Jump to content

Հուգո Բոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուգո Բոսս
գերմ.՝ Hugo Boss
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1885(1885-07-08)[1]
ԾննդավայրՄետցինգեն, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էօգոստոսի 9, 1948(1948-08-09)[1] (63 տարեկան)
Մահվան վայրՄետցինգեն, Württemberg-Hohenzollern, Գերմանիան 1945-1949 թվականներին
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունձեռնարկատեր և նորաձևության դիզայներ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
ԱնդամությունNationalsozialistischer Reichsbund für Leibesübungen?, Reichsluftschutzbund?, Nationalsozialistische Volkswohlfahrt? և Կիֆհաուզերբունդ
ԵրեխաներGertrud Holy?[2]
 Hugo Boss (businessman) Վիքիպահեստում

Հուգո Ֆերդինանդ Բոսս (գերմ.՝ Hugo Ferdinand Boss, հուլիսի 8, 1885(1885-07-08)[1], Մետցինգեն, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն - օգոստոսի 9, 1948(1948-08-09)[1], Մետցինգեն, Württemberg-Hohenzollern, Գերմանիան 1945-1949 թվականներին), հագուստի գերմանական «Hugo Boss» արտադրական ընկերության հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Hugo Boss»-ի լոգո

Հուգո Բոսսը ծնվել է 1885 թվականի հուլիսի 8-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Մետցինգեն քաղաքում։ Սովորել է Վոլքշուլեի ազգային դպրոցում և մինչև 1899 թվականը հաճախել է Ռալշուլի ռեալական դպրոց։ Երեք տարի Բադ Ուրախում սովորել է առևտրային գործ։

1902 թվականին Բոսսը սկսել է աշխատել Մետցինգենի մանածագործական ֆաբրիկայում։ 1903- 1905 թվականներին ծառայելով գերմանական բանակում՝ իր աշխատանքը շարունակել է Կոնստանցայի մանածագործական ֆաբրիկայում։

1908 թվականին, ծնողների մահից հետո, Հուգո Բոսսը սկսել է աշխատել Մետցինգենի տեքստիլի վաճառքով զբաղվող խանութներից մեկում։ Նույն տարում ամուսնացել է Աննա Կատարինե Ֆրեյզինգերի հետ (գերմ.՝ Anna Katharina Freysinger): Այդ ամուսնությունից ունեցել է մեկ դուստր՝ Գերտրուդային, ով 1931 թվականին ամուսնացել է առևտրական գործիչ Օյգեն Հոլիի հետ (գերմ.՝ Eugen Holy):

1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որպես օբեր- եֆրեյտոր (գերմ.՝ Obergefreiter) մեկնել է ռազմաճակատ։ Զորացրվել է 1918 թվականին։ 1923 թվականին Մետցինգենում հիմնել է աշխատանքային և սպորրտային հագուստ արտադրող ոչ մեծ ձեռնարկություն։

1930 թվականին ֆաբրիկան հայտնվել է սնանկացման վտանգի տակ։ 1931 թվականի ապրիլի 1-ին Հուգո Բոսսը անցել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերը (անդամատոմսի համար՝ 508889)[3][4] և դրանով փրկեց իր ձեռնարկությունը՝ ստանալով կուսակցական պատվեր արտադրելու ՍՍ-ի զորքերի համազգեստի կարման պատվերներ[3][4][5][6]։

Պատմաբան Ռոման Քյոթերը՝ «Հուգո Բոսս, 1924–1945: Հագուստի ֆաբրիկան Վեյմարյան հանրապետության և Երրորդ Ռայխի միջև» գրքում, որը տպագրվել է 2011 թվականին գրում է. «Համաձայն առկա աղբյուրների, ֆիրման կապ չի ունեցել համազգեստների դիզայնի հետ»[5][6]։

1934 թվականին Բոսսը գնել է մանածագործական ֆաբրիկան և նրա տարածք է տեղափոխել իր ձեռնարկությունը։ 1937 թվականին Հուգո Բոսսը ուներ մոտ 100 աշխատակից[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նր ֆաբրիկան հայտարարվել է ռազմական կարևոր ձեռնարկություն, որը պատվերներ է ստացել վերմախտի վերին օղակներից։ 1940- 1945 թվականներին ֆաբրիկայումս աշխատել է 140 գերի[5][6]՝ հիմնականում Լեհաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև 140 ֆրանսիացի ռազմագերիներ[5][6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բոսսը սկսել է արտադրել փոստատարների և երկաթուղայինների հագուստներ։

Ապանացիստականացման ժամանակ ճանաչվել է որպես նացիստների զինակից, զրկվել է ընտրական իրավունքից և տուգանվել 80 000 գերմանական մարկով։ Վճարելով պարտքը, նա ջանում էր վերականգնել իր ընտրական իրավունքները[3]։

Հուգո Ֆերդինանդ Բոսսը մահացել է 1948 թվականի օգոստոսի 9-ին 63 տարեկան հասակում։ Նրա մահից հետո ձեռնարկության կառավարումը անցել է Օյգեն Հոլիի ձեռքը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Geni(բազմ․) — 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Renate Graber: Brauner Boss-Boß. In: Profil, 1997, Nr. 33, S. 42-43
  4. 4,0 4,1 http://www.metzingen-zwangsarbeit.de/hugo_boss.pdf
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Renate Graber: Brauner Boss-Boß. In: Profil, 1997, Nr. 33, S. 42-43.
  • Elisabeth Timm: Hugo Ferdinand Boss (1885-1948) und die Firma Hugo Boss. Eine Dokumentation. Tübingen 1999.
  • Roman Köster: Hugo Boss, 1924-1945. Die Geschichte einer Kleiderfabrik zwischen Weimarer Republik und „Drittem Reich“. C.H. Beck, München 2011.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուգո Բոսս» հոդվածին։