Jump to content

Հովազագեկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովազագեկոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Թիկնալարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Գեկոններ
Լատիներեն անվանում
Eublepharis macularius
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Հովազագեկոն[1] (լատին․՝ Eublepharis macularius), սողունների դասին պատկանող խոշոր գեկոն։

Նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 25-30 սմ է, էգերինն ավելի քիչ։ Մեջքը դեղին է, դեղնամոխրագույն կամ մոխրագույն։ Մարմնի կողմնային մասերը բաց գույնի են, համարյա սպիտակ։ Գլխի վերին մասում, շրթունքներին, մեջքին և պոչին տարածված են անկանոն ձևի հետքեր։ Բացի այդ պոչի վրա երբեմն երևում են 2-3 մանուշակագույն օղակներ։ Ձագերն ունեն այլ գունավորում. ամբողջ մարմինը բաց մոխրագույն է, համարյա սպիտակ, իսկ պոչին` լայն սև օղակներ։

Ազատության մեջ էգերի կյանքի տևողությունը 8-10 տարի է, միայնակ էգերինը` 5-8 տարի, իսկ այն էգերը, որոնք անընդհատ ձագեր են ունենում ապրում են 3-4 տարի։ Տերարիումներում հովազագեկոնների կյանքի տևողությունը հասնում է մինչև 20 տարի։ Նրանք արագ հարմարվում են և ժամանակի ընթացքում ճանաչում են իրենց տերերին։

Տարածված է Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում, Պակիստանում, Աֆղանստանի հարավարևմտյան մասում, Իրանի արևմտյան մասում։ Բնակվում է փոքր ժայռերին, զուրկ բուսականությունից, չոր անապատներում։

Վարում է մռայլ, գիշերային կենսակերպ, ցերեկը թաքնվում է քարերի տակ կամ ժայռերում։ Սնվում է հատվածոտանիներով, տարբեր միջատներով, մկան ձագերով, փոքր մողեսներով։ Ապրում են խմբերով։ Էգերը ակտիվորեն պահպանում են իրենց տարածքը այլ էգերից։

Սեռական հասունության են հասնում 9-12 ամսականում։ Բազմացումը սկսվում է ձմեռային քնից հետո։ Ձվադրումը կատարվում է զուգավորումից 3-4 շաբաթ անց։ Դնում են 1-2 ձու, տարվա մեջ` 10-ը։ Ինկուբացիոն շրջանը կախված է ջերմաստիճանից։ Կարգավորվող ջերմաստիճանի պայմաններում ձագերը ծնվում են 45-60 օրում։ Ջերմաստիճանից է կախված նաև ձագուկների սեռը։ 26 °C ձերմաստիճանի պայմաններում ծնվում են միայն էգեր, իսկ 31,5 °C ջերմաստիճանում` արուներ։ Բնության մեջ ձագերը ծնվում են 99-100 օրում։ Ձագերի երկարությունը 80-85մմ է, իսկ քաշը` 2-3 գրամ։ Նրանք շագանակագույն են սպիտակավուն զոլերով։ 8 ամսականում արդեն ստանում են իրենց իսկական գույնը։

Պահպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեշտ պահպանվում և բազմանում են ազատության մեջ։ Շատ են պահում տերարիումներում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hermann Seufer, Yuri Kaverkin, Andreas Kirschner: Die Lidgeckos. Kirschner & Seufer Verlag, 2005. ISBN 3-9804207-7-9
  • Friedrich-Wilhelm Henkel, Michael Knöthig & Wolfgang Schmidt: Leopardgeckos. Münster: Natur-und-Tier-Verlag, 2000. ISBN 3-931587-38-X
  • Karsten Grießhammer & Gunther Köhler: Leopardgeckos, Pflege — Zucht — Erkrankungen — Farbvarianten. Herpeton Verlag, 2006. ISBN 3-936180-17-2
  • Günther Nietzke: Die Terrarientiere 2. Ulmer, Stuttgart 1980. ISBN 3-8001-7062-0
  • T. Wilms Der Leopardgecko — nicht nur ein Einsteigertier — Reptilia 46 (2004): S. 56-62
  • H. Wilhelm Haltung und Zucht: Der Leopardgecko Eublepharis macularius — Reptilia 12 (1998): S. 30-32

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազագեկոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազագեկոն» հոդվածին։