Հովսեփը ծնվել և մեծացել է Սիցիլիայում, ապա մտել է Սոլունսկի վանք, որտեղ ապրել է ամենախիստ Ասկետիզմի մեջ[2]։ Օծվել է որպես վարդապետ և տեղափոխվել Կոստանդնուպոլիս։ Բյուզանդական կայսրԼևոն հայըպատկերապաշտ էր[3]։ Նա հալածել է Հովսեփին և բանտարկել[4]։ Հովսեփը, ազատություն ստանալով, Ոսկեբերան եկեղեցում հիմնել է վանք։ Կեսար Վարդասը նրան կրկին բանտարկել է և աքսորել է Խերսոնես։ Ապա նա Թեոդորա կայսրուհու կողմից նշանակվել է Պատրիարքական Աթոռի Սկևոֆիլաքս։
Փոտ պատրիարքը նրան անվանել է հայրերի հայր, Աստծո հրեշտակ և դարձրել Կոստանդնուպոլսի ողջ հոգևորականության խոստովանողը։
Հովսեփը բանաստեղծական տաղանդով օժտված և կրոնական ներշնչմամբ ոգևորված՝ իր ողջ գործունեությունը նվիրել է պատարագի երգերին, մասնավորապես կանոններ կազմելուն։ Սրբերի գործքանգլ.՝ Acta Sanctorum հրատարակության մեջ (ապրիլի 4) ասվում է, որ նա կազմել է մինչև 300 կանոն, որոնք ավելի շատ են, քան որևէ այլ եկեղեցական օրհներգ։
Նրա ոչ բոլոր ստեղծագործություններն են հայտնի տպագիր կամ նույնիսկ ձեռագրիր։ Դրանցից լավագույնը ապաշխարության կանոններն են[5]։
Рыбаков В.А., прот. Святой Иосиф Песнописец и его песнотворческая деятельность. — М. : Русская книга, 2002. — 656, 1 л. ил с. — ISBN 5-268-00513-8.
Каждан А. П. Иосиф Песнопевец и первое русское нападение на Константинополь // Славяне и их соседи. М., 1996. Вып. 6: Греческий и славянский мир в Средние века и раннее Новое время. С. 53-60.