Պարաթիրեոիդ հորմոն
Պարաթիրեոիդ հորմոն, պարաթիրեոկրին, մարդու և ողնաշարավոր կենդանիների հարվահանագեղձերում արտադրվող հորմոն։ 80 ամինաթթվային մնացորդներից բաղկացած պոլիպեպտիդ է․ մոլային զանգվածը՝ 9500։ Կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունն արյան մեջ, հյուսվածքային հեղուկում և այլն։ Քայքայվում է տրիպսինի, թթուների ազդեցությունից, ինչպես նաև եռացնելուց։ Պարաթիրեուդ հորմոնի ավելցուկը օրգանիզմում հանգեցնում է ոսկրային հյուսվածքի քայքայման, բացակայությունից կամ պակասից խիստ բարձրանում է կենտրոնական նյարդային համակարգի գրգռականությունը, խախտվում է մազերի, ատամների բնականոն աճը։ Բժշկության մեջ կիրառվում է պարաթիրեոիդ հորմոնի պատրաստուկը անիայի, սպազմոֆիլիայի և ալերգիական որոշ հիվանդությունների բուժման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |