Jump to content

Հիպոկալցեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոկալցեմիա
Արյան պլազմայում կալցիումի 2,1 մմոլ/լ-ից ցածր մակարդակ
Տեսակհիվանդություն և ոչ նորմալ ցածր ծավալ
ՊատճառՀիպոպարաթիրեոզ, վիտամին D-ի անբավարարություն, դեղորայք
Հիվանդության ախտանշաններՊետեխիաներ, պարէսթեզիաներ, տետանուս, Տրուսսոյի ախտանիշ, Խվոստեկի ախտանիշ, ԷՍԳ փոփոխություններ
Բժշկական մասնագիտությունԷնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9275.41
ՀՄԴ-10E83.5
ԲուժումՆ/ե կալցիումի քլորիդ կամ մագնեզիումի սուլֆատ
ՀաճախությունՀիվանդանոցում բուժում ստացող պացիենտների մոտ 18%
 Hypocalcemia Վիքիպահեստում

Հիպոկալցեմիա, վիճակ, որը բնութագրվում է արյան պլազմայում կալցիումի ցածր մակարդակով[1]։ Պլազմայում կալցիումի նորմալ մակարդակը կազմում է 2.1–2.6 մմոլ/լ (8.8–10.7 մգ/դլ), 2,1 մմոլ/լ-ից ցածր մակարդակը սահմանվում է որպես հիպոկալցեմիա[2][3]։ Կալցիումի մակարդակի դանդաղ իջեցումը հաճախ անախտանիշ է ընթանում[4][5]։ Կալցիումի մակարդակի արագ անկման դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները՝ թմրածության զգացում, մկանային սպազմ, ուշագնացություն, ցնցումներ և նույնիսկ՝ սրտի կանգ[4][6]։

Տարածված պատճառներն են հիպոպարաթիրեոզը և վիտամին D-ի անբավարարությունը[4]։ Կալցիումի մակարդակի իջեցման պատճառ կարող են հանդիսանալ նաև երիկամային անբավարարությունը, պանկրեատիտը, կալցիումական անցուղիների պաշարիչներով գերդոզավորումը, ռաբդոմիոլիզը, ուռուցքի քայքաման համախտանիշը և դեղորայքը, մասնավորապես՝ բիսֆոսֆոնատների օգտագործումը[6]։ Ախտորոշումը հաստատելու համար որոշվում են կոռեկցված կալցիումի և իոնիզացված կալցիումի մակարդակները[4]։ Էլեկտրաստրտագրությամբ (ԷՍԳ) կարող են արձանագրվել որոշակի փոփոխություններ[6]։

Ծանր վիճակում նախնական բուժումը իրականացվում է կալցիումի քլորիդի կամ մագնեզիումի սուլֆատի ներերակային ներարկումների միջոցով[6]։ Բուժման այլ տարբերակներ են վիտամին D-ն, մագնեզիումի և կալցիումի այլ միացությունները[4]։ Եթե հիպոկալցեմիայի պատճառը հիպոպարաթիրեոզն է, ապա անհրաժեշտ է կիրառել հիդրոքլորոթիազիդ և ֆոսֆատներ կապող պատրաստուկներ։ Այս պարագայում խորհուրդ է տրվում նաև սահմանափակել կերակրի աղի օգտագործումը[4]։ Հիվանդանոցում բուժում ստացող պացիենտների մոտ 18%-ի մոտ արձանագրվում է հիպոկալցեմիա[5]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցեմիային բնորոշ նյարդամկանային ախտանիշների առաջացման պատճառը դրական բաթմոտրոպ էֆեկտն է (դրդունակության աճ), քանի որ նվազում է կալցիումի իոնների պաշարիչ ազդեցությունը նատրիումական անցուղիների վրա։ Նորմայում, կալցիումի իոնները պաշարում են նատրիումական անցուղիները և ճնշում նյարդային ու մկանային թելերի ապաբևեռացումը։ Ուստի կալցիումի մակարդակի նվազումը կբերի ապաբևեռացման շեմքի իջեցմանը[7]։

  • Պետեխիաներ, ի հայտ են գալիս կետային բծերի տեսքով, ապա միաձուլվում և վերածվում են պուրպուրայի (կապտուկների ավելի մեծ օջախներ, հաճախ առաջանում են ստորին վերջույթներում)։
  • Բերանի և ծայրանդամների պարէսթեզիաներ, ծակծկոցի զգացողություն բերանում ու շրթունքների շրջանում, ինչպես նաև ձեռքերի ու ոտքերի ծայրերում։ Այս ախտանիշը հանդիսանում է հիպոկալցեմիայի ամենավաղ նշաններից մեկը։
  • Ձեռքերի և ոտքերի (կարպոպեդալ), ինչպես նաև գեներալիզացված տետանուս (ձեռքերի, ինչպես նաև մարմնի խոշոր մկանների ուժեղ և չհանգստացող սպազմ)
  • Թաքնված (լատենտ) տետանուս՝
    • Լատենտ տետանուսին բնորոշ դրական Տրուսսոյի ախտանիշ (բազկի շրջանում տեղադրվում է մանժետ, տրվում է սիստոլիկից բարձր ճնշում, որի արդյունքում առաջանում է կարպալ սպազմ՝ «մանկաբարձի ձեռք»),
    • Դրական Խվոստեկի ախտանիշ (այտոսկրի ստորին հատվածին՝ դիմային նյարդի դուրս գալու պրոյեկցիայով, բախելիս՝ դիտվում է դիմային մկանների կծկում)[8]։
  • Ուժեղացած ջլային ռեֆլեքսներ։
  • Կյանքին սպառնացող բարդություններ՝
  • Սրտային արտամղման վրա ունեցած ազդեցություն․
  • ԷՍԳ փոփոխություններն են․
    • Էլեկտրաստրտագրությամբ կարող են արձանագրվել QT միջակայքի ընդմիջվող երկարացում կամ QTc (կոռեկցված QT միջակայք) միջակայքի ընդմիջվող երկարացում։ QTc միջակայքի ընդմիջվող երկարացումը վկայում է կյանքին սպառնացող սրտի էլեկտրական անկայունության մասին (այս վիճակը շատ ավելի վտանգավոր է, քան QTc միջակայքի կայուն երկարացումը)։ Սրտի նման էլեկտրական անկայունությունը մեծացնում է Torsades de pointes-ի առաջացման հավանականությունը։ Վերջինս փորոքային հաճախասրտության մի տեսակ է, որը ԷՍԳ պատկերի վրա նմանվում է կանոնավոր աճող ու նվազող ամպլիտուդով սինուսոիդ ալիքի։ Torsades de pointes-ը կարող է հանգեցնել մահվան, եթե պացիենտը ժամանակին չենթարկվի դեղորայքային կամ էլեկտրական կարդիովերսիայի և չվերականգնվի սրտի նորմալ ռիթմը։

Հիպոկալցեմիայի տարածված պատճառներից է հիպոպարաթիրեոզը[9]։ Կալցիումի մակարդակը անմիջականորեն կարգավորվում է պարաթհորմոնի (ՊՀ) միջոցով։ Կալցիումի ցածր մակարդակի դեպքում ՊՀ-ի մակարդակը աճում է, և հակառակը՝ երբ կալցիումի մակարդակը աճում է, ՊՀ-ի արտադրությունը նվազում է[10]։ Այսպիսով, բոլոր այն դեպքերում, երբ դիտվում է պարաթհորմոնի բացակայություն, ցածր մակարդակ կամ ֆունկցիայի խանգարում, օրգանիզմը կորցնում է այս կարգավորիչ համակարգը, որի հետևանքով զարգանում է հիպոկալցեմիա։ Հիպոպարաթիրեոզի առաջացման տարածված պատճառ է պարանոցի վիրահատությունների ժամանակ հարվահանագեղձերի հեռացումը կամ վնասումը[9]։ Հիպոպարաթիրեոզ կարող է զարգանալ նաև աուտոիմուն խանգարումների հետևանքով[11][12]։ Հիպոկալցեմիայի առաջացման այլ պատճառներն են․

