաղափարը։ Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 23-ին։

Ագարակի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի բացման պաշտոնական արարողություն

Բացման արարողության ժամանակ Ռուսաստանի վետերանների կոմիտեի նախագահի տեղակալ, բանակի գեներալ Վիկտոր Երմակովն իր խոսքում ասաց․ «Այս հուշակոթողը շունչ ու տեսք հաղորդեց Ագարակ գյուղին։ Եթե այս հուշակոթողը տեղադրվեր Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում կամ էլ Երևանում, հավաստիացնում եմ՝ այն կզարդարեր ցանկացած քաղաք իր գեղեցիկ հորինվածքով և խորհրդով։» [1] [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ագարակ», Արման սարկավագ Ահարոնյան, Երևան 2011 թ․
  2. http://pogosyangrachya.ru/blagotvoritelnost/parkovyy-memorial-s-pamyatnikom-pavshim-odnoselchanam-v-vov-v-sele-agarak#prettyPhoto