Հնդկաստանի պահուստային բանկ
Հնդկաստանի պահուստային բանկ | |
---|---|
Տեսակ | կենտրոնական բանկ |
Երկիր | Հնդկաստան |
Հիմնադրված | ապրիլի 1, 1935 և 1935[1] |
Գլխադասային գրասենյակ | Մումբայ, Հնդկաստան |
Կայք | website.rbi.org.in/web/rbi |
Հնդկաստանի պահուստային բանկ (անգլ.՝ Reserve Bank of India, հինդի՝ भारतीय रिज़र्व बैंक), Հնդկաստանի կենտրոնական բանկ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի պահուստային Բանկը հիմնադրվել է 1934 թվականին Հնդկաստանի Պահուստային բանկի մասին օրենքով (անգլ.՝ Reserve Bank of India Act, 1934)[2][3]: Բանկն իր գործունեությունը սկսել է 1935 թվականի ապրիլի 1-ին։ Սկզբում բանկի կենտրոնակայանը գտնվել է Կալկաթայում, սակայն 1937 թվականին այն տեղափոխվել է Մումբայ։ Բանկը ստեղծվել է որպես բաժնետիրական ընկերություն և այս ձևով գոյություն է ունեցել մինչև 1949 թվականը, երբ այն ազգայնացվել է Հնդկաստանի կառավարության կողմից։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանի Պահուստային բանկը խորհրդատվություն է տալիս Հնդկաստանի կառավարությանը ֆինանսական խնդիրների վերաբերյալ և հանդիսանում է Հնդկաստանի կառավարության, նահանգային կառավարությունների, առևտրային բանկերի և մի շարք այլ ֆինանսական հաստատությունների բանկիրը։ Բանկը կառավարում է երկրի և նահանգների կառավարությունների պետական պարտքը։ Այն պահում է երկրի արտարժութային պահուստները և վերահսկում արտահանման եկամուտների վերադարձն ու ներմուծման դիմաց վճարումները։ Հնդկաստանի պահուստային բանկը կարճաժամկետ վարկեր է տրամադրում նահանգային կառավարություններին և գրանցված բանկերին, ինչպես նաև կարճաժամկետ և միջնաժամկետ վարկեր նահանգային կոոպերատիվ բանկերին և ֆինանսական ու արդյունաբերական հաստատություններին։
Բանկը լայն լիազորություններ ունի ուղղակիորեն կարգավորելու Հնդկաստանի բանկային համակարգը, որը նախատեսված է Բանկային կարգավորման մասին 1949 թվականի օրենքով, և անուղղակիորեն կարգավորելու` փոխելով իր զեղչի տոկոսադրույքը, պահանջվող ռեզերվների նորմերը, վարկերի ընտրովի վերահսկողությունը և բաց շուկայի գործառնությունները։ Բացառությամբ սննդամթերքի գնման և արտահանման վարկերի վերաֆինանսավորման` առևտրային բանկերի վերաֆինանսավորման քաղաքականությունն իրականացվում է Հնդկաստանի պահուստային բանկի հայեցողությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Reserve Bank of India». www.rbi.org.in. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ The Reserve Bank of India Act, 1934 Արխիվացված 25 Փետրվար 2017 Wayback Machine. rbi.org.in
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чарльз Дж. Вулфел. Индия // Энциклопедия банковского дела и финансов. — М.: Фёдоров, 2000. — С. 573. — ISBN 5-88833-064-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաստանի պահուստային բանկ» հոդվածին։ |
|