  • Հիպերֆոսֆատեմիա[13]
  • Վիտամին D-ի անբավարարություն
  • Լյարդի ցիռոզ
  • Էթիլենդիամինտետրաքացախաթթվի երկնատրիումական աղի կիրառումը[13]
  • Մագնեզիումի անբավարարություն[14]
  • Դեղորայքի երկարատև կիրառում (մագնեզիում պարունակող լուծողականներ)[15]
  • Օստեոմալացիա[14]
  • Քրոնիկ երիկամային անբարարություն[15]
  • Անարդյունավետ ակտիվ վիտամին D[15]
  • Հիպոպարաթիրեոզ (ժառանգական ծագման)[15]
  • Հետվիրահատական հիպոպարաթիրեոզ[15]
  • Հարվահանաձև գեղձերի հեռացում
  • Ուռուցքի քայքայման համախտանիշ[16]
  • Սուր երիկամային անբարարություն[15]
  • Ռաբդոմիոլիզ (սկզբնական շրջանում)[14]
  • Պանկրատիտի բարդացած վիճակ[14]
  • Ալկալոզ[13]
  • Էրիթրոցիտների զանգվածային փոխներարկումը կարող է առաջացնել հիպոկալցեմիա ցիտրատի մեծ քանակության պատճառով։
  • Երբ շնչառական կամ մետաբոլիկ ալկալոզի պատճառով արյան պլազմայում նվազում է ջրածնի իոնների կոնցենտրացիան, արյան պլազմայում ազատ կալցիումի իոնների կոնցենտրացիան նույնպես սկսում է նվազել։ Վերջինս կազմում է արյան կալցիումի կենսաբանորեն ակտիվ մասը։ Նորմայում, և՛ ջրածնի, և՛ կալցիումի իոնների մի մասը կապված է պլազմայի ալբումինի հետ։ Երբ արյան pH-ը դառնում է հիմնային, ալբումինի հետ կապված ջրածնի իոնները սկսում են պոկվել ալբումինից, և այն սկսում է կապել ավելի մեծ քանակությամբ ազատ կալցիումի իոններ։ Արդյունքում արյան պլազմայում նվազում է ազատ իոնիզացված կալցիումի մակարդակը։ pH-ի 0,1-ով աճի դեպքում, պլազմայի կալցիումը նվազում է մոտավորապես 0,05 մմոլ/լ-ով։ Ալկալոզի հետևանքով առաջացող այս հիպոկալցեմիան որոշակիորեն պատասխանատու է գլխուղեղի անոթների նեղացման համար, որը իր հերթին բերում է գլխապտույտի, ուշագնացություննների և պարէսթեզիաների առաջացմանը, որոնք հաճախ զուգակցվում են գերօդափոխության հետ։
  • Նորածնային հիպոկալցեմիա[17]

Ֆիզիոլոգիական պայմաններում, բջիջների նորմալ կենսագործունեությունը ապահովելու նպատակով, արյան կալցիումը մշտապես պահպանվում է իր նորմայի նեղ սահմաններում։ Կալցիումը արյան մեջ գտնվում է երեք հիմնական վիճակներում՝ սպիտակուցների հետ կապված (հիմնականում ալբումինի), անիոնների հետ կապված՝ ֆոսֆատի և ցիտրատի տեսքով, և ազատ (չկապված) կալցիումի իոնի տեսքով։ Ֆիզիոլոգիապես ակտիվ է միայն իոնիզացված կալցիումը։ Կալցիումի նորմալ մակարդակը արյան մեջ տատանվում է 8,5-ից 10,5 մգ/դլ-ի (2.12-2.62 մմոլ/լ) սահմաններում, որից 4,65-ից 5,25 մգ/դլ-ը (1,16-1,31 մմոլ/լ) կազմում է իոնիզացված կալցիումը[18]։

Քանի որ կալցիումի զգալի մասը կապված է ալբումինի հետ, ալբումինի մակարդակի ցանկացած տատանում ազդում է նաև կալցիումի մակարդակի վրա։ Կոռեկցված կալցիումի մակարդակի որոշումը հիմնված է ալբումինի մակարդակի վրա․ կոռեկցված կալցիում (մգ/դլ)= չափված ընդհանուր Ca (մգ/դլ) + 0,8 * (4.0 - պլազմայի ալբումին [գ/դլ])[19]

