Jump to content

Հովհաննես Նավակատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Նավակատիկյան
Ծնվել էնոյեմբերի 5, 1888(1888-11-05)[1]
Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 29, 1952(1952-09-29) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, մաթեմատիկոս և մանկավարժ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1909) և Գյոթինգենի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր (1930)
Երեխա(ներ)Ալեքսանդր Նավակատիկյան

Հովհաննես Ալեքսանդրի Նավակատիկյան (նոյեմբերի 5, 1888(1888-11-05)[1], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 29, 1952(1952-09-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆիզիկոս և մաթեմատիկոս, մանկավարժ, պրոֆեսոր (1930

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Նավակատիկյանը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում[2]։ Ավարտել է Դերբենդի ռեալական ուսումնարանը (1909) և Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (19131914 թվականից 1918 թվականներին սովորել է Գյոթինգենի համալսարանում։ 1918 թվականից 1921 թվականներին աշխատել է Աստրախանի ուսուցչական սեմինարիայում և ժողովրդական կրթության ինստիտուտում։ 1921 թվականից աշխատել է Երևանի համալսարանում, 1933 թվականից 1938 թվականներին եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը, 1933 թվականից 1934 թվականներին՝ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1933 թվականից 1935 թվականներին՝ համալսարանի պրոռեկտոր։ 1941 թվականից 1943 թվականներին աշխատել է Ղազախստանում որպես ուսուցիչ, 1944 թվականից 1951 թվականներին եղել է Հյուսիս-Օսեթական մանկավարժական ինստիտուտի (Օրջոնիկիձե) ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Դասավանդել է վերլուծական երկրաչափություն, ընդհանուր ֆիզիկա, օպտիկա և այլն[3]։ Թարգմանել է ֆիզիկայի դպրոցական և բուհական դասագրքեր, կազմել ուսուցողական ձեռնարկներ։ Նավատիկյանի գիտական աշխատանքները վերաբերում են էլեկտրացույցի և որոշ մարմինների էլեկտրականացման պայմանների ուսումնասիրությանը[3]։

1938 թվականին բռնադատվել և աքսորվել է։

  • Վերլուծական երկրաչափություն, մաս 1, 2, Երևան, 1932, 1937։
  • Դետերմինանտներ։ Դասախոսություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 1922, 56 էջ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14008
  2. «ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊՈՐՏԱԼ». www.javakhk.am. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  3. 3,0 3,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 210։
  4. «Դետերմինանտներ». publishing.ysu.am. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 187