Հիպերիոն (վեպ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիպերիոն
Հիպերոն Hyperion | |
---|---|
Հեղինակ | Ֆրիդրիխ Հյոլդեռլին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նամակագրական վեպ |
Կազմված է | երկու հատորից և չորս գրքից |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Կերպար(ներ) | Հիպերիոն |
Էջեր | 169 |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման տարեթիվ | 1797, 1799 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/hoelderl/hyperion/hyperion.html |
Hyperion (Hölderlin) Վիքիպահեստում |
Հիպերիոն (գերմ.՝ Hyperion), գերմանացի ռոմանտիկ գրող Ֆրիդրիխ Հյոլդեռլինի նամակագրական վեպը՝ առաջին անգամ տպագրված 1797 (հատոր Ա) և 1799 (հատոր Բ) թվականներին։ Ամբողջական անունն է Hyperion oder Der Eremit in Griechenland (Հիպերիոն կամ Ճգնավորը Հունաստանում)։ Վեպի յուրաքանչյուր հատոր բաժանված է երկու գրքի, և յուրաքանչյուր երկրորդ գիրք պարունակում է բնաբան Սոփոկլեսի կողմից։ Երկը կազմված է Հիպերիոնի՝ իր ընկեր Բելլարմինին ուղղված նամակներից, ինչպես նաև մի քանի նամակներից՝ Հիպերիոնի և նրա սիրեցյալ Դիոտիմայի միջև՝ վեպի երկրորդ հատորում։ Դեպքերը տեղի են ունենում Հունաստանում, և վեպում արծարծվում են անտեսանելի ուժերի, կոնֆլիկտների, սիրո և հույսի թեմաները։ Վեպի սյուժեն սկսվում է անմիջապես Հիպերիոնի՝ Հունաստան վերադառնալուց հետո[1]։ Վեպը մանրամասնորեն նկարագրում է երիտասարդ հույների կյանքը, որոնք պայքարում են Հունաստանի անկախության համար։ Ծանոթագրություններից մեկում Հյոլդեռլինը հատուկ կերպով կապում է վեպի դեպքերը ռուսների՝ «նավատորմը Կղզեխումբ բերելու» հետ 1770 թվականին՝ հավանաբար մտցնելով վեպի դեպքերը Պելոպոնեսյան կամ Օռլովյան ընդվզման հետ[2]։
Թե՛ Բելլարմինի, թե՛ Դիոտիմայի կերպարները հետագայում հանդիպում են Հյոլդեռլինի պոեզիայում։
Երկը պարունակում է "Hyperions Schicksalslied" (Հիպերիոնի ճակատագրի երգը), որի հիման վրա Յոհաննես Բրահմսը 1869 թվականից 1871 թվականների ընթացքում ստեղծել է իր հայտնի Schicksalslied Op. 54-ը։
Իտալացի կոմպոզիտոր Լուիջի Նոնոն Հյոլդեռլինի այս երկից հատվածներ է ընդգրկել իր Fragmente-Stille, an Diotima գործում լարային քառյակի համար (1980 թվականին)՝ որպես ստեղծագործությունը կատարելիս լուռ «երգելու» նոթաշարի մաս։
1983 թվականին գերմանացի քանդակագործ Անգելա Լայխը ստեղծել է Հիպերիոն անունով քանդակ՝ ի պատիվ Հյոլդեռլինի վեպի գլխավոր հերոսի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hölderlin, Friedrich (2008). Hyperion. Brooklyn, New York: Archipelago Books. p. 231. ISBN 9780979333026.
- ↑ Hölderlin, Friedrich; Trans. Willard R. Trask (1965). Hyperion. New York: Frederick Ungar Publishing Co. p. 106.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպերիոն (վեպ)» հոդվածին։ |
|