Հիպոկալցեմիայով պացիենտների վարումը ներառում է․

  • Ցուցված է ներերակային 10% կալցիումի գլյուկոնատ։ Ծանր վիճակում, երբ հիպոկալցեմիան ունեցել է սուր ընթացք և առաջացել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում, կալցիումի գլյուկոնատի փոխարեն կարելի է կիրառել կալցիումի քլորիդ։ Սակայն, եթե առկա է ծանր հիպոկալցեմիա, որն ունեցել է քրոնիկ ընթացք, ապա այս որոշումը կարող է ճակատագրական լինել։ Կալցիումի արագ ներարկման հետևանքով նյարդամկանային ախտանիշները, սրտի էլեկտրական անկայունությունը և հիպոկալցեմիայի այլ նշաններ ոչ միայն չեն բարելավվի, այլ հակառակը՝ ավելի կխորանան։ Կալցիումի այդպիսի արագ ներարկման հետևանքով հիպոկալցեմիայի նշաններին կարող են հաջորդել հիպերկալցեմիայի ախտանիշներ։
  • Անհրաժեշտ է կալցիումի և վիտամին D-ի (հաճախ՝ 1,25-(OH)2-D3, կալցիտրիոլի տեսքով) պահպանողական դեղաչափերի կիրառումը՝ կալցիումի մակարդակի հետագա իջեցումը կանխարգելելու նպատակով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. LeMone, Priscilla; Burke, Karen; Dwyer, Trudy; Levett-Jones, Tracy; Moxham, Lorna; Reid-Searl, Kerry (2015). Medical-Surgical Nursing (անգլերեն). Pearson Higher Education AU. էջ 237. ISBN 9781486014408. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Pathy, M.S. John (2006). «Appendix 1: Conversion of SI Units to Standard Units». Principles and practice of geriatric medicine. Vol. 2 (4. ed.). Chichester [u.a.]: Wiley. էջ Appendix. doi:10.1002/047009057X.app01. ISBN 9780470090558.{{cite book}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. Minisola, S; Pepe, J; Piemonte, S; Cipriani, C (2015 թ․ հունիսի 2). «The diagnosis and management of hypercalcaemia». BMJ (Clinical Research Ed.). 350: h2723. doi:10.1136/bmj.h2723. PMID 26037642.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fong, J; Khan, A (2012 թ․ փետրվար). «Hypocalcemia: updates in diagnosis and management for primary care». Canadian Family Physician. 58 (2): 158–62. PMC 3279267. PMID 22439169.
  5. 5,0 5,1 Cooper, MS; Gittoes, NJ (2008 թ․ հունիսի 7). «Diagnosis and management of hypocalcaemia». BMJ (Clinical Research Ed.). 336 (7656): 1298–302. doi:10.1136/bmj.39582.589433.be. PMC 2413335. PMID 18535072.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Soar, J; Perkins, GD; Abbas, G; Alfonzo, A; Barelli, A; Bierens, JJ; Brugger, H; Deakin, CD; Dunning, J; Georgiou, M; Handley, AJ; Lockey, DJ; Paal, P; Sandroni, C; Thies, KC; Zideman, DA; Nolan, JP (2010 թ․ հոկտեմբեր). «European Resuscitation Council Guidelines for Resuscitation 2010 Section 8. Cardiac arrest in special circumstances: Electrolyte abnormalities, poisoning, drowning, accidental hypothermia, hyperthermia, asthma, anaphylaxis, cardiac surgery, trauma, pregnancy, electrocution». Resuscitation. 81 (10): 1400–33. doi:10.1016/j.resuscitation.2010.08.015. PMID 20956045.
  7. Armstrong, C. M.; Cota, Gabriel (1999). «Calcium block of Na+ channels and its effect on closing rate». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 96 (7): 4154–4157. Bibcode:1999PNAS...96.4154A. doi:10.1073/pnas.96.7.4154. PMC 22436. PMID 10097179.
  8. Durlach, J; Bac, P; Durlach, V; Bara, M; Guiet-Bara, A (1997 թ․ հունիս). «Neurotic, neuromuscular and autonomic nervous form of magnesium imbalance». Magnesium Research. 10 (2): 169–95. PMID 9368238.
  9. 9,0 9,1 Nussey, S. S.; Whitehead, S. A. (2013 թ․ ապրիլի 8). Endocrinology: An Integrated Approach. CRC Press. էջ 194. ISBN 9780203450437.
  10. Bijlani, R. L.; Manjunatha, S. (2010 թ․ նոյեմբերի 26). Understanding Medical Physiology: A Textbook for Medical Students. Jaypee Brothers Publishers. էջ 465. ISBN 9789380704814.(չաշխատող հղում)
  11. «Hypoparathyroidism. Parathyroid symptoms and disease | Patient». Patient. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. «Hypoparathyroidism». NORD (National Organization for Rare Disorders) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին. «These cases may be called autoimmune hypoparathyroidism and develop when the body's own immune system mistakenly attacks parathyroid tissue and leads to the loss of the secretion of parathyroid hormone.»
  13. 13,0 13,1 13,2 Metheny, Norma (2012). Fluid and electrolyte balance : nursing considerations (5th ed.). Sudbury, MA: Jones & Bartlett Learning. էջ 93. ISBN 978-0-7637-8164-4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Helms, Richard (2006). Textbook of therapeutics : drug and disease management (8. ed.). Philadelphia, Pa. [u.a.]: Lippincott Williams & Wilkins. էջ 1035. ISBN 978-0-7817-5734-8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Fong, Jeremy; Khan, Aliya (2012). «Hypocalcemia: updates in diagnosis and management for primary care». Canadian Family Physician. 58 (2): 158–62. PMC 3279267. PMID 22439169.
  16. Hall, edited by Patrick T. Murray, Hugh R. Brady, Jesse B. (2006). Intensive care in nephrology. London: Taylor & Francis. էջ 129. ISBN 978-0-203-02482-9. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Hypocalcemia - infants
  18. Siyam, Fadi F.; Klachko, David M. (2013). «What Is Hypercalcemia? The Importance of Fasting Samples». Cardiorenal Medicine. 3 (4): 232–238. doi:10.1159/000355526. ISSN 1664-3828. PMC 3901605. PMID 24474951.
  19. Fluids & Electrolytes: A 2-in-1 Reference for Nurses (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. 2006. էջ 122. ISBN 9781582554259. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպոկալցեմիա» հոդվածին։