Հուգո Բոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուգո Բոսս
Ծնվել է հուլիսի 8, 1885(1885-07-08)
Ծննդավայր Մետցինգեն
Մահացել է օգոստոսի 9, 1948(1948-08-09) (63 տարեկանում)
Մահվան վայր Մետցինգեն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն դիզայներ և ձեռնարկատեր
Քաղաքական կուսակցություն Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Hugo Boss Վիքիպահեստում

Հուգո Ֆերդինանդ Բոսս (գերմ.՝ Hugo Ferdinand Boss, հուլիսի 8, 1885(1885-07-08), Մետցինգեն - օգոստոսի 9, 1948(1948-08-09), Մետցինգեն), հագուստի գերմանական «Hugo Boss» արտադրական ընկերության հիմնադիր:  

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hugo Boss»-ի լոգո

Հուգո Բոսսը ծնվել է 1885 թվականի հուլիսի 8-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Մետցինգեն քաղաքում: Սովորել է Վոլքշուլեի ազգային դպրոցում և մինչև 1899 թվականը հաճախել է Ռալշուլի ռեալական դպրոց: Երեք տարի Բադ Ուրախում սովորել է առևտրային գործ:

1902 թվականին Բոսսը սկսել է աշխատել Մետցինգենի մանածագործական ֆաբրիկայում: 1903- 1905 թվականներին ծառայելով գերմանական բանակում՝ իր աշխատանքը շարունակել է Կոնստանցայի մանածագործական ֆաբրիկայում:

1908 թվականին, ծնողների մահից հետո, Հուգո Բոսսը սկսել է աշխատել Մետցինգենի տեքստիլի վաճառքով զբաղվող խանութներից մեկում: Նույն տարում ամուսնացել է Աննա Կատարինե Ֆրեյզինգերի հետ (գերմ.՝ Anna Katharina Freysinger): Այդ ամուսնությունից ունեցել է մեկ դուստր՝ Գերտրուդային, ով 1931 թվականին ամուսնացել է առևտրական գործիչ Օյգեն Հոլիի հետ (գերմ.՝ Eugen Holy):

1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որպես օբեր- եֆրեյտոր (գերմ.՝ Obergefreiter) մեկնել է ռազմաճակատ: Զորացրվել է 1918 թվականին: 1923 թվականին Մետցինգենում հիմնել է աշխատանքային և սպորրտային հագուստ արտադրող ոչ մեծ ձեռնարկություն:

1930 թվականին ֆաբրիկան հայտնվել է սնանկացման վտանգի տակ: 1931 թվականի ապրիլի 1-ին Հուգո Բոսսը անցել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության շարքերը (անդամատոմսի համար՝ 508889)[1][2] և դրանով փրկեց իր ձեռնարկությունը՝ ստանալով կուսակցական պատվեր արտադրելու ՍՍ-ի զորքերի համազգեստի կարման պատվերներ[1][2][3][4]:

Պատմաբան Ռոման Քյոթերը՝ «Հուգո Բոսս, 1924–1945: Հագուստի ֆաբրիկան Վեյմարյան հանրապետության և Երրորդ Ռայխի միջև» գրքում, որը տպագրվել է 2011 թվականին գրում է. «Համաձայն առկա աղբյուրների, ֆիրման կապ չի ունեցել համազգեստների դիզայնի հետ»[3][4]:

1934 թվականին Բոսսը գնել է մանածագործական ֆաբրիկան և նրա տարածք է տեղափոխել իր ձեռնարկությունը: 1937 թվականին Հուգո Բոսսը ուներ մոտ 100 աշխատակից[1]: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նր ֆաբրիկան հայտարարվել է ռազմական կարևոր ձեռնարկություն, որը պատվերներ է ստացել վերմախտի վերին օղակներից: 1940- 1945 թվականներին ֆաբրիկայումս աշխատել է 140 գերի[3][4]՝ հիմնականում Լեհաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև 140 ֆրանսիացի ռազմագերիներ[3][4]:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բոսսը սկսել է արտադրել փոստատարների և երկաթուղայինների հագուստներ:

Ապանացիստականացման ժամանակ ճանաչվել է որպես նացիստների զինակից, զրկվել է ընտրական իրավունքից և տուգանվել 80 000 գերմանական մարկով: Վճարելով պարտքը, նա ջանում էր վերականգնել իր ընտրական իրավունքները[1]:

Հուգո Ֆերդինանդ Բոսսը մահացել է 1948 թվականի օգոստոսի 9-ին 63 տարեկան հասակում: Նրա մահից հետո ձեռնարկության կառավարումը անցել է Օյգեն Հոլիի ձեռքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Renate Graber: Brauner Boss-Boß. In: Profil, 1997, Nr. 33, S. 42-43.
  • Elisabeth Timm: Hugo Ferdinand Boss (1885-1948) und die Firma Hugo Boss. Eine Dokumentation. Tübingen 1999.
  • Roman Köster: Hugo Boss, 1924-1945. Die Geschichte einer Kleiderfabrik zwischen Weimarer Republik und „Drittem Reich“. C.H. Beck, München 